Արկադիա (նկար)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Թոմաս Իկինս |
| տարի | մոտ 1883 |
| բարձրություն | 98,1 սանտիմետր[1] |
| լայնություն | 114,3 սանտիմետր[1] |
| ստեղծման երկիր | |
| նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
| գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան |
| հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
«Արկադիա» (անգլ.՝ Arcadia), ամերիկացի նկարիչ, լուսանկարիչ, մանկավարժ, ռեալիստական և ժանրային ոճերի հեղինակ Թոմաս Իկինսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1883 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 98,1 × 114,3 սմ։
Այսօր «Արկադիա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում[2] (Նյու Յորք, ԱՄՆ)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արկադիա» ստեղծագործությունը Իկինսի մյուս աշխատանքների համեմատ, որոնք ամենօրյա կյանքն են ներկայացնում, տարբերվում է նրանով, որ ներկայացված է իդեալականացված հովվերգական բնանկար։ Ֆիգուրները երեքն են․ կանգնած մերկ պատանի, որը երկու ֆլեյտա է նվագում։ Մյուս երկու ֆիգուրները պառկած են, որոնցից մեկը՝ դարձյալ տղա, նվագում է։ Նրա կողքին պառկած է մերկ աղջիկ, որը լսում է տղաների նվագը (աղջկան կարելի է ճանաչել երկար մազերից, որոնք հավաքված են ծոծրակի մոտ)[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Իկինսը 1890-ական թվականներին դասավանդել է Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում, սկսել է նկարել և լուսանկարել մոդելների՝ հին հունական հանդերձանքով կամ մերկ, որոնք կեցվածք էին ընդունում դասական կամ դասականին նման կերպով։ Այդ ժամանակահատվածում արված մի քանի լուսանկար ծառայել են ապագա գեղանկարների համար որպես մոդելներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մերկ տղամարդ, հեղ․՝ Իկինս
-
Սյուզան Մաքդովել, հեղ․՝ Իկինս
-
Բեն Քրոուել, հեղ․՝ Իկինս
-
Թոմաս Իկինս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադիա (նկար)» հոդվածին։ |
