Մարգարետ Հյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարետ Հյուս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 29, 1630(1630-05-29) կամ մայիսի 29, 1645(1645-05-29)
Ծննդավայրանհայտ
Մահացել էհոկտեմբերի 1, 1719(1719-10-01)[1]
Մահվան վայրԷլթհեմ, Քենթ, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
ԱմուսինՀռենոսի Արքայազն Ռուպերտ
 Margaret Hughes Վիքիպահեստում

Մարգարետ Հյուս (անգլ.՝ Margaret Hughes, մայիսի 29, 1630(1630-05-29) կամ մայիսի 29, 1645(1645-05-29), անհայտ - հոկտեմբերի 1, 1719(1719-10-01)[1], Էլթհեմ, Քենթ, Մեծ Բրիտանիայի թագավորություն), հայտնի է նաև Փեգ Հյուս կամ Մարգարետ Հյուս անուններով, հաճախ նշվում է որպես անգլիական բեմի առաջին դերասանուհին, որը բեմ է բարձրացել 1660 թվականի դեկտեմբերի 8-ին[2]։ Հյուսը Անգլիական բուրժուական հեղափոխության գեներալ Հռենոսի Ռուփերտ արքայազնի սիրելին էր։

Կանայք Վերականգնման ժամանակաշրջանի դրամայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսը դերասանուհի է դարձել անգլիական դրամայի մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Անգլիական դրաման մեծապես տուժել է Անգլիական բուրժուական հեղափոխության և Չարլզ 2-ի գահակալմանը նախորդած ժամանակաշրջանում` 1642 թվականին արգելվելով պուրիտանական Երկարատև պառլամենտի կողմից[3]։ Այս արգելքը վերջապես հանվել է Չարլզ II Ստյուարտի կողմից։ Չարլզը թատրոնի մեծ երկրպագու էր և երկու արքայական արտոնագիր է տրամադրել Սըր Թոմաս Քիլիգրյուին և Սըր Վիլյամ Դավենանտին[3]։ Վերածննդի ժամանակաշրջանում կանանց արգելված էր հայտնվել բեմում, ինչի արդյունքում տղամարդ դերասանները կանանց դերեր էին խաղում։ Մի անգամ արքայի` ներկայացում դիտելու ժամանակ այն հանկարծակի ընդհատվել է։ Պարզվել է, որ կնոջ դեր խաղալ պատրաստվող տղամարդը չէր հասցրել սափրվել։ Տղամարդկանց կողմից կանանց դերեր խաղալը ժամանակակիցների համար ավելացրել է համասեռամոլության տարածման վերաբերյալ մտահոգությունները, ինչն ի վերջո ստիպել է Չարլզին 1662 թվականին արքայական հրամանագիր ընդունել, ըստ որի կանացի դերերը պետք է խաղային միայն դերասանուհիները[4]։ Քիլիգրյուն և Դավենանտը Վերականգնման ժամանակաշրջանից անմիջապես հետո սկսել են դերասանուհիներին ներգրավել ներկայացումներում[4], որոնք 1660-ականների սկզբից բեմում հայտնվելով` միանգամից ընդունելություն են գտել։ Քիլիգրյուն 1664 թվականին ըստ իր հեղինակած պիեսի բեմադրել է «Փարսոնի հարսանիքը» ներկայացումը, որտեղ զբաղված էին միայն դերասանուհիները։ Ներկայացումը կրկնվել է նաև 1672 թվականին։

Դորսեթ Գարդըն թատրոնը, որտեղ 1676 թվականին Հյուսը հագեցած խաղաշրջան է անցկացրել:

15 տարեկանում Մարգարետը թատրոնի պատմության էջ է բացել` դառնալով անգլիական բեմի առաջին դերասանուհին[5][6]։ Նրա առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1660 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ նա Վերե Սթրիթ թատրոնում Շեքսպիրի «Օթելլո» պիեսի բեմադրության մեջ խաղացել է Դեզդեմոնայի դերը[7]։ Որոշ պատմաբաններ որպես անգլիական բեմ բարձրացած առաջին դերասանուհի ճանաչում են Աննա Մարշալին[8]։ Այնուամենայնիվ, Ջոն Դոունեսի` 1660-ականների մասին հուշերում որպես առաջին դերասանուհի հիշատակվում է հենց Հյուսը[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսը հայտնի էր իր գրավչությամբ. հուշագիր Սեմյուել Փիփսը համարում էր նրան «չափազանց սիրունիկ կին»[10], նրան նկարագրում էին որպես «մեծ գեղեցկության տեր, մուգ խոպոպիկներով, հիանալի կառուցվածքով և հատկապես գեղեցիկ ոտքերով» կին[11]։ Ըստ Փիփսի` նա Սըր Չարլզ Սեդլիի սիրուհին էր։ Կարծիք կա, որ Մարգարետը կարճ ժամանակ կապված է եղել անձամբ Չարլզ II Ստյուարտի հետ ևս[10]։ Համարվում է, որ Հյուսն Արթուր անունով արտամուսնական որդի է ունեցել, չնայած այս փաստն ապացուցող վնակություններ չկան[11]։

