Բեյբ Ռութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Հերման Ռութ կրտսեր
George Herman Ruth, Jr.
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1895(1895-02-06)[1][2]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 16, 1948(1948-08-16)[1][2] (53 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳեյթ օֆ հևն գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբեյսբոլիստ
ԱմուսինՀելեն Վուդվորդ (զուգակցուհի, 1914-25)
Քլեր Մորգան Հոդսոն (1929-48)
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԴորոթի Ռութ
Կայքbaberuth.com
 Babe Ruth Վիքիպահեստում

Ջորջ Հերման Ռութ կրտսեր (անգլ.` George Herman Ruth, Jr., փետրվարի 6, 1895(1895-02-06)[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - օգոստոսի 16, 1948(1948-08-16)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի որպես Բեյբ Ռութ (Babe Ruth), ամերիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ-աութֆիլդեր, ով շուրջ 22 մրցաշրջան (1914–1935) անցկացրել է Բեյսբոլի բարձրագույն լիգայի (MLB) «Բոստոն Ռեդ Սոքս», «Նյու Յորք Յանկիս» և «Բոստոն Բրեյվզ» ակումբներում։ Հայտնի է եղել նաև «Մեծն Բամբինո» և «Հարվածի սուլթան» մականուններով։

1914-1919 թվականներին հանդես է եկել «Բոստոն Ռեդ Սոքս» ակումբում՝ դառնալով ակումբի առաջատար մարզիկը։ 1920 թվականին «Ռեդ Սոքսի» ղեկավարությունը որոշում է ընդունում վաճառել Ռութին, ով տեղ է գտնում «Նյու Յորք Յանկիս» ակումբում։ Ռութի տեղափոխումից հետո «Ռեդ Սոքսը» ունենում է անհաջողությունների տասնամյակ, որը բեյսբոլային պատմության մեջ մտնում է որպես Բամբինոյի անեծք (the curse of the Bambinо

Ռութը հեռանում է սպորտային կարիերայից 1935 թվականին։ Մեկ տարի անց դառնում է Բեյսբոլի ազգային փառքի սրահի անդամ։

Ըստ տարբեր վարկանիշային աղյուսակների և հարցումների՝ Ռութն համարվում է բոլոր ժամանակների լավագույն բեյսբոլիստներից մեկը. 1998 թվականին «Սպորտինգ նյուզ» հանդեսը «100 մեծագույն բեյսբոլիստների» աղյուսակում Ռութին շնորհեց առաջին հորիզոնականը[3], 1999 թվականին բեյսբոլի երկրպագուները Ռութին հատկացրեցին MLB-ի բոլոր ժամանակների թիմի անդամի տիտղոսը[4]։ 1969 թվականին՝ պրոֆեսիոնալ բեյսբոլի 100-ամյակի կապակցությամբ նրան է շնորհվում երբևէ դաշտ դուրս եկած մեծագույն բեյսբոլիստի կոչումը։ 1993 թվականին «Ասոշիեդ պրեսը» հայտնում է, որ Մուհամեդ Ալին և Բեյբ Ռութը գտնվում են հավասար հորիզոնականների վրա՝ որպես ամենաճանաչված ամերիկյան մարզիկներ[5]։ 1999 թվականին «ESPN»-ը Ռութին շնորհում է 20-րդ դարի երկրորդ լավագույն ամերիկացի մարզիկի կոչումը՝ զիջելով միայն բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին[6]։

1920 թվականին Նյու Յորքի պոլոյի խաղադաշտում Բեյբ Ռութը իր 50-րդ հաղթանակած մականը պաշտոնապես նվիրում է Մերձավոր Արևելքի նպաստամատույցի ներկայացուցիչ, հայուհի Նվարդ Ձերոն Կոշկարյանին, որից հետո այդ մականը հանվում է բարեգործական աճուրդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ որբերին աջակցելու համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Rader B. G. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. «Սպորտինգ նյուզի» բեյսբոլիստների վարկանիշային աղյուսակը
  4. ««All-Century Team»-ի վերջնական քվեարկությունը». «Ի Էս Փի Էն», «Ասոշիեդ պրես». 1999 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2011 թ․ Մայիսի 27-ին.
  5. Ուիլշտայն, Սթիվ (1993 թ․ մայիսի 17). «Ռեթոն, Հեմիլ` «Ամենահայտնի ամերիկացի մարզիկները»». «Ասոշիեդ պրես».
  6. ««Դարի լավագույն ամերիկացի մարզիկները»». «Ի Էս Փի Էն». ESPN.com. 1999 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է Փետրբարի 5, 2013-ին.
  7. http://www.genocide-museum.am/arm/Babe-Ruth.php#sthash.Ke5y2P4h.dpuf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]