Jump to content

Բարբարա Ջո Ալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Ջո Ալեն
անգլ.՝ Barbara Jo Allen
Ծնվել էսեպտեմբերի 2, 1906(1906-09-02)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 14, 1974(1974-09-14)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՓարիզի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կրկնօրինակող, ձայնային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Բարթոն Յարբորո
Պարգևներ և մրցանակներ

Բարբարա Ջո Ալեն (անգլ.՝ Barbara Jo Allen, հայտնի է նաև Վերա Վեյգ (անգլ.՝ Vera Vague) սեպտեմբերի 2, 1906(1906-09-02)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1974(1974-09-14)[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի[2][3]։

Իր դերասանական ունակությունները նկատվել է դեռ դպրոցական ներկայացումների ժամանակ։ Դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ սովորել է Սորբոնում։ Ուսումնառության տարիներին նա սկսել է լավ տիրապետել ֆրանսերենին, գերմաներենին, իսպաներենին և իտալերենին։ Ծնողների մահից հետո նա վերադարձել է ԱՄՆ, որտեղ մորեղբոր մոտ ապրել է Լոս Անջելեսում։

1937 թվականին Ջո Ալենը նորամուտը նշում է «NBC» ռադիոյում, ապա Վերա Վեյգ կերպարային անունով հանդես է գալիս մի շարք ռադիոհաղորդումներում[4]։ Այդ կերպարը այնքան հաջող և հայտնի է դառնում, որ Վերա Վոգը դառում է նրա կեղծանունը[5][6]։ 1938 թվականին մեկնարկում է նրա կինոկարիերան, և հաջորդ տարիներին նա նկարահանվում է մի շարք ֆիլմերում, որոնցից են «Կանայք» (1939), «Ռանչոյի մեղեդիները» (1940), «Նախագիծ սկանդալի համար» (1941) և «Մոգավկ» (1956): Բացի դրանից դերասանուհին մասնակցել է «Քնած գեղեցկուհին» (1959) և «Թուրը քարի մեջ» (1963) մուլտֆիլմերի հնչյունավորմանը։

Վերա Վեյգը երեք անգամ ամուսնացած է եղել։ Առաջին ամուսնուց՝ դերասան Բարտոն Յարբորոյից, որից բաժանվել է 1931 թվականին, երեխա է ունեցել։ 1931-1932 թվականներին նա ամուսնացել է Չարլզ Կրոսբիի հետ, իսկ 1943 թվականին ամուսնացել է պրոդյուսեր Նորման Մորելիի հետ, որից ևս մեկ երեխա է ունեցել։ Ամուսնու հետ ապրել է Սանտա Բարբարայում, որտեղ մահացել է 1974 թվականին՝ 68 տարեկանում։ Դերասանուհին Հոլիվուդի փառքի ծառուղում երկու աստղ է ստացել կինոյում և ռադիոյում ունեցած ավանդի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. «Smart Girl Makes Career of Being Rattlebrained». The Indiana Gazette. 1942 թ․ հունիսի 27. էջ 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  3. IMDb: Barbara Jo Allen
  4. Glickman, David (1941 թ․ մայիսի 5). «Screenland Culls New Talent From Radio» (PDF). Broadcasting. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.(չաշխատող հղում)
  5. «Shreve Jr., Ivan G. Thrilling Days of Yesteryear, February 3, 2008». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  6. Grunwald, Edgar A., Ed. (1938). Variety Radio Directory 1938–1939. Variety, Inc. P. 1227


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]