Jump to content

Արտուրս Պլեսնիեկս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտուրս Պլեսնիեկս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Artūrs Plēsnieks
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 21, 1992(1992-01-21) (32 տարեկան)
Ծննդավայր՝Kroņauce, Tērvete Parish, Լատվիա[1][2]
Հասակ՝180 սանտիմետր
Քաշ՝105 կիլոգրամ

Արտուրս Պլեսնիեկս (լատիշ․՝ Artūrs Plēsnieks, հունվարի 21, 1992(1992-01-21), Kroņauce, Tērvete Parish, Լատվիա[1][2]), լատվիացի մարզիկ, ծանրորդ, հանդես է գալիս մինչև 105 կգ քաշային կարգում, 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն (2016), աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտուրս Պլեսնիեկսը ծնվել է 1992 թվականի հունվարի 21-ին Կրոնյաուկում։ 9 տարեկանից սկսել է զբաղվել ծանրամարտով։ Նրա կարիերայի առաջին միջազգային ձեռքբերումը եղել է 2008 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը։ Նույն թվականին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Արթուր Պլեսնիեկսը մինչև 94 կգ քաշային կարգում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։

2013 թվականին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Արթուր Պլեսնիեկսը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, սակայն վրացի ծանրորդ Դավիդ Գոգիան դոպինգ ընդունելու համար որակազրկվել է և բրոնզե մեդալը փոխանցվել է լատվիացի մարզիկին։

Արտուրս Պլեսնիեկսը մասնակցել է երկու օլիմպիադայի․ 2012 թվականին Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, իսկ 2018 թվականի իսկ Ռիո դե Ժանեյրոյի խաղերում՝ 8-րդ հորիզոնականը։

2016 թվականին Արտուրս Պլեսնիեկսը դարձել է Ֆյորդե քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության հաղթող։

2019 թվականին Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում լատվիացի ծանրորդը հրում վարժությունում բարձրացրերել է 225 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում լատվիացի ծանրորդը հրում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ։

Մարզական արդյունք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցաշար Անցկացման վայր Քաշային կարգ Պոկում Հրում Ընդհանուր քաշ Տեղ
2008 թվական Եվրոպայի առաջնություն Լինյանո Սաբիադորո մինչև 94 կգ 141 կգ 185 կգ 326 կգ 13
2010 թվական Եվրոպայի առաջնություն Մինսկ մինչև 105 կգ 166 կգ 207 կգ 373 կգ 8
Աշխարհի առաջնություն Անթալիա մինչև 105 կգ 164 կգ 208 կգ 372 կգ 15
2011 թվական Եվրոպայի առաջնություն Կազան մինչև 105 կգ 170 կգ 210 կգ 380 կգ 7
Աշխարհի առաջնություն Փարիզ մինչև 105 կգ 168 կգ 212 կգ 380 կգ 15
2012 թվական Եվրոպայի առաջնություն Անթալիա մինչև 105 կգ 170 կգ 211 կգ 381 կգ 4
Ամառային օլիմպիական խաղեր Լոնդոն մինչև 105 կգ 175 կգ 215 կգ 390 կգ 7
2013 թվական Եվրոպայի առաջնություն Տիրանա մինչև 105 կգ 175 կգ 222 կգ 397 կգ 3
Աշխարհի առաջնություն Վրոցլավ մինչև 105 կգ 178 կգ 215 կգ 393 կգ 5
2014 թվական Եվրոպայի առաջնություն Թել Ավիվ մինչև 105 կգ 172 կգ 218 կգ 390 կգ 4
Աշխարհի առաջնություն Ալմաթի մինչև 105 կգ 174 կգ 216 կգ 390 կգ 10
2015 թվական| Եվրոպայի առաջնություն Թբիլիսի մինչև 105 կգ 173 կգ 221 կգ 394 կգ 7
Աշխարհի առաջնություն Հյուստոն մինչև 105 կգ 179 կգ 226 կգ 405 կգ 3
2016 թվական Եվրոպայի առաջնություն Ֆյորդե մինչև 105 կգ 177 կգ 226 կգ 403 կգ 1
Ամառային օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո մինչև 105 կգ 181 կգ 218 կգ 399 կգ 8
2017 թվական Աշխարհի առաջնություն Անահայմ մինչև 105 կգ 180 կգ 222 կգ 402 կգ 2
2019 Եվրոպայի առաջնություն Բաթում մինչև 109 կգ 180 կգ 225 կգ 405 կգ 4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտուրս Պլեսնիեկս» հոդվածին։