Բաբկեն Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաբկեն Գաբրիելյան
Ծնվել է1902 նոյեմբերի 23
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Մահացել էնոյեմբերի 23, 1931(1931-11-23) (տարիքը 29)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան

Բաբկեն Սահակի Գաբրիելյան (1902 նոյեմբերի 23, Ալեքսանդրապոլ - 1931 նոյեմբերի 23, Լենինական), հայ դերասան։

Ծնվել է Ալեքսանդրապոլում, ընչազուրկ ընտանիքում, մեծացել է Բաքվում։ Թատերական կրթությունն ստացել է Վ. Միրզոյանի հիմնած ստուդիայում՝ Երևանում, ուր 1918 թ. տեղափոխվել էր Գաբրիելյանների ընտանիքը։ Բեմական առաջին քայլերը արել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, այնուհետև, տարբեր թատերախմբերում խաղալուց հետո, 1924 թ. ընդունվել Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիա, որը, սակայն, չի ավարտել։ Վերստին հայտնվելով Երևանում՝ նա վարում է դերասանական անկանոն ու թափառիկ կյանք մինչև որ 1928 թ. հաստատվում է Լենինականի թատրոնում, որտեղ աշխատում է մինչև իր մաղաժամ մահը[1]:

Բաբկեն Գաբրիելյանը նոր խաղացանկի, նոր հերոսի, դերասանական արվեստի նոր ոճի դերասան էր։ Վերամարմնավորման բարձր արվեստով է ստեղծել հակադիր բնավորություններ՝ Նեսչաստլիվցև, (Ա. Օստրովկու «Եկամտաբեր պաշտոն»), Կարլ Թոմաս (Է. Տոլլերի «Հոպլյա, մենք ապրում ենք»), Խլեստակով (Ն. Գոգոլի «Ռևիզոր») և այլն։

Սիմոն ) ըստ Ե. Յանովսկու «Զայրույթ»), Գոդուն (Բ. Լավրեն՛ովի «Բեկում»), Կարավաև (ըստ Մ. Ֆուրմանովի «Խռովություն»), Յուսով (Ա. Օստրովկու «Անտառ»), Մարտինով (Ս. Լեվիտինաի «Դատավճիռ»), Բաբա (Ս. Բաղդասարյանի «Մարոկո»)[2]:

Մահացել է Լենինականում[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խալաթյան Լ., Բաբկեն Գաբրիելյան, Երևան, 1958

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ սովետական թատրոնի պատմություն, 1967 թ.
  2. Թատերական հանրագիտարան (ռուս.)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 245