Բաֆոմետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիֆաս Լեմիի Բաֆոմետը։ Պատկերի էակի թևերին լատիներեն գրված է՝ SOLVE (ՔԱՅՔԱՅՎԻՐ) և COAGULA (ԿԱՐԾՐԱՑԻՐ)։

Բաֆոմետ (անգլ.՝ Baphomet, լատին․՝ Baphometh)՝ աստրալային կուռք։ Միջին դարում սատանայի կնոջն անվանում էին «Բաֆոմետ»։ Բաֆոմետի պատկերը համարվում է սատանիզմի սիմվոլիկաներից մեկը։ Անվան լատինացումն առաջին անգամ հանդիպել է 1098 թվականին տրուբադուր Գավադուանա բանաստեղծությունում որպես «Մագոմետ»՝

Երբ հաջորդ օրվա առավոտն եկավ,

նրանք բարձրաձայն կանչեցին

Բաֆոմետին, և մեր սրտերի մեջ

մենք աղոթեցինք Աստծուն, հետո մենք

հարձակվեցինք ու վտարեցինք բոլորին

քաղաքի պարսպից այն կողմ։

15-րդ դարի ֆրանսիական ձեռագրից, երկու Տեմպլերներ այրվում են խարույկի վրա

1307 թվականին պայքարի ընթացքում օգտագործվում էր Տաճարականների միաբանության դեմ որպես սատանայական աստծու անուն, որն ըստ ինկվիզիցիայի հետազոտությունների օգտագործվել է ասպետների գաղտնի ծիսակատարությունների ընթացքում[1]։ Պատմականորեն այս փաստը հաստատել կամ ժխտել ներկա պահին հնարավոր չէ։ Բաֆոմետի մեջ հավատացյալները չարքին էին տեսնում և այս պատճառով էլ հետագայում տեմպլերներին մեղադրել են հերետիկոսության մեջ, որից հետո Ժակ դե Մոլը և նրա ենթականերն այրվեցին խարույկի վրա, իսկ մնացածներն ովքեր կարողացան՝ փախչեցին։

Մեծ հավանականություն կա, որ տեմպլերների երկրպագությունը Բաֆոմետին հորինվածք է եղել և այս տեղեկությունը տարածել են հենց ինկվիզիատորները, որպեսզի մի պատճառ գտնեն տեմպլերներին մեղադրելու հերետիկոսության մեջ, և այդպես լուծեին այն խնդիրը, որն առաջացրել էր իրենց օրդենը Ֆրանսիայի արքա Ֆիլիպ IV-ի իշխանության և հենց Հռոմեական Եկեղեցու իշխանության համար։

Նորագույն պատմության մեջ տվյալ դևին «վերածնել» է Էլիֆաս Լևին, իր Տարոյի խաղաթղթերի կապոցի XV-րդ ոլորանում, խաղաքարտի վրա, որը պատկերում էր չարքին։ Պատմության մեջ որպես ազատ աղբյուր այն հայտնվել է նրա՝ «Բարձրակարգ մոգության ծիսակատարություն և դոգմա» գրքի էջերում։ Այն էղել է անդրոգինական արարած, ում ձեռքին գրված էր ալքիմիական դևիզ՝ «Solve et Coagula», որը թարգմանաբար կոչվում է՝ «Քայքայվիր և Կարծրացիր»։ Մինչ «Սատանայի եկեղեցու» բացումը «Բաֆոմետի կնիքը» ոչ մի տեղ չի հիշատակվել, և այդ թվում նույնիսկ որպես սատանիզմի սիմվոլ։

«Baphomet» բառը հակադարձ՝ «Temohpab» համարվում է նոտարիկոն՝ հապավումն առաջին տառից սկսած կրում է՝ «Templi omnium hominum pacis abbas» ձևակերպումը, ինչը թարգմանաբար նշանակում է՝ «աշխարհի բոլոր մարդկանց Տաճարի վանահայր»։

Տեմպլերներն ու Բաֆոմետը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմպլերների օրդենի անդամները խոշտանգումներից հետո խոստովանել են, որ երկրպագում էին «Բաֆոմետին», տեմպլերների ուսմունքը տարբերվում էր քրիստոնյաներինից, նրանք ունեին իրենց սիմվոլներն ու ծիսակարգերը, սակայն պնդում են, որ տեմպլերների լուծարման պատճառն եղել է նրանց հարստությունն ու իշխանությունը, վարկած կա որ, տեմպլերների շատ մեղքեր հորինվածքներ են եղել։ Պնդում են նույնիսկ, որ տեմպլերները երկրպագել են մարդու գլխին։

