Բեմական գեղեցկություն
Բեմական գեղեցկություն անգլ.՝ Stage Beauty | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ Գերմանիա |
Ժանր | կենսագրական ֆիլմ, դրամա[1][2], ռոմանտիկ ֆիլմ, կինոկատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 2004 և սեպտեմբերի 29, 2005[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռիչարդ Այր[1][4][2] |
Պրոդյուսեր | Ռոբերտ Դե Նիրո և Ջեյն Ռոզենթալ |
Սցենարի հեղինակ | Ջեֆրի Հեթչեր |
Դերակատարներ | Բիլլի Քրուդալ[4][5][2], Քլեր Դեյնս[4][5], Ռուփերթ Էվերեթ[4][5], Թոմ Ուիլկինսոն[5], Ռիչարդ Գրիֆիտս[5], Բեն Չապլին[5], Էդուարդ Ֆոքս[5], Հյու Բոնևիլ[5], Էլիս Իվ[5], Սթիվեն Մարկուս[5], Զոի Թափեր և Թոմ Հոլանդեր[5] |
Օպերատոր | Էնդրյու Դան |
Երաժշտություն | Ջորջ Ֆենթոն |
Մոնտաժ | Թարիք Անվար |
Պատմվածքի վայր | Լոնդոն և Անգլիա |
Տևողություն | 109 րոպե |
«Բեմական գեղեցկություն» (անգլ.՝ Stage Beauty), ռեժիսոր Ռիչարդ Էյրի գեղարվեստական ֆիլմ-մելոդրաման, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրություն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիա, 17-րդ դարի երկրորդ կես։ Դերասան Էդվարդ Քինասթոնը կանացի դերեր է խաղում շեքսպիրյան պիեսներում։ Սակայն Չարլզ II Ստյուարտի` կանանց թատրոնում խաղալու թույլտվության վերաբերյալ որոշումը նրան առանց աշխատանքի է թողնում։
Քանի դեռ թատրոնի երիտասարդ ու հաջողակ աստղ Նեդ (Էդվարդ) Քինասթոնը (Բիլլի Կրուդապ) փայլում է բեմահարթակներում` կանացի դերեր կատարելով, նրան սիրահարված հանդերձապահուհի Մարիան (Կլեր Դենս) երազում է բեմում հայտնվելու մասին` հիշելով իր կուռքի բոլոր շարժումներն ու ձևերը։ Սակայն Նեդը սովոր էր կանացի դերեր խաղալ նաև կյանքում. նա Մարիային վերաբերում է որպես ընկերոջ, ինչպես նաև` կանանց այդ ժամանակ պաշտոնապես արգելված էր բեմ բարձրանալ։
Մարիան խախտում է օրենքը` որպես ոմն Մարգարետ Հյուս մասնակցելով քիչ հայտնի թատրոնի բեմադրությանը և հաջորդ օրը հայտնի է դառնում որպես անգլիական բեմ բարձրացած առաջին կին։ Նրան հրավիրում են արքայական ընդունելության, որտեղ նա տպավորություն է թողնում, ինչի արդյունքում թագավորը հրամանագիր է արձակում, ըստ որի կանացի դերեր թույլատրվում էր խաղալ միայն կանանց։ Տղամարդկանց արգելվում է կանացի դերեր կատարել։ Այդպես Մարիան աստղ է դառնում, իսկ Նեդ Քինասթոնը կորցնում է դիրքը, մասնագիտությունը, հովանավորներին և միակ ընկերուհուն։
Արագորեն զարգացող իրադարձություններն ու հոգեկան տանջանքների ենթարկվող ու իրենց տեղը նոր թատերական իրականության մեջ գտնել փորձող դերասանների շուրջ հյուսվող ինտրիգներն ի վերջո հանգեցնում են նրան, որ խաղի համար նոր մոտեցում է պահանջվում, ինչի համար Նեդն ու Մարիան պարտավոր են օգնել իրար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիլլի Կրուդապ` Էդվարդ Քինասթոն
- Կլեր Դենս` հանդերձապահուհի Մարիա/Մարգարետ Հյուս
- Ռուպերտ Էվերետ` Չարլզ II Ստյուարտ
- Բեն Չապլին` Ջորջ Վիլերս
- Ռիչարդ Գրիֆիտս` սըր Չարլզ Սեդլի
- Թոմ Ուիլկինսոն` թատրոնի տնօրեն միստր Բետերտոն
- Հյու Բոնևիլ` թատերական քննադատ Սեմյուել Փիփս
- Զոք Տապեր` Նել Գուին` թագավորի սիրուհին
- Էդվարդ Ֆոքս` Էդուարդ Հայդ
- Թոմ Հոլանդեր` սըր Փիթեր Լելի
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի պատմական հիմքը կապված է անգլիական բեմում հանդես եկած առաջին դերասանուհու հետ, և չնայած որ նրա անունն անհայտ է, ընդունված է համարել, որ նա խաղացել է Դեզդեմոնայի դերը[6]։ Ֆիլմում այս փաստը որոշ փոփոխությունների է ենթարկվել։ Նելլ Գուինը ներկայացված է որպես թագավորի սիրուհի, որը հետագայում դերասանուհի է դառնում, սակայն իրականում նա արդեն թատրոնի ճանաչված դերասանուհի է եղել, երբ Չարլզ 2-րը հանդիպել է նրան։ Մարիայի ու Քինասթոնի` նատուրալիստական խաղի բացահայտման հերթականությունը անախրոնիզմ է, քանի որ նատուրիալիստական դրաման զարգացած չէր մինչև 19-րդ դարը։
