Բիլբեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բիլբեյս
արաբ․՝ بلبيس‎‎
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԲԾՄ17±1[1] մ
Բնակչություն129 657 մարդ (2005)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Բիլբեյս (Եգիպտոս)##
Բիլբեյս (Եգիպտոս)

Բիլբեյս (արաբ․՝ بلبيس‎‎), քաղաք Եգիպտոսում։ Գտնվում է Նեղոսի դելտայի հարավարևելյան մասում։ Էշ-Շարկիա նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլբեյսը առաջին քաղաքներից մեկն է, որ գրավել է արաբական բանակը Եգիպտոսի նվաճման ժամանակ։ Որոշ տվյալներով՝ Բիլբեյս քաղաքում կառուցվել է Աֆրիկյան մայրցամաքի առաջին մզկիթը՝ Սադատ Կուրեյշը։ Քաղաքը կարևոր դեր է խաղացել Ֆաթիմյանների վեզիրության վերահսկողության համար պայքարում։ 1164 թվականին Ասադ ադ-Դին Շիրկուխն իր երիտասարդ եղբորորդի Սալահ ալ-Դինի հետ[2] քաղաքում հետ է մղել Շավարի և Ամորի I-ի համատեղ ուժերը երեք ամսվա ընթացքում։ Այնուհետև 1168 թվականին քաղաք է հարձակվել Ամորիի բանակը և կազմակերպել կոտորած։ Արյունոտ վայրագությունները եգիպտացի ղպտիների մոտ առաջացնում են վրդովմունք, ովքեր տեսել էին խաչակրաց արշավանքները, բայց տուժել են ոչ պակաս, քան Բիլբեյս քաղաքի մուսուլման բնակչությունը։ Ղպտիները դադարել են աջակցել խաչակիրներին։

1798 թվականին քաղաքի ամրաշինական կառույցները վերացվել են Նապոլեոնի հրամանով։

Այսօր Բիլբեյս քաղաքում գտնվում է Եգիպտոսի ВВС ակադեմիայի համալիրը։

Շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլբեյս շրջանն ունի 549 701 բնակիչ (2002) և զբաղեցնում է 1230 կմ² տարածք։ Շրջանը ներառում է 8 գյուղական համայնքներ, որոնք ներառում են 48 գյուղեր և 381 մանր բնակավայրեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.geonames.org/358840
  2. Морисон С. Крестоносцы / Пер. с франц. - М.: Издательство "Весь Мир", 2003. - 176 с. - С.55

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլբեյս» հոդվածին։