Մարգարետ Հյուսի սիրեկանն ու գործընկերը` Ռուփերտ արքայազնը

Առավել հավանական է, որ Հյուսը կապված է եղել Հռենոսի արքայազն Ռուփերտի հետ։ Վերջինս սիրահարվել է նրան 1660 թվականների վերջին, չնայած Հյուսը հավանաբար ձգտել է նրա ուշադրությանն արժանանալ` իր համար կայուն բնակավայր ապահովելու նպատակով[11]։ Ռուփերտն արքայական ընտանիքի ավագ անդամներից մեկն էր, և Հյուսը նրա հովանավորությամբ առավելությունների էր արժանանում։ 1669 թվականին Մարգարետը դարձել է King's Company նախաձեռնության անդամ, ինչը նրան կարգավիճակ է տվել և պաշտպանել պարտքերի պատճառով ձերբակալվելուց։ Դերասանուհին չորս անգամ նկարվել է ժամանակի պալատական ամենահայտնի նկարիչ Սըր Փիթեր Լելիի կողմից[12]։

Ռուփերտն այդպես էլ պաշտոնապես չի ամուսնացել Հյուսի հետ, սակայն ընդունել է իրենց դստերը` Ռուփերտային, որը ծնվել է 1673 թվականին[13]։ 1670-ական թվականներին Հյուսը շքեղ կյանք է վարել` վայելելով մոլախաղերն ու ոսկեղենը։ Իրենց հարաբերությունների ընթացքում Ռուփերտը նրան նվիրել է առնվազն £20,000 արժողությամբ թանկարժեք զարդեր։

Մարգարետը շարունակել է խաղալ նաև Ռուփերտայի ծնվելուց հետո` բեմ վերադառնալով 1676 թվականին։ Հաջորդ տարի Ռուպերտը Հյուսին տեղավորել է £25,000 արժողությամբ «հսկա շենքում», որը գնել էր Սըր Նիկոլաս Կրիսպեից[13]։

Արքայազն Ռուփերտը մահացել է 1682 թվականին՝ իր հարստության մեծ մասը թողնելով Հյուսին և Ռուփերտային[14]։ Հյուսի համար դժվար էր այրու կարգավիճակը[14]` առանց Ռուփերտի աջակցության[15]։ Հյուսն սկսել է վաճառել Ռուփերտի նվերները։ Նա վաճառել է նաև Համմերսմիթի իր տունը լոնդոնցի երկու վաճառականների[14]։ Նրա դուստրը` Ռուփերտան, ամուսնացել է խորհրդարանի ապագա անդամ և գեներալ անգլիացի Էմանուել Սկրոպե Հոուի հետ[14]։ Հյուսը մահացել է 1719 թվականին[16]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gilder, Rosamond. Enter the Actress: The First Women in the Theatre. Boston, Houghton Mifflin, 1931.
  • Halliday, F. E., A Shakespeare Companion 1564–1964. Baltimore, Penguin, 1964.
  • Highfill, Philip H., Kalman A. Burnim and Edward A. Langhans. Volume 8 of A Biographical Dictionary of Actors, Actresses, Musicians, Dancers, Managers and Other Stage Personnel in London, 1660–1800. Southern Illinois University Press, 1982.
  • Howe, Elizabeth. The First English Actresses: Women and Drama, 1660–1700. Cambridge, Cambridge University Press, 1992.
  • Rennert, Hugo Albert. The Spanish Stage in the Time of Lope de Vega. Hispanic Society of America, 1909.
  • Spencer, Charles. Prince Rupert: The Last Cavalier. London։ Phoenix, 2007. 9780753824016.
  • Thomson, Peter, et al., eds. The Cambridge History of British Drama. 3 Volumes, Cambridge, Cambridge University Press, 2004.
  • Wilson, John Harold. All the King's Ladies: Actress of the Restoration. Chicago, University of Chicago Press, 1958
  • Macqueen-Pope, W. Ladies First; the Story of Woman's Conquest of the British Stage. London։ Allen, 1952

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 232. — ISBN 978-1-85743-228-2
  2. Այստեղ էական է ազգային դասակարգումը։ 1603 թվականին Ճապոնիայում առաջին կաբուկի ներկայացնողները կանայք էին։ Իտալացի դերասանուհու մասին վաղ վկայություններ են եղել 1565-66 թվականներից, տես` Rennert, Spanish Stage, p. 140: Թոմաս Կորյատը Վենետիկի դերասանուհիների մասին հիշատակումներ է արել 1611 թվականի վերաբերյալ, տես` Halliday, Shakespeare Companion, p. 22:
  3. 3,0 3,1 Spencer, p. 314.
  4. 4,0 4,1 Spencer, p. 315.
  5. «Margaret Hughes, first lady of the stage». Madame Guillotine. 2010 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  6. Pope, W. Macqueen (1952). First Ladies. London: W. H. Allen. էջեր 35–36.
  7. Halliday, Shakespeare Companion, p. 347.
  8. Howe, p. 24.; Gilder, p. 166.
  9. See Highfill, Burnim and Langhans, p. 24.
  10. 10,0 10,1 Highfill, Burnim and Langhans, p. 24.
  11. 11,0 11,1 11,2 Spencer, p. 318.
  12. Spencer, p. 318; Highfill, Burnim and Langhans, p. 26.
  13. 13,0 13,1 Spencer, p. 319.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Spencer, p. 366.
  15. Highfill, Burnim and Langhans, p. 26.
  16. Highfill, Burnim and Langhans, p. 24; Spencer, p. 367.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Հյուս» հոդվածին։