Աֆրիկյան ազգերի գավաթ 2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրիկյան ազգերի գավաթ 2017
Աֆրիկյան ազգերի գավաթ 2017
Գաբոն
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Գաբոն
      Քաղաքներ 1
      Մարզադաշտեր 5
Մրցաշրջանի ժամկետ հունվարի 14փետրվարի 5
Մասնակիցներ 16
Մրցանակային տեղեր
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 32
Հասարակածային Գվինեա 2015        Կամերուն 2019

Գաբոնում անցկացվող Աֆրիկյան ազգերի գավաթ 2017, Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության թվով 31-րդ մրցաշարը։ Ի սկզբանե որոշված էր մրցաշարն անցկացնել Լիբիայում, սակայն ներքին քաղաքական խնդիրների պատճառով երկիրը հրաժարվեց հյուրընկալել։

2015 թվականի ապրիլի 8-ին Կահիրեում ընտրվեց մրցաշարի նոր հյուրընկալող երկիր՝ Գաբոնը, ինչպես նաև անցկացվեց վիճակահանությունը (13 խումբ 4-ական մասնակցով, որոնցից առաջին տեղում գտնվող հավաքականները և ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների 2-րդ տեղում գտնվող հավաքականները դուրս են գալիս մեկ ութերորդ եզրափակիչ)։

Մրցաշարն անց է կացվում հունվարի 14-ից փետրվարի 5-ը աֆրիկյան 4 քաղաքներում` Լիբրևիլում, Ֆրանսվիլում, Պորտ Ժանտիլում և Օյեմում։ Մրցաշարի հաղթողը անմիջապես կորակավորվի Ռուսաստանում անցկացվող 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլ։

Այս մրցաշարը նվիրված է Աֆրիկյան ազգերի գավաթի վաթսունամյակին։ Մրցաշարը Գաբոնում կազմակերպելու հետ առաջացան դժգոհություններ՝ կապված Գաբոնի աշխարհագրական դիրքի հետ։ Վերջին տասնամյակի ընթացքում մրցաշարը անց է կացվել 3 անգամ` 2012, 2015, 2017 թվականներին։

Մրցաշարի հյուրընկալող երկրների թեկնածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Վերջին հյուրընկալման տարի Թեկնածու[1] CAF-ի կողմից ընտրված[2]
Ալժիր Ալժիր[3] 1990 Այո Այո
Եգիպտոս Եգիպտոս 2006 Այո Այո
Գաբոն Գաբոն 2012[4] Այո Այո
Գանա Գանա[5] 2008 Այո Այո
Քենիա Քենիա - Այո Ոչ
Սուդան Սուդան 1970 Այո Ոչ
Զիմբաբվե Զիմբաբվե - Այո Ոչ

Մարզադաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե որոշված էր մրցաշարի առաջին և վերջին խաղերը անցկացնել Լիբրևիլի Օմար Բոնյո մարզադաշտում, բայց աշխատանքների կատարման ուշացման հետևանքով մարզադաշտը պատրաստ չէր լինի առաջին խաղի համար։

Այդ պատճառով մրցաշարի կազմակերպման կոմիտեն 2016 թվականի հոկտեմբերի 13-ին որակազրկեց Օմար Բոնյո մարզադաշտը։ Որպես բացման խաղի մարզադաշտ ընտրվեց Ամիտիե մարզադաշտը, որտեղ արդեն անց էին կացվել 2012 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղերը։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 25-ին Ֆրանսվիլում Ֆիֆայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարեց մրցաշարի խորհրդանշին՝ Սամբա անունով դեղին շապիկով և կապույտ շորտով սև հովազին[6]։

Որակավորվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Որակավորում Մասնակցություն Լավագույն արդյունք
Գաբոն Գաբոն Հյուրընկալող երկիր 7 Քառորդ եզրափակիչ (1996, 2012)
Մարոկկո Մարոկկո 00 F խմբի առաջին տեղ 16 Հաղթող (1976)
Ալժիր Ալժիր 00 J խմբի առաջին տեղ 17 Հաղթող (1990)
Կամերուն Կամերուն 00 M խմբի առաջին տեղ 18 Հաղթող (1984, 1988, 2000, 2002)
Սենեգալ Սենեգալ 00 K խմբի առաջին տեղ 14 Ֆինալիստ (2002)
Եգիպտոս Եգիպտոս 00 G խմբի առաջին տեղ 23 Հաղթող (1957, 1959, 1986, 1998, 2006, 2008, 2010)
Գվինեա Բիսաու Գվինեա Բիսաու 00 E խմբի առաջին տեղ Առաջին մասնակցություն Առաջին մասնակցություն
Գանա Գանա 00 H խմբի առաջին տեղ 21 Հաղթող (1963, 1965, 1978, 1982)
Մալի Մալի 00 C խմբի առաջին տեղ 10 Ֆինալիստ (1972)
Զիմբաբվե Զիմբաբվե 00 L խմբի առաջին տեղ 3 Առաջին փուլ (2004, 2006)
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 00 I խմբի առաջին տեղ 22 Հաղթող (1992, 2015)
Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո 00 D խմբի առաջին տեղ 11 Ֆինալիստ (2013)
Ուգանդա Ուգանդա 00 Լավագույն երկրորդ 6 Ֆինալիստ (1978)
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 00 B խմբի առաջին տեղ 18 Հաղթող (1968, 1974)
Թունիս Թունիս 00 A խմբի առաջին տեղ 18 Հաղթող (2004)
Տոգո Տոգո 00 Երկրորդ լավագույն երկրորդ 8 Քառորդ եզրափակիչ (2013)

Գվինեա Բիսաուի հավաքականը, խմբում գրավելով առաջին տեղը՝ առաջ անցնելով նախկին 2 չեմպիոններից՝ Զամբիայից և Կոնգոյից, իր պատմության մեջ առաջին անգամ է որակավորվել Աֆրիկայի ազգերի գավաթի առաջին եզրափակիչ փուլի համար։ Եգիպտոսի հավաքականը, վերջին 3 մրցաշարերը բաց թողնելուց հետո, կմասնակցի իր 23-րդ միջազգային մրցաշարին։ Աֆրիկայի եռակի չեմպիոն Նիգերիան արդեն 2 տարի է, ինչ որակավորման առաջին փուլից մրցաշարից դուրս է մնում։ 1970 թվականի չեմպիոն Սուդանը և 1996 թվականի չեմպիոն Հարավաֆրիկյան Հանրապետությունը ևս բաց կթողնեն մրցաշարի եզրափակիչ փուլերը։

2015 թվականի Աֆրիկյան ազգերի գավաթի մասնակից 16 թիմերից 10 մասնակցում են 2017 թվականի մրցաշարին։

Վիճակահանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկղ 1 Արկղ 2 Արկղ 3 Արկղ 4

Գաբոն Գաբոն
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Գանա Գանա
Ալժիր Ալժիր

Թունիս Թունիս
Մալի Մալի
Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

Կամերուն Կամերուն
Սենեգալ Սենեգալ
Մարոկկո Մարոկկո
Եգիպտոս Եգիպտոս

Տոգո Տոգո
Ուգանդա Ուգանդա
Զիմբաբվե Զիմբաբվե
Գվինեա Բիսաու Գվինեա Բիսաու

Վիճակահանությունը տեղի է ունեցել Լիբրևիլում 2016 թվականի հոկտեմբերի 19-ին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CAN 2017: sept candidats en lice sur rfi.fr
  2. Candidatures reconnus conformes aux critères édictés sur cafonline.com
  3. Tout Sur l'Algérie, ed. (21 août 2014). «Արխիվացված պատճենը» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  4. Coupe d'Afrique des nations de football 2012 co-organisée avec la Guinée équatoriale
  5. RFI, ed. (27 août 2014). «CAN 2017 : Le Ghana candidat pour récupérer l'organisation» (ֆրանսերեն).
  6. «CAN 2017 : "Samba" la panthère noire, mascotte officielle de la compétition». www.lequipe.fr. 25 mars 2016. Վերցված է 25 mars 2016-ին.