Բիբի Դանիելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիբի Դանիելս
Ծննդյան թիվ՝հունվարի 14, 1901(1901-01-14)[1]
Ծննդավայր՝Դալաս
Վախճանի թիվ՝մարտի 16, 1971(1971-03-16)[1] (70 տարեկան)
Վախճանի վայր՝Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոպրոդյուսեր, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0199841

Բիբի Դանիելս (անգլ.՝ Bebe Daniels, ծնված Ֆիլիս Վիրջինիա Դանիելս (անգլ.՝ Phyllis Virginia Daniels), հունվարի 14, 1901(1901-01-14)[1], Դալաս - մարտի 16, 1971(1971-03-16)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պարուհի և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիս Վիրջինիա Դանիելսը ծնվել է Դալասում՝ թատերական ընտանիքում[2]։ Երբ նա դեռևս երեխա էր, ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ Դանիելսը չորս տարեկանից սկսել է իր դերասանական կարիերան։ Սկզբում մասնակցել է տարբեր թատերական ներկայացումների, իսկ 1910 թվականից սկսվել է նրա կինոկարիերան։ Նրա առաջին դերերից մեկն է դարձել Լայման Ֆրենք Բաումի մանկական «Օզ երկրի հրաշալի կախարդը» գրքի էկրանավորումում Դորոթի Գեյլ դերը։ 1915 թվականին Հարոլդ Լլոյդը Դանիելսին հրավիրել է իր կարճամետրաժ կատակերգությունում երկրորդական դեր խաղալու համար։ Լլոյդի հետ նրա քառամյա համագործակցությունը շատ բամբասանքներ է ծնել նրանց հնարավոր ռոմանտիկ հարաբերությունների մասին, իսկ Հոլիվուդում նրանք ստացել են «տղա» և «աղջիկ» մականունները[3]։

1919 թվականին, ձգտելով ցույց տալ իր դրամատիկական տաղանդը, Բիբի Դանիելսը հեռացել է Հարոլդ Լլոյդից և ընդունել է պայմանագիրը Սեսիլ Բլաունտ դե Միլլից նրա մի քանի դրամատիկական պատկերներում նկարահանվելու համար։ 1920-ական թվականներին դերասանուհին պայմանագիր ուներ «Paramount Pictures»-ի հետ, որտեղ ավելի քան երկու տասնյակ պատկերներում նկարահանվել է երկրորդական դերերում։ Տասնամյակի կեսերին Paramount ստուդիան խզել է նրա հետ պայմանագիրը, և Դանիելսը տեղափոխվել է RKO ստուդիա, որտեղ 1929 թվականին «Ռիո Ռիտա» երաժշտական կատակերգությունից հետո ստացել է մեծ ճանաչում։ Հաջորդ տարի դերասանուհին «RKO» ստուդիայի մյուզիքլային արտադրության հիմնական աստղերից մեկն էր։ 1930 թվականին կինոմյուզիքլի մոդան անկում է ապրել, և «RKO» ստուդիան որոշել է խզել նրա հետ պայմանագիրը։ 1930-ական թվականներին դերասանուհին աշխատել է «Warner Bros.»-ում, որտեղ հայտնվել է մի շարք հայտնի կինոֆիլմերում՝ ներառյալ «Մալթայական բազե» (1931), «Արծաթե դոլար» (1932) և «42-րդ փողոցը» (1933) ֆիլմերը։

1935 թվականին Բիբի Դանիելսը իր ամուսնու՝ դերասան Բեն Լոյոնի հետ լքել է Հոլիվուդը և տեղափոխվել է Լոնդոն։ Այնտեղ դերասանուհին շարունակել է իր դերասանական կարիերան, բայց մեծամասամբ թատրոնում և ռադիոյում։ 1945 թվականին Դանիելսը մի քանի տարով վերադարձել է Հոլիվուդ, որտեղ ելույթ է ունեցել «Արտակարգ Ջո» ֆիլմի պրոդյուսերի հետ։ Դերասանուհին իր ամուսնու, Ռիչարդ որդու և Բարբարա դստեր հետ մնացած կյանքը անցկացրել է Լոնդոնում, որտեղ էլ մահացել է 1971 թվականի մարտին ներուղեղային արյունազեղումներից[4]։ Նա դիակիզվել է, իսկ նրա աճյունը թաղվել է Կոլումբարիում «Hollywood Forever» մատուռում։ Նրա ներդրումը ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայում Հոլիվուդյան փառքի ծառուղում նշված է աստղով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Golden, Eve Golden Images: 41 Essays on Silent Film Stars. — McFarland & Company, 2001. — С. 18. — ISBN 0-786-40834-0
  3. The Girl and The Boy, «Bebe and Harold Were A Perfect Match On and Off The Screen» by Tim Lussier
  4. Fade to Black: A Book of Movie Obituaries. — Omnibus Press. |страницы=301 |isbn=1-844-49430-6 |язык=en |автор=Donnelley, Paul |день=1 |месяц=11 |год=2005}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]