Բաբկեն Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաբկեն Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1902[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 23, 1931[1] (29 տարեկան) |
Մահվան վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա և Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
Բաբկեն Սահակի Գաբրիելյան (նոյեմբերի 23, 1902[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 23, 1931[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ալեքսանդրապոլում, ընչազուրկ ընտանիքում, մեծացել է Բաքվում։ Թատերական կրթությունն ստացել է Վ. Միրզոյանի հիմնած ստուդիայում՝ Երևանում, ուր 1918 թ. տեղափոխվել էր Գաբրիելյանների ընտանիքը։ Բեմական առաջին քայլերը արել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, այնուհետև, տարբեր թատերախմբերում խաղալուց հետո, 1924 թ. ընդունվել Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա, որը, սակայն, չի ավարտել։ Վերստին հայտնվելով Երևանում՝ նա վարում է դերասանական անկանոն ու թափառիկ կյանք մինչև որ 1928 թ. հաստատվում է Լենինականի թատրոնում, որտեղ աշխատում է մինչև իր մաղաժամ մահը[3]։
Բաբկեն Գաբրիելյանը նոր խաղացանկի, նոր հերոսի, դերասանական արվեստի նոր ոճի դերասան էր։ Վերամարմնավորման բարձր արվեստով է ստեղծել հակադիր բնավորություններ՝ Նեսչաստլիվցև, (Ա. Օստրովկու «Եկամտաբեր պաշտոն»), Կարլ Թոմաս (Է. Տոլլերի «Հոպլյա, մենք ապրում ենք»), Խլեստակով (Ն. Գոգոլի «Ռևիզոր») և այլն։
Սիմոն (ըստ Ե. Յանովսկու «Զայրույթ»), Գոդուն (Բ. Լավրենյովի «Բեկում»), Կարավաև (ըստ Մ. Ֆուրմանովի «Խռովություն»), Յուսով (Ա. Օստրովկու «Անտառ»), Մարտինով (Ս. Լեվիտինաի «Դատավճիռ»), Բաբա (Ս. Բաղդասարյանի «Մարոկո»)[4]։
Մահացել է Լենինականում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 245.
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն, 1967 թ.
- ↑ [«Թատերական հանրագիտարան (ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Թատերական հանրագիտարան (ռուս.)]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 245.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խալաթյան Լ., Բաբկեն Գաբրիելյան, Երևան, 1958
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 634)։ |
|