Ներքին տեսարանները նկարահանվել են Գրինվիչի Արքայական հին նավատորմային քոլեջում և Սարիի Shepperton Studios-ում։ Ըստ ֆիլմի DVD ձևաչափի թողարկման նախագծի դիզայներ Ջիմ Քլեյի` քանի որ Լոնդոնում շատ քիչ են պահպանվել Ստյուարտների վերականգնման ճարտարապետության օրինակներ, ինքն ստիպված է եղել օգտագործել իր երևակայությունը` տեսարաններում շինություններն ու ծառուղիները ստեղծելու համար։
Նկարահանող խմբի մի քանի անդամներ նշել են, որ ֆիլմը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի ամռան ամենաշոգ ընթացքում, և ջերմաստիճանը լույսերի տակ հասնում էր մինչև 46 °C-ի` դժվարացնելով խաղը։
Հագուստները նախագծվել են Թիմ Հաթլիի կողմից։ Հագուստի արտադրության համար ներգրավվել է հագուստի ձևավորման 12 տուն, այդ թվում` The Royal Shakespeare Company-ն, Ազգային թատրոնը և Angels & Bermans-ը, ինչպես նաև` իտալական Sartoria Farani, Tirelli Costumi, Costumi d'Arte, E. Rancati, G.P. 11 և L.C.P. di Pompei տները։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Տրիբեկա կինոփառատոնին, 2004 թվականի մայիսին, Մեծ Բրիտանիայում դրա ընդհանուր թողարկումից առաջ։ Նյու Յորքում թողարկվելուց առաջ այն ցուցադրվել է Դովիլ կինոփառատոնի, Տորոնտոյի կինոփառատոնի և Ֆրանսիայում բրիտանական կինոյի Դինարդ կինոփառատոնի ժամանակ։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes ագրեգատոր կայքում ֆիլմն ունի 63% դրական վարկանիշ` հիմնված 127 գրախոսությունների վրա, ինչև նշանակում է 10-ից 6.53 գնահատական[7]։ Metacritic կայքում ֆիլմը 100 առավելագույնից ունի 64 գնահատականը` հիմնված 38 քննադատության վրա, որոնք «հիմնականում դրական ակնարկներ» են[8]։
Variety պարբերականի գրախոս Դեյվիդ Ռունին ֆիլմն անվանում է «ինտելեկտուալ և զվարճացնող վերամշակում... հմուտ խաղով, գեղեցիկ նկարահանված»[9]։
Rolling Stone-ում Փիթեր Թրավերսը ֆիլմը 4 հնարավորից 3 է գնահատում և այն անվանում «անպարկեշտ զվարճանք... գենդերային դերային խաղը այն արդիական է դարձնում նաև այստեղ և հիմա[10]»։
Entertainment Weekly-ի գրախոս Օուեն Գլեիբերմանը ֆիլմը C+ է գնահատել և նկարագրել այն որպես բարձր ոգիների, կենսական նպատակների ու կարկատած վարպետության տարօրինակ միախառնում[11]»։
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հաղթել է Քեմբրիջի կինոփառատոնի Հանդիսատեսի կողմից ճանաչված լավագույն ֆիլմ անվանակարգում, National Board of Review-ն ֆիլմին շնորհել է Լավագույն նկարահանված ֆիլմ մրցանակը, Phoenix Film Critics Society-ի կողմից այն կոչվել է տարվա ամենադիտված ֆիլմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0368658/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film707315.html
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/krolowa-sceny
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 http://www.imdb.com/title/tt0368658/fullcredits
- ↑ "English Renaissance and Restoration Theatre" by Peter Thomson, The Oxford Illustrated Guide to Theatre, edited by John Rusell Brown, Oxford University Press, 1995, pp. 206–207.
- ↑ «Stage Beauty (2019)». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Stage Beauty Reviews». Metacritic. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Rooney, David (2004 թ․ մայիսի 9). «Stage Beauty». Variety. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Travers, Peter (2004 թ․ հոկտեմբերի 6). «Stage Beauty». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Gleiberman, Owen (2004 թ․ հոկտեմբերի 6). «Stage Beauty (2004)». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2000-ականների պատմական ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական կենսագրական ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Պիեսների հիման վրա նկարահանված ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր դերասանների մասին
- Ֆիլմեր թատրոնի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- Գերմանական մելոդրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1660-ականներին