Երկարատև պառլամենտ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d5/King_Charles_I_by_Sir_Anthony_Van_Dyck.jpg/150px-King_Charles_I_by_Sir_Anthony_Van_Dyck.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Oliver_Cromwell_by_Samuel_Cooper.jpg/150px-Oliver_Cromwell_by_Samuel_Cooper.jpg)
Երկարատև պառլամենտ (անգլ.՝ Long parliament), Անգլիայի թագավոր Կառլոս I Ստյուարտի` 1640-ի նոյեմբերի 3-ին հրավիրած պառլամենտը։ Հրավիրվել է Վեստմինստրում և գործել է 1640—1652 (և 1659—1660) թվականներին։ Վերածվել է 17-րդ դարի անգլիական բուրժուական հեղափոխության օրենսդիր մարմնի։ Պառլամենտի 511 անդամներից 91-ն ուղարկված էին կոմսությունների կողմից, 4-ը` համալսարանների, իսկ մյուսները ներկայացնում էին քաղաքները։ Պառլամենտը ցրել է Օլիվեր Կրոմվելը 1653-ի ապրիլի 20-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 600)։ ![]() |
|