1962 թվականին Բարբարա Բոքսերն ավարտել է Բրուքլինի քոլեջի տնտեսագիտության բակալավր աստիճանը[6]։ Նա իր աշխատանքային կարիերան սկսել է 1960-ական թվականներին՝ աշխատելով որպես մակլեր, այնուհետև՝ որպես գիտաշխատող։ 1972-1974 թվականներին աշխատել է Pacific Sunլրագրողական թղթում։ Քաղաքական կարիերան սկսել է 1974 թվականին որպես կոնգրեսական Ջոն Բարթոնի (անգլ.՝ John Burton) օգնական։ 1992 թվականին նա ընտրվել է նախ որպես սենատոր, այնուհետև վերընտրվել մի քանի անգամ։ Բարբարա Բոքսերն ԱՄՆ-ի ամենալիբերալ սենատորներից մեկն է։