Բարբուդա կղզի
Բարբուդա կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի և dependency of Antigua and Barbuda? |
Երկիր | Անտիգուա և Բարբուդա |
Վարչատարածք | Անտիգուա և Բարբուդա |
Երկարություն | 24 կմ |
Լայնություն | 14,1 կմ |
Ամենաբարձր կետ | Barbuda Highlands? |
ԲԾՄ | 122 մետր |
Մակերես | 161 կմ²[1] |
Հյուսիսային կետ | 17°43′44″ հս․. լ. 61°50′42″ ամ. ե.HGЯO |
Հարավային կետ | 17°32′36″ հս․. լ. 61°46′00″ ամ. ե.HGЯO |
Արևելան կետ | 17°35′55″ հս․. լ. 61°43′53″ ամ. ե.HGЯO |
Արևմտյան կետ | 17°41′48″ հս․. լ. 61°53′09″ ամ. ե.HGЯO |
Մասն է | Leeward Islands?, Փոքր Անտիլյան կղզիներ և Հողմակողմ կղզիներ |
Աշխարհագրական տեղադրություն | Փոքր Անտիլյան կղզիներ |
Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս |
Բարբուդա (անգլ.՝ Barbuda), որոշ աղբյուրներում՝ Բարբադո[2] (անգլ.՝ Barbado), կղզի Փոքր Անտիլյան կղզեխմբում Կարիբյան ավազանում, Անտիգուա և Բարբուդա (անգլ.՝ Antigua and Barbuda, իսպաներենից թարգմանաբար` «Հին և մեծամորուք») պետության կազմում[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբուդա կղզու բնակչության հիմնական մասը ապրում է Կոդրինգթոն քաղաքում[4]։ Բարբուդա կղզին ընկած է Անտիգուա կղզուց 40 կմ դեպի հյուսիս։ Կղզուց հարավ ընկած են Մոնտսերատ և Գվադելուպա կղզիները, իսկ կղզուց հյուսիս և արևմուտք՝ Նովիս, Սենտ-Կիտս, Սուրբ Բարդուղիմեոսի կղզի և Սուրբ Մարտինի կղզիները։ Կղզու մակերեսը 161 կմ2 է, ամենաբարձր կետը՝ Լինդսեյ բլուրն է 44 մ բարձրությամբ, որը գտնվում է կղզու հյուսիս- արևելքում։ Այստեղ տարածված են քարանձավները։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու մեծ մասը անտառապատ է։ Ֆլորան ու ֆաունան (բուսական ու կենդանական աշխարհը) այս կղզում ավելի լավ է պահպանված, քան Անտիգուա կղզում։ Ծովածոց-արգելոցներում լողում են ֆրեգատներ (հայերեն՝ ճղլակ)՝ ծովային թռչունները, սև փետուրներով, երկար երկատված պոչով։ Արուներն ունեն վառ կարմրավուն կոկորդային պարկեր, էգերը՝ սպիտակ։ Ֆրեգատները օդում իիենց հիանալի են զգում, ցամաքում՝ դանդաղաշարժ են, կարճ ոտքերի պատճառով։ Կղզում գետեր ու լճեր չկան։ Քաղցրահամ ջուրը վերցնում են ջրհորներից։ Կլիման մերձարևադարձային է, օդի ջերմաստիճանը 18-45° C է, տեղումների տարեկան քանակը` 1000 մմ[5]։
Բնական աղետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին «Իրմա» փոթորիկը ավերել է կղզու ենթակառուցվածքների 95%-ը[6]։ Բնակչությունն ամբողջովին էվակուացվել է և երկրի վարչապետ Գաստոն Բրաունը հայտարարել է, որ կղզին, որն ուներ 1800 բնակիչ, բնակվելու համար այլևս պիտանի չէ[7]։ Նախորդող 300 տարիներից հետո առաջին անգամ էր, որ կղզին դարձել էր անմարդաբնակ։ Միջազգային հանրության ջանքերով վերականգնվել են ենթակառուցվածքները, բնակարանների մի մասը, և 2019 թվականին բնակչության շուրջ 75%-ը վերադարձել է կղզի[8]։
Պատմական տեղեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբուդա կղզին հայտնագործել է Քրիստափոր Կոլոմբոսը 1493 թվականին։ Մինչև իսպանացիների այստեղ գալը, կղզում ապրում էին Կարիբյան ավազանի հնդկացի արավակները։ Սկզբում կղզուն տիրացել են իսպանացիները, ապա այն անցել է ֆրանսիացիներին և անգլիացիներին, ովքեր էլ այստեղ 1666 թվականին հիմնել են գաղութ։
