Բարդի Սիմոնի
| Բարդի Սիմոնի | |
Բարդի Սիմոնի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
| Ընտանիք | Ուռազգիներ (Salicaceae) |
| Ցեղ | Բարդի (Populus) |
| Տեսակ | Բարդի Սիմոնի (P. simonii) |
| Միջազգային անվանում | |
| Populus simonii | |
Բարդի Սիմոնի (լատիներեն՝ Populus simonii), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ ծառ է՝ մինչև 20 մ բարձրությամբ և 0,8-1,2 մ բնի տրամագծով։ Երիտասարդ ընձյուղները բարակ են, մի փոքր դեպի ցած հակված, մերկ կամ մազմզուկապատ, կարմրագորշավուն, փայլուն, խոշոր ոսպնյակներով ու 4-5 երկարավուն խցանային ելուստներով ծածկված, որոնք ընձյուղին անկյունավոր տեսք են տալիս։ Բողբոջները խոշոր են, երկարավուն սրածայր, մերկ, կպչուն։ Տերևները շեղանկյունաձև են կամ շեղանկյուն-էլիպսաձև, միանգամից սրվող, լայն կամ նեղ սեպաձև հիմքով, 4-12 սմ երկարությամբ և 3-8 սմ լայնությամբ, վերևից մուգ կանաչավուն, կարմրավուն ջղերով, ներքևի կողմից սպիտակակապտավուն, մանր-սղոցաեզր։ Վարսանդային կատվիկների երկարությունը հասնում է 2-2,5 սմ-ի, մերկ են։ Պտղատուփերի երկարությունը 3-4 մմ է, տանձանման են, մերկ կամ մազմզուկապատ, 2-3 փեղկերով։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է Սիբիրում, Հյուսիսային Չինաստանում, Մանջուրիայում, Կորեայում, Մոնղոլիայի արևելքում։ Հայաստանի տարածքում հանդիպում է գրեթե ամենուրեք։ Առանձնապես շատ է տարածված Սևանի ավազանում, Կամոյում, Մարտունիում, Վարդենիսում։ Լավ է աճում նաև Շիրակի դաշտում, Ապարան-Հրազդանում և Արարատյան դաշտում։ Հաճախ է հանդիպում Երևանի կանաչ տնկարկներում, որտեղ լավ է դիմանում օդի չորությանը և ժամանակավոր երաշտին։ Բազմանում է կտրոններով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (136)։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի Սիմոնի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդի Սիմոնի» հոդվածին։ |
|