Jump to content

Բարբարա Սթենվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Սթենվիկ
անգլ.՝ Barbara Stanwyck
Ծնվել էհուլիսի 16, 1907(1907-07-16)[1][2][3][…]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 20, 1990(1990-01-20)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ[4]
ԿրթությունԷրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, սցենարիստ, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
Ժանրերվեսթեռն և ֆիլմ նուար
Ծնողներհայր՝ Byron Stevens?[5], մայր՝ Catherine McPhee?[5]
Ամուսին(ներ)Frank Fay? և Ռոբերտ Թեյլոր
Պարգևներ և մրցանակներ

Բարբարա Սթենվիկ (անգլ.՝ Barbara Stanwyck, հուլիսի 16, 1907(1907-07-16)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 20, 1990(1990-01-20)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, ԱՄՆ[4], իսկական անուն ազգանունը՝ Ռուբի Քեթրին Սթիվենս), ամերիկացի դերասանուհի, 1930-1940 թթ. ամերիկյան կինոյի աստղերից մեկը, Ամերիկյան կինոակադեմիան նրան ընդգրկել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում՝ 11-րդ տեղում։

Սթենվիկը հաջողակ դերասանական կարիերա է ունեցել ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսությունում։ 4 անգամ ներկայացվել է Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում, իսկ հեռուստատեսային աշխատանքների համար ստացել է Էմմի և Ոսկե գլոբուս։

1944 թվականին Սթենվիկը եղել է Հոլլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին, ստանալով տարեկան 400 000 դոլար[6]։

Կինեմատոգրաֆում ունեցած մեծ նվաճումների համար ստացել է Օսկարի հատուկ մրցանակ և Ոսկե գլոբուս։ Ընդհանուր նկարահանվել է 150-ից ավելի ֆիլմերում և սերիալներում։ Առավել նշանավոր ֆիլմերից են «Կրկնակի ապահովագրություն» (1944), «Ներեցեք, շփոթել եմ համարը» (1948) «Լեդի Եվա» (1941), «Ծանոթացեք Ջոն Դոուի հետ» (1941), Յունիոն Փասիֆիկ» (1939), Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946)։

Բարբարան եղել է իրենց ընտանիքի ամենափոքր 5-րդ երեխան, ծնողները մահացել են երբ նրանք եղել են անչափահաս։ 2 անգամ ամուսնացել է ու ամուսնուլուծվել։ Առաջին ամուսինը դերասան և պրոդյուսեր Ֆրենկ Ֆեյն էր, երկրորդը դերասան Ռոբերտ Թեյլորը։

Սթենվիկը եղել է բողոքական եկեղեցու հետևորդ և մկրտվել է 1916 թվականին[7]։

Առաջին ամուսնությունից հետո դարձել է Կաթոլիկ եկեղեցու հետևորդ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118831313 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. Lane, A. «Lady Be Good». The New Yorker. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. Wilson 2013, p. 23.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Սթենվիկ» հոդվածին։