1685 թվականին կղզին վարձակալությամբ տրվել է Կոդրինգթոն եղբայրներին, ովքեր էլ հիմնել են համանուն՝ Կոդրինգթոն քաղաքը։ Կոդրինգթոնների ընտանիքը կղզու մշակվող հողերը օգտագործել է տարբեր մշակաբույսեր աճեցնելով[9][10]։ Իրենց շաքաեղեգի տնկատափերում (պլանտացիաներում) աշխատելու համար Բարբուդայից Անտիգուա են տեղափոխել սևամորթ ստրուկների։
Կա մի տարածված, բայց հակասական կարծիք, որում հավատացած էին շատ բարբուդացիներ, ըստ որի Կոդրիգթոն ընտանիքը ցանկացել է կղզում հիմնել ստրուկներ բուծելու ֆերմաներ, նպատակ ունենալով դաստիարակել ամուր, ուժեղ ու դիմացկուն ստրուկներ։ Բայց այդ ծրագիրը չի հաջողել․ 1741 թվականին Բարբուդայի ստրուկներն ապստամբել են։ Հավանականն այն է, որ Բարբուդա կղզուց այլ վայրեր են արտահանվել Աֆրիկայից այստեղ բերված ստրուկներ, ու պատճառը եղել է կղզու բնակչության արագ աճը[11]։
1740-ական թվականներին այստեղ տեղի են ունեցել Բարբուդայի ստրուկների մի քանի ապստամբություններ, որոնք ազատություն են ստացել 1840 թվականին միայն[12]։ Անտիգուա և Բարբուդա պետությունը անկախացել է 1981 թվականին[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.britannica.com/place/Antigua-and-Barbuda
- ↑ «Wayback Machine». web.archive.org. 2009 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Antigua and Barbuda - Countries - Office of the Historian, Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին
- ↑ 2011 population and housing census for Antigua and Barbuda, 2017 թ․ փետրվարի 16, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին, Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին
{{citation}}
: Text "The Caribbean Development Portal" ignored (օգնություն) - ↑ «Բարբուդայի աշխարհագրություն». web.archive.org (անգլերեն). 2009 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Красный Крест: от урагана "Ирма" пострадало более миллиона человек». BBC News Русская служба (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ News, A. B. C. «After being slammed by Irma, Caribbean islands brace for Hurricane Jose». ABC News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «After Irma, Disaster Capitalism Threatens Cultural Heritage in Barbuda». NACLA (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «ЭСБЕ/Барбуда — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Энциклопедический Словарь Ф.А.Брокгауза и И.А.Ефрона․ Барбуда». www.vehi.net. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Lowenthal, David; Clarke, Colin G. (1977). «Slave-Breeding in Barbuda: The Past of a Negro Myth». Annals of the New York Academy of Sciences (անգլերեն). 292 (1): 510–535. doi:10.1111/j.1749-6632.1977.tb47770.x. ISSN 1749-6632. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «B a r b u d a f u l. historical notes. part one - 4000 BC to 1900». web.archive.org. 2009 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Antigua and Barbuda's Constitution of 1981. CHAPTER I: THE STATE AND THE CONSTITUTION» (PDF).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барбуда // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890-1907.
- Corbett, Jack (2020). «Territory, islandness, and the secessionist imaginary: Why do very small communities favour autonomy over integration?» (անգլերեն). էջեր 1087–1103. doi:10.1111/nana.12597. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբուդա կղզի» հոդվածին։ |
|