Արկադի Պլաստով
Արկադի Պլաստով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19 (31), 1893[1] |
Ծննդավայր | Prisloniha, Karsunsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 12, 1972[2][3][4][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Prisloniha, Կարսունսկի շրջան, Ուլյանովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | սոցիալիստական ռեալիզմ |
Ներշնչվել է | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Arkady Plastov Վիքիպահեստում |
Արկադի Ալեքսանդրովիչ Պլաստով (ռուս.՝ Аркадий Александрович Пластов, հունվարի 19 (31), 1893[1], Prisloniha, Karsunsky Uyezd, Սիմբիրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 12, 1972[2][3][4][…], Prisloniha, Կարսունսկի շրջան, Ուլյանովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1962), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Մոսկվայի Ստրոգանովյան կենտրոնի գեղարվեստա-արտադրական (1912-1914) ու գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության (1914-1917, քանդակագործության բաժին) ուսումնարաններում։
Ապրել է հայրենի Պրիսլոնիխա գյուղում։ 1920-1930-ական թվականներին ստեղծել է քաղաքական պլակատներ և ոուս գրողների գործերի պատկերազարդումներ, 1935 թվականից՝ հիմնականում ժանրային նկարներ (նաև դիմանկարներ), նվիրված խորհրդային գյուղին և նրա մարդկանց։ Իր արվեստով շարունակել և զարգացրել է 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբի ռուսական պլենէրային-ժանրային գեղանկարչության ավանդույթները։
Գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կոլտնտեսային նախիրը» («Արոտավայրում», 1938, Սվերդլովսկի պատկերասրահ),
- «Ֆաշիստը թռավ-անցավ» (1942),
- «Խոտհունձ» և «Հունձ» (երկուսն էլ՝ 1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, երեքն Էլ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա),
- «Կոլտնտեսային գյուղի մարդիկ» նկարաշարը (1951-1965, լենինյան մրցանակ, 1966),
- «խարույկ դաշտում» (1968-1969, Ուլյանովսկի մարզային գեղարվեստական թանգարան)
- «Անցյալից» (1969, Տրետյակովյան պատկերասրահ, երկուսն էլ՝ Ի․ Ե․ Ռեպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ, 1972), Ա․ Պ․ Չեխովի պատմվածքների պատկերազարդումներ (1920-1927, Գրականության թանգարան, Մոսկվա)։
Պլաստովի «Յարցևի դիմանկարը» (1945) և «Աղբյուր» (1952) գործերը գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Пластов Аркадий Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Arkadi Aleksandrovich Plastov (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Պլաստով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 324)։ |
- Հունվարի 31 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 12 մահեր
- 1972 մահեր
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