Արկադիա (նկար)
Արկադիա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Թոմաս Իկինս |
տարի | մոտ 1883 |
բարձրություն | 98,1 սանտիմետր[1] |
լայնություն | 114,3 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Arcadia by Thomas Eakins Վիքիպահեստում |
«Արկադիա» (անգլ.՝ Arcadia), ամերիկացի նկարիչ, լուսանկարիչ, մանկավարժ, ռեալիստական և ժանրային ոճերի հեղինակ Թոմաս Իկինսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1883 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 98,1 × 114,3 սմ։
Այսօր «Արկադիա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում[3] (Նյու Յորք, ԱՄՆ)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արկադիա» ստեղծագործությունը Իկինսի մյուս աշխատանքների համեմատ, որոնք ամենօրյա կյանքն են ներկայացնում, տարբերվում է նրանով, որ ներկայացված է իդեալականացված հովվերգական բնանկար։ Ֆիգուրները երեքն են․ կանգնած մերկ պատանի, որը երկու ֆլեյտա է նվագում։ Մյուս երկու ֆիգուրները պառկած են, որոնցից մեկը՝ դարձյալ տղա, նվագում է։ Նրա կողքին պառկած է մերկ աղջիկ, որը լսում է տղաների նվագը (աղջկան կարելի է ճանաչել երկար մազերից, որոնք հավաքված են ծոծրակի մոտ)[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Իկինսը 1890-ական թվականներին դասավանդել է Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում, սկսել է նկարել և լուսանկարել մոդելների՝ հին հունական հանդերձանքով կամ մերկ, որոնք կեցվածք էին ընդունում դասական կամ դասականին նման կերպով։ Այդ ժամանակահատվածում արված մի քանի լուսանկար ծառայել են ապագա գեղանկարների համար որպես մոդելներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մերկ տղամարդ, հեղ․՝ Իկինս
-
Սյուզան Մաքդովել, հեղ․՝ Իկինս
-
Բեն Քրոուել, հեղ․՝ Իկինս
-
Թոմաս Իկինս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադիա (նկար)» հոդվածին։ |