Բենջամին Բրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենջամին Բրեթ
Ծնվել է1963 թվականի դեկտեմբերի 16-ին
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Լոուելի ավագ դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1987-մինչև այսօր
Ամուսին(ներ)Թալիսա Սոտո
Համատեղ ապրող(ներ)Ջուլիա Ռոբերտս
Երեխա(ներ)Sophia Bratt?

Բենջամին Բրեթ (անգլ.՝ Benjamin Bratt, դեկտեմբերի 16, 1963(1963-12-16)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։ Նա մեծ ճանաչման հասավ Օրենք և կարգուկանոն սերիալում կատարած դետեկտիվ Ռոնալդո Կյորտիսի դերով, ինչպես նաև «Արյան դիմաց վճարում են արյունով», «Միսս հանճարեղություն» և «Տրաֆֆիկ» ֆիլմերում կատարած դերերով, 2004 թվականին նկարահանվել է «Կին-կատուն» ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենջամինը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ մետաղագործի և բուժքրոջ ընտանիքում։ Նրա հայրը Փիթեր Բրեդը, որը անգլիական և գերմանական ծագում ունի՝ բրոդվեյական դերասան Ջորջ Քլիվլենդ Բրեդի որդին է (անգլ.՝ George Cleveland Bratt, 1893—1984 թթ.): Մայրը՝ Էլդի Բանդան, հնդկական ծագումով պերուացի է։ Նա տեղափոխվել է ԱՄՆ 14 տարեկանում։ Բենջամինի ծնողները ամուսնացել են 1960 թվականի դեկտեմբերի 30-ին, բայց արդեն 1967 թվականին բաժանվեցին։ 2002 թվականի ապրիլի 13-ին ամուսնացել է դերասանուհի Թալիսա Սոտոյի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ Սոֆիա Ռոզալինդա Բրեթն (դեկտեմբերի 6, 2002 թ.) և Մաթեո Բրեվերի Բրեթը (հոկտեմբերի 3, 2005 թ.)[3]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
1987 Խուարես Juarez Սերժանտ Ռոզենդո Հուարես
1988 Lovers, Partners & Spies Էստեբան
1988 Ոստիկանական պատմություն. Գլադիատորների դպրոց Police Story: Gladiator School Սպա Դեյվ Ռամիրեսը
1988—1989 Knightwatch Թոնի Մալդոնադո
1989 Nasty Boys Էդուարդո Կրուզ
1989—1990 Nasty Boys Էդուարդո Կրուզ
1990 Մայրաքաղաքային նորություններ Capital News
1990 Լուսավոր հրեշտակ Bright Angel Կլոդ
1991 Լավ ոստիկան One Good Cop Ֆելիքս
1991 Ոսկե շղթա Chains of Gold Կառլոս
1993 Արյան դիմաց վճարում են արյունով Bound by Honor Պակո
1993 Shadowhunter
1993 Կործանողը Demolition Man Ալֆրեդո Գարսիա
1994 Ուղղակի եւ ակնհայտ սպառնալիք Clear and Present Danger Կապիտան Ռամիրես
1994 Վայրի գետ The River Wild Ռեյնջեր Ջոնի
1994 Տեխաս Texas Բենիտո Գարսա
1995—2009 Օրենք և կարգուկանոն Law & Order Դետեկտիվ Ռեյ Կյորտիս
1996 Ճանապարհիր ինձ տուն Follow Me Home Աբել
1996 Կնոջ խոստովանությունը Woman Undone Ջիմ Մերկերը
1996—1999 Սպանդանոց Homicide: Life on the Street Դետեկտիվ Ռեյ Կյորտիս
1998 Exiled Դետեկտիվ Ռեյ Կյորտիս
2000 Կարմիր մոլորակ Red Planet Լեյտենանտ Թեդ Սանտեն
2000 Միսս հանճարեղություն Miss Congeniality Էրիկ Մեթյուս
2000 Տրաֆֆիկ Traffic թմրանյութերի տեր Խուան Օբրոնդը
2000 Լավագույն ընկեր The Next Best Thing Բեն Կուպեր
2000 Վերջին պրոդյուսեր The Last Producer Դեյմն Բլեկ
2001 Փոթորիկից հետո After the Storm Առնո
2004 Կին-կատու Catwoman Թոմ Լաուն
2005 Վատ սովորություն Thumbsucker Մեթ Շրամմ
2005 Մեծ արշավ The Great Raid փոխգնդապետ Հենրի Մուխչին
2007 Սերը խոլերայի տարիներին Love in the Time of Cholera Դոկտոր Յուվենոլ Ուրբինո
2009 Առաքելություն La mission Չե Ռիվերա
2009—2009 Ամերիկյան արկածներ The American Experience պատմող
2010—2013 Ամերիկյան ընտանիք Modern Family Խավիեր Դելգադո
2011—2013 Մասնավոր պրակտիկա Private Practice Դոկտոր Ջեք Ռայլի
2012 The Lesser Blessed Ջեդ
2013 Ծախուն Snitch Խուան Կառլոս «Էլ-Տոպո» Պինտերա
2013 Անճոռնի ես 2 Despicable Me 2 Էդուարդո / Էլ Մաչո
2013 Super Manny Մաննի
2016 Առաքելություն Մայամիում Ride Along 2 Էնթոնի Պոպ
2016 Բժիշկ Սթրենջ Doctor Strange Ջոնաթան Փանգբորն
2017 Կոկոյի գաղտնիքը Coco Էռնեստո դե Լա Կրուզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. «Benjamin Bratt & Wife Have a Boy» (անգլերեն). people.com. 2005 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Բրեթ» հոդվածին։