Էլիֆաս Լևիի Բաֆոմետը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծի գլխով Բաֆոմետի պատկերի հեղինակը Էլիֆաս Լևին է։ Կենդանու պատկերի ձեռքին լատիներեն գրված է SOLVE (քայքայվիր) և COAGULA (կարծրացիր)։ Պատկերն՝ առավել հայտնի է չարքի կերպարանքում․ այն տենչանքի և «իմաստության ծննդի» սիմվոլն է։

  • Այծի գլուխ
  • Կնոջ մարմին (մայրություն)
  • Զուգասմբակներ
  • Զույգ թևեր
  • Մոմ գլխի վրա
  • Անկեղծության սիմվոլ, միավորված չորս էլեմենտային տղամարդկային սեքսուալ ընդունակություններով ու ինտելեկտով։

Բաֆոմետի կնիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաֆոմետի նշան՝ Սատանայի եկեղեցու պաշտոնական սիմվոլը, հայտնի է ինչպես նաև՝ Hell’s Kitchen Baphomet։

Այս նշանը սատանիզմի սիմվոլ հանդիսացավ այն բանից հետո, երբ ԼաՎեյն այն նշանակեց որպես «Սատանայի եկեղեցու» սիմվոլ, այն ունեցավ մեծ մասսայականություն ի շնորհիվ լրագորղների։ Ներկայումս «Բաֆոմետի կնիքը» համարվում է սատանիզմի հիմնական սիմվոլը։

Բաֆոմետի նշանն իրենից ներկայացնում է վրան պատկերված այծի գլուխ և երեք ներքև ուղղված (շրջված հնգագիծ) գագաթներով հնգանկյուն աստղ։ Բաֆոմետի նշանը համարվում է Սատանայի եկեղեցու պաշտոնական սիմվոլը։ Բաֆոմետի նշան որպես սատանիզմի սիմվոլ սկսել է օգտագործվել Սատանայի եկեղեցու հիմնադրումից և Սատանայական աստվածաշնչի հրատարակումից հետո։

«Բաֆոմետի կնիքի» նմանատիպ պատկերն (այն եղել է այծի մռութը հնգագծի վրա պատկերված) առաջին անգամ հանդիպել է Օսվալդ Վիրտի մասոնությանը նվիրված գրքում, չնայած որ պատկերի հեղինակն անհայտ է։ Այծի մռութը հնգագծի վրա երկու շրջանակներով և դրանց մեջտեղում Լևիաթանի մակագրությամբ հայտնաբերվել է Մորիս Բեսիի «Մոգության պատմության և գերբնականության նկարագրությունում» (ֆրանսերեն հրատարակություն՝ Histoire en 1000 Images de la Magie, Editions du Pont Royal, 1961 թվական, անգլերեն հրատարակությունը 1964 թվականին)։ Սակայն գրքում և ոչ մի տեղ նշանը նշված չէ, որպես սիմվոլ կամ որպես «Բաֆոմետի կնիք»։ Մորիս Բեսի հենց այս պատկերը Սատանայի եկեղեցու Բաֆոմետի կնիքի համար որպես հիմք է ծառայել։ Եվ հենց այս պատճառով երկրաչափական առումով սիմվոլը ճիշտ է կազմված, երկու շրջագծերի մեջ գրված է աղավաղված եբրայերեն տառերն, իսկ այծի մռութն իր հերթին նորն է պատկերվել (հատուկ ուշադրություն է դարձվել աչքերի արտահայտությանը)։

Սիմվոլի օգտագործումը Սատանայի եկեղեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Բաֆոմետի սիմվոլի բնօրինակն օգտագործվեց զոհասեղանի սալիկում, որից օգտվում էին միայն տեղի Սատանայի եկեղեցու անդամները (1970 թվականի սկզբից սալիկից սկսեցին օգտվել արդեն բոլոր նրա անդամները)։ 1968 թվականին այս նշանը հայտնվեց «Սատանայական պատարագի» ձայնապնակի վրա, որը թողարկվել է կազմակերպության կողմից։ Ծրարի դիզայնը կազմել է Հյուգո Զորիլան (ԼաՎեյի կեղծանունը), իսկ ծանոթագրությունում Ֆրանկլին Քենեդին, ասում էին, որ «Սատանայական սիմվոլ Բաֆոմետը» փոխառվել է տեմպլերներից։

