Բենջամին Բրեթ (անգլ.՝ Benjamin Bratt, դեկտեմբերի 16, 1963(1963-12-16)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։ Նա մեծ ճանաչման հասավ Օրենք և կարգուկանոն սերիալում կատարած դետեկտիվ Ռոնալդո Կյորտիսի դերով, ինչպես նաև «Արյան դիմաց վճարում են արյունով», «Միսս հանճարեղություն» և «Տրաֆֆիկ» ֆիլմերում կատարած դերերով, 2004 թվականին նկարահանվել է «Կին-կատուն» ֆիլմում։
Բենջամինը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ մետաղագործի և բուժքրոջ ընտանիքում։ Նրա հայրը Փիթեր Բրեդը, որը անգլիական և գերմանական ծագում ունի՝ բրոդվեյական դերասան Ջորջ Քլիվլենդ Բրեդի որդին է (անգլ.՝ George Cleveland Bratt, 1893—1984 թթ.): Մայրը՝ Էլդի Բանդան, հնդկական ծագումով պերուացի է։ Նա տեղափոխվել է ԱՄՆ 14 տարեկանում։ Բենջամինի ծնողները ամուսնացել են 1960 թվականի դեկտեմբերի 30-ին, բայց արդեն 1967 թվականին բաժանվեցին։
2002 թվականի ապրիլի 13-ին ամուսնացել է դերասանուհի Թալիսա Սոտոյի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ Սոֆիա Ռոզալինդա Բրեթն (դեկտեմբերի 6, 2002 թ.) և Մաթեո Բրեվերի Բրեթը (հոկտեմբերի 3, 2005 թ.)[3]: