Արևի խավարումը Լուսնի վրա, աստղագիտական երևույթ, որը տեղի է ունենում, երբ Լուսինը, Երկիրը և Արևը մի գծով են շարվում, ընդ որում, Երկիրը գտնվում է Լուսնի ու Արևի միջև։ Երկրի ստվերն այդ ժամանակ ընկնում է Լուսնի վրա, որը Երկրից դիտարկվում է իբրև Լուսնի խավարում։ Այդ ժամանակ Լուսնից կարելի է դիտել Արևի խավարում, որի ժամանակ Երկրի սկավառակը ծածկում է Արևի սկավառակը։ Այդպիսով, Լուսնի վրա Արևի խավարումները տեղի են ունենում նույնքան հաճախ, ինչպես Երկրի վրա` Լուսնի խավարումները, ընդ որում Արևի խավարման լիարժեք փուլի շարունակակությունը, որը դիտարկվում է Լուսնից, կենտրոնական խավարման պարագայում կարող է հասնել 2.8 ժամի[3]։ Քանի որ Լուսինը ամբողջ ժամանակ Երկրին միայն մի կողմով է ուղղված, Լուսնի վրա Արևի խավարումները կարող են դիտարկվել Լուսնի` Երկրին ուղղված կողմում։
↑Земля должна быть тёмной и окружённой кольцом преломляемого света.
↑Поверхность Луны выглядит красной, поскольку доходящий до неё солнечный свет преломляется через атмосферу Земли. Земля изображена неверно равной по размерам Луне.