Jump to content

Բարդի Սիմոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդի Սիմոնի
Բարդի Սիմոնի
Բարդի Սիմոնի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populus)
Տեսակ Բարդի Սիմոնի (P. simonii)
Միջազգային անվանում
Populus simonii

Բարդի Սիմոնի (լատին․՝ Populus simonii), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ մինչև 20 մ բարձրությամբ և 0,8-1,2 մ բնի տրամագծով։ Երիտասարդ ընձյուղները բարակ են, մի փոքր դեպի ցած հակված, մերկ կամ մազմզուկապատ, կարմրագորշավուն, փայլուն, խոշոր ոսպնյակներով ու 4-5 երկարավուն խցանային ելուստներով ծածկված, որոնք ընձյուղին անկյունավոր տեսք են տալիս։ Բողբոջները խոշոր են, երկարավուն սրածայր, մերկ, կպչուն։ Տերևները շեղանկյունաձև են կամ շեղանկյուն-էլիպսաձև, միանգամից սրվող, լայն կամ նեղ սեպաձև հիմքով, 4-12 սմ երկարությամբ և 3-8 սմ լայնությամբ, վերևից մուգ կանաչավուն, կարմրավուն ջղերով, ներքևի կողմից սպիտակակապտավուն, մանր-սղոցաեզր։ Վարսանդային կատվիկների երկարությունը հասնում է 2-2,5 սմ-ի, մերկ են։ Պտղատուփերի երկարությունը 3-4 մմ է, տանձանման են, մերկ կամ մազմզուկապատ, 2-3 փեղկերով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Սիբիրում, Հյուսիսային Չինաստանում, Մանջուրիայում, Կորեայում, Մոնղոլիայի արևելքում։ Հայաստանի տարածքում հանդիպում է գրեթե ամենուրեք։ Առանձնապես շատ է տարածված Սևանի ավազանում, Կամոյում, Մարտունիում, Վարդենիսում։ Լավ է աճում նաև Շիրակի դաշտում, Ապարան-Հրազդանում և Արարատյան դաշտում։ Հաճախ է հանդիպում Երևանի կանաչ տնկարկներում, որտեղ լավ է դիմանում օդի չորությանը և ժամանակավոր երաշտին։ Բազմանում է կտրոններով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (136)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի Սիմոնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի Սիմոնի» հոդվածին։