Արքայադստեր օրագրերը։ Ինչպես դառնալ թագուհի
«Արքայադստեր օրագրերը։ Ինչպես դառնալ թագուհի» (անգլ.՝ The Princess Diaries: Royal Engagement, ինչպես նաև հայտնի է «Ինչպես դառնալ արքայադուստր 2» անվամբ)՝ կինոֆիլմ, որը նկարահանվել է 2004 թվականին ամերիկացի ռեժիսոր Հարի Մարշալի կողմից, ով «Սիրունիկը» և «Փախչող հարսնացուն» հայտնի ֆիլմերի հեղինակն է։ Ֆիլմը նկարահանվել է Մեգ Քեբոթ վեպի հիման վրա։ Ի թիվս այլ դերակատարների, այս ֆիլմում նկարահանվել է հայտնի աստղ Ջուլի Ելիզաբեթ Էնդրյուսը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Միան ավարտել է քոլեջը, նա միջազգային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների մասնագետ է։ Նա դառնում է 21 տարեկան։ Լիլին ցանկանում է դառնալ լրագրող, նրանք արդեն երկար ժամանակ է չեն տեսել իրար, սակայն ամենաանսպասելի պահին նա մեկնում է Ջենովա։ Մայքլը իր խմբի հետ շրջում է երկրով, նա և Միան ընկերներ են դարձել։ Արքայադուստրն իր տատիկի հետ ապրում է Ջենովայում և դժգոհում է, որ ինքը երբեք չի սիրահարվել։
Նրան առաջիկայում սպասվում է թագադրություն, սակայն պարզվում է, որ Միան չի կարող թագուհի դառնալ մինչև չամուսնանա։ Նրան տրվում է մեկ ամիս ժամանակ, որպեսզի նա ամուսնանա, հակառակ դեպքում գահին կնստի մեկ այլ ժառանք՝ երիտասարդ Նիկոլասը։ Խնդիրն այն է, որ հենց նրան է սիրահարված Միան։ Բայց այդ տղան միայն գահի մասին է մտածում։
Միայի համար ամուսին են գտնում, ով կրթված ընտանիքից է և նրա անունը Էնդրյու Ջեյկոբի է։ Հորեղբայրը Նիկոլասին պարտադրում է սիրախաղով զբաղվել Միայի հետ, որպեսզի նա չամուսնանա Էնդրյուի հետ։ Նիկոլասը լսում է իր հորեղբորը։ Միան բարկանում է նրա վրա, բայց, այնուամենայնիվ նա սիրում է նրան։
Թագավորական գվարդիայի վերանայման ժամանակ Միան թամբին ամրացնում է արհեստական ոտք, որպեսզի ձիու վրա ավելի հեշտ լինի գնալ։ Նիկոլասի հորեղբայրը ձիուն ցույց է տալիս ռետինե օձ։ Ձին վախենում է և կանգնում է հետևի ոտքերի վրա, ոտքը ընկնում է։ Միան լացելով վազում է և Նիկոլասը հետևում է նրան։
Ընդունելության ժամանակ Միան հանդիպում է Նիկոլասին, ով Էլիսոնի հետ էր։ Արդյունքում Էնդրյուն և Էլիսոնը գնում են, իսկ Նիկոլասը համբուրում է Միային՝ ընկնելով շատրվանի մեջ։
Ցուցահանդեսի ժամանակ Միան ցույց է տալիս փայլուն պահելաձև և բարություն, շփվում է քաղաքացիների հետ։ Նա հոգ է տանում մանկատան երեխաների մասին։ Նա Միայի հանդեպ համակրանքով է լցված։
Միան աղջկական հավաքույթի ժամանակ իր մոտ է հրավիրում ամբողջ աշխարհի արքայադստրերին։ Նիկոլասը հասկանում է, որ սիրում է Միային, և առաջարկում է իր հորեղբորը, որպեսզի նա դադարեցնի խանգարել Միային թագուհի դառնալու գործում։ Եվ նա ձևացնում է, թե համաձայն է Նիկոլասի հետ։ Գիշերը Նիկոլասը և Միան գնում են լողափ և այնտեղ են քնում։ Առավոտյան նա արթնանում և տեսնում է, որ լրագրողներն իրենց նկարում են։ Միան շատ զայրացած է, և կարծում է, թե Նիկոլասը այդ ամենը հատուկ է կազմակերպել։ Միան ամբողջ Ջենովայով խայտառակված է։
Էնդրյուն և Միան հասկանում են, որ ոչինչ չեն զգում միմյանց հանդեպ, բայց, այնուամենայնիվ, պատրաստվում են ամուսնանալ։ Նիկոլասը հրաժարվում է գնալ նրանց հարսանիքին, իսկ նրա հորեղբայրը պատրաստվում է գնալ։ Նա գնում է, իսկ աղախինը լսում է խոսակցությունը։ Աղախինը պատմում է Նիկոլասին, որ իր հորեղբայրն էր կանչել լրագրողներին և չի ցանկանում հրաժարվել գահից։ Նիկոլասը գնում է եկեղեցի։
Միան հրապարակայնորեն հրաժարվում է ամուսնանալ։ Նիկոլասը հրաժարվում է գահից՝ հօգուտ նրա։ Միան դառնում է թագուհի։ Ֆիլմի վերջում ցույց է տալիս, որ Միան կառուցել է Ջենովայի կառավարման ամբողջ համակարգը և ամուսնացել է Նիկոլասի հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էն Հեթուեյ- Միա Թերմոփոլիս
- Ջուլի Էնդրյուս- Կլարիս Ռենալդի
- Հեկտոր Էլիզոնդո- Ջոզեֆ
- Հեզեր Մատարազ- Լիլի Մոսկովից
- Կերոլայն Գուդոլ- Հելեն Թերմոփոլիս
- Շոն Օբրեյն- Կոնել
- Քետլին Մարշալ- Շարլոտա Կատեուեյ
- Քրիս Փայն- Նիկոլաս
- Ջոն Ռիս Դևիս- Նիկոլասի հորեղբայրը
- Բլու Կալում- Էնդրյու Ձեյկոբի
- Թոմ Պոստոն- Պալիմոր
- Ջոել Մակ Ռարի- վարչապետ
- Քիմ Թոմսոն- Էլսիի լրագրող
- Շարլի Կորա Դիսնեյ- Շարլի արքայադուստր
- Էյմի Ադամս Հոլ- Էյմի արքայադուստր
- Աննա Նետրեբկո- խաղում է ինքն իրեն
- Ստեն Լի- հարսանիքում հյուր
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Breakaway (երգ)» | Ավրիլ Լավին, Bridget Benenate, Matthew Gerrard | 3:57 |
2. | «I Decide» | Diane Warren | 3:17 |
3. | «This Is My Time» | Raven-Symoné, Matthew Gerrard , Robbie Nevil | 4:24 |
4. | «I Always Get What I Want» | Ավրիլ Լավին, Cliff Magness | 2:31 |
5. | «Trouble» | Փինկ, Tim Armstrong | 3:12 |
6. | «Because You Live» | Chris Braide, Andreas Carlsson, Desmond Child | 3:18 |
7. | «Love Me Tender» | Էլվիս Փրեսլի | 2:41 |
8. | «Fun In the Sun» | Steve Harwell | 3:27 |
9. | «Let's Bounce» | Matthew Gerrard, Robbie Nevil | 3:18 |
10. | «Dance Dance Dance» | 2:00 | |
11. | «Fools» | Rachel Stevens | 3:13 |
12. | «A Love That Will Last» | ||
13. | «Your Crowning Glory» | Lorraine Feather, Lawrence Grossman[10] | 2:35 |
14. | «Miracles Happen» | ||
15. | «The Meaning» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0368933/
- ↑ 3,0 3,1 https://www.filmaffinity.com/en/film277409.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/pamietnik-ksiezniczki-2-krolewskie-zareczyny
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 https://www.siamzone.com/movie/m/2400
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.metacritic.com/movie/the-princess-diaries-2-royal-engagement
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 http://www.cinematografo.it/cinedatabase/film/principe-azzurro-cercasi/44183/
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 http://www.imdb.com/title/tt0368933/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ ASCAP ACE — Search Results
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дневники принцессы: Как стать королевой(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Julie Andrews The Princess Diaries 2 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադստեր օրագրերը։ Ինչպես դառնալ թագուհի» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2004 ֆիլմեր
- Walt Disney Pictures ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան պատանեկան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Դիսնեյյան ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Հարի Մարշալի ֆիլմեր
- Ֆիլմեր հարսանիքի մասին