Արթուր Ռեքհեմ
Արթուր Ռեքհեմ անգլ.՝ Arthur Rackham | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1867[1][2][3][…] |
Ծննդավայր | Լյուիշեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Վախճանվել է | սեպտեմբերի 6, 1939[1][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Limpsfield, Tandridge, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոն Սիթիի դպրոց և City and Guilds of London Art School? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, թարգմանիչ և գծանկարիչ |
Ոճ | fairy painting?[6] |
Թեմաներ | պատկերազարդում և դեռահասական գրականություն[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Gulliver's Travels?, Bird Watching?, Mother Goose?, The Land of Enchantment? և A Midsummer-Night's Dream? |
Ամուսին | Edyth Starkie?[8] |
ստորագրություն | |
Arthur Rackham Վիքիպահեստում |
Արթուր Ռեքհեմ (անգլ.՝ Arthur Rackham, սեպտեմբերի 19, 1867[1][2][3][…], Լյուիշեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] - սեպտեմբերի 6, 1939[1][2][3][…], Limpsfield, Tandridge, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի նկարազարդող, որ նկարազարդել է անգլերեն գրեթե ամբողջ դասական մանկական գրականությունը («Քամին ուռիների մեջ», «Ալիսը Հրաշքների աշխարհում», «Փիթեր Պենը Քենգսինգթոնի այգում»), ինչպես նաև Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազը» և Ռ. Վագների որոշ օպերաներ: Վիկտորիանական հեքիաթային նկարչության ներկայացուցիչ է: Նա բազմիցս արժանացել է ոսկե մեդալների համաշխարհային ցուցահանդեսներում: 1914 թվականին Լուվրում տեղի է ունեցել Ռեքհեմի անհատական ցուցահանդեսը:
Ռեքհեմը առաջին հերթին փայլուն նկարիչ էր՝ նախապատվությունը տալով ոլորուն գալարվող գծերին՝ միահյուսված ճյուղերի, փրփրող ալիքների և մարդանման ծառերի տեսքով[9]: Նրա աշխարհը բնակեցված է տարօրինակ արարածներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերը և փերիները, ընդ որում որոշների մոտ նկատելի է դիմանկարային նմանություն հեղինակի հետ[9]: Գույները մեղմված են և խաղում են ստորադաս դեր:
Մոդեռն ոճի ներկայացուցիչ Ռեքհեմը ընդունում էր այնպիսի նկարազարդողների ազդեցությունը, ինչպիսիք են Ջորջ Քրուքշենքը և Օբրի Բերդսլին[9]: Իր հերթին, նրա ազդեցությունը զգացվում է Այդա Ռենթուլ-Աութուեյթի նկարազարդումներում, Դիսնեյի առաջին անիմացիոն ֆիլմերում[9], Թիմ Բարթոնի ֆիլմերում (որը որպես իր լոնդոնյան գրասենյակ ընտրել է Ռեքհեմի նախկին բնակարանը) և Գիլյերմո դել Տորոյի ֆիլմերում (որը ասել է, որ ոգեշնչվել է Ռեքհեմի նկարներից «Ֆավնի լաբիրինթոսը» ստեղծելիս):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Arthur Rackham (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/f/fairy-painting
- ↑ https://www.dbnl.org/onzekinderboeken/jeugdlit_illustrator.php
- ↑ Hudson D. Arthur Rackham: His Life and Work — NYC: Charles Scribner's Sons, 1960.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 The Greenwood Encyclopedia of Folktales and Fairy Tales. Volume 3. ISBN 9780313334443. Page 802.
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Սեպտեմբերի 19 ծնունդներ
- 1867 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 6 մահեր
- 1939 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Բրիտանացի պատկերազարդողներ
- Բրիտանացի արվեստագետներ
- Վիկտորյական դարաշրջանի անձինք
- Անգլիացի նկարիչներ
- Քաղցկեղից մահացածներ
- Բրիտանացի լրագրողներ
- 19-րդ դարի բրիտանացիներ
- 20-րդ դարի բրիտանացիներ
- Մանկական գրականություն
- 20-րդ դարի արվեստագետներ
- 19-րդ դարի արվեստագետներ