Բաֆոմետի սիմվոլը մեծ ճանաչում գտավ «Սատանայի աստվածաշնչի» հրատարակումից հետո (1969 թվականի դեկտեմբեր)։ Նշանը տեղ էր գտել գրքի շապիկին և սատանայական ծեսերին նվիրված բաժնի առաջին էջին։ Այս նշանն առաջին անգամ Բաֆոմետ է անվանվել հենց այս գրքում։ Ի վերջո այս նշանն օգտգագործվել է Սատանայի եկեղեցու անդամների անհատական մեդիալյոնների համար և օգտագործվել է դրա արտադրված բոլոր նյութերում։ «Սատանայական ծեսեր» գրքում նշանն համարվում է արդեն «Բաֆոմետի սիմվոլ» կամ «Բաֆոմետի կնիք», այլ ոչ թե «Բաֆոմետի նշան»։

1981 թվականին Սատանայի եկեղեցին հայտ ներկայացրեց, իսկ 1983 թվականին ստացավ իրավունք այս սիմվոլը որպես ապրանքանիշ օգտագործելու համար։ ԼաՎեյի պատվերով Hell’s Kitchen Productions, Inc ընկերությունը մշակեց ու մի քանի փոփոխություններ կատարեց սիմվոլի վրա՝ եբրայերեն տառերը շրջագծերի մեջտեղում այլևս ուրվագծված չէին, այլ լցված էին գույներով։ Այդ տարբերակն օգտագործվում է կազմակերպության կայքում։

Արձանը Դետրոյթում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի Սատանայի տաճարի աշխաարհական կազմակերպության անդամները քրաուդֆանդինգով Indiegogo կայքի օգնությամբ դրամահավաք կազմակերպեցին արձանի կառուցման համար, որը պատկերում էր Սատանային Բաֆոմետի արտաքինով և երկու երեխաների ովքեր գրկախառնվում էին նրան երկու կողմերից։ Նախնական ցանկությամբ արձանը նախատեսվում էր տեղադրել Օկլահոմա նահանգի կառավարության շենքում, արդեն կանգնեցված Տասնաբանյա հուշակոթողների կողքին, բայց դրա համար թույլատվություն չստացան։ Բաֆոմետի բրոնզե հասակը հասնում է 2․7 մետրի, իսկ 2015 թվականի հուլիսի 25-ին արձանի կշիռը Դետրոյթ[2][3] տեղափոխելուց հասավ մեկ տոննայի։ Ցարեմոնիային մասնակցում էին մոտավորապես 700 մարդ, ովքեր պարտադիր կերպով պետք է ունենային «վաճառել հոգին Սատանային» տոմս[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «In the 19th century a fresh impetus was given to the discussion by the publication in 1813 of Raynouard’s brilliant defence of the order. The challenge was taken up, among others, by the famous orientalist Friedrich von Hammer-Purgstall, who in 1818 published his Mysterium Baphometis revelatum, an attempt to prove that the Templars followed the doctrines and rites of the Gnostic Ophites, the argument being fortified with reproductions of obscene representations of supposed Gnostic ceremonies and of mystic symbols said to have been found in the Templars' buildings. Wilcke, while rejecting Hammer’s main conclusions as unproved, argued in favour of the existence of a secret doctrine based, not on Gnosticism, but on the unitarianism of Islam, of which Baphomet (Mahomet) was the symbol. On the other hand, Wilhelm Havemann (Geschichte des Ausganges des Tempelherrenordens, Stuttgart and Tubingen, 1846) decided in favour of the innocence of the order. This view was also taken by a succession of German scholars, in England by C. G. Addison, and in France by a whole series of conspicuous writers: e.g. Mignet, Guizot, Renan, Lavocat. Others, like Boutaric, while rejecting the charge of heresy, accepted the evidence for the spuitio and the indecent kisses, explaining the former as a formula of forgotten meaning and the latter as a sign of fraternité!» — Encyclopædia Britannica, 1911.
  2. Satanic Temple holds public sculpture unveiling in Detroit
  3. Tonight in Detroit, The Satanic Temple Unveiled Its Baphomet Statue
  4. Hundreds Gather for Unveiling of Satanic Statue in Detroit