Արթուր Նիկիշ
Արթուր Նիկիշ | |
---|---|
Բնօրինակ անուն | հունգ.՝ Nikisch Artúr |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1855[1][2][3][…] Mosonszentmiklós, Győr District, Դյոր-Մոշոն-Շոպրոն, Հունգարիա, |
Երկիր | Գերմանիա, Հունգարիա և Ավստրիա |
Մահացել է | հունվարի 23, 1922[8][1][2][…] (66 տարեկան) կամ հունվարի 24, 1922[6][7] (66 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[8][4][7] |
Գերեզման | Südfriedhof Leipzig |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, դաշնակահար, համալսարանի դասախոս և կոմպոզիտոր |
Գործիքներ | ջութակ և դաշնամուր |
Աշխատավայր | Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան (1873) |
Անդամակցություն | Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Arthur Nikisch Վիքիպահեստում |
Արթուր Նիկիշ (հունգ.՝ Nikisch Artúr, հոկտեմբերի 12, 1855[1][2][3][…], Mosonszentmiklós, Győr District, Դյոր-Մոշոն-Շոպրոն, Հունգարիա, Lébény, Հունգարիա[4], Mosonmagyaróvár, Moson County, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[5], Bučovice[6] և Լիպտովսկի Միկուլաշ, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[7] - հունվարի 23, 1922[8][1][2][…] կամ հունվարի 24, 1922[6][7], Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն[8][4][7]), հունգարացի դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1866–1873 թվականներին սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում։ 1882–1889 թվականներին Լայպցիգի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր (1905–1906 թվականներին՝ դիրեկտոր)։ Ղեկավարել է աշխարհի խոշորագույն նվագախմբերը. 1889–1893 թվականներին՝ Բոստոնի սիմֆոնիկ, 1895–1922 թվականներին՝ Գեվանդհաուզի, միաժամանակ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։ 1893–95 թվականներին եղել է Բուդապեշտի օպերային թատրոնի դիրեկտոր և գլխավոր դիրիժոր։ Գլխավորել է Համբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը (1897)։ 1902–1907 թվականներին Լայպցիգի կոնսերվատորիայի ուսումնական մասի և դիրիժորական դասարանի ղեկավար։ Աշակերտներից է Կ․ Ս․ Սարաջևը։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկիշը դիրիժորական արվեստում ռոմանտիկական ուղղության խոշորագույն ներկայացուցիչներից է։ Երկացանկն ընդգրկել է Պ․ Չայկովսկու, Ա․ Բրուքների, Գ․ Մալերի, Ռ․ Շտրաուսի ստեղծագործությունները։ Հիշողությամբ նվագավարող առաջին դիրիժորներից է։ Մի շարք երկերի հեղինակ է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marion Brück:Nikisch, Arthur. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 19, Duncker & Humblot, Berlin 1999, S. 257
- U. Harten: Nikisch, Arthur. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 7, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1978, ISBN 3-7001-0187-2, S. 128.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Olomouc City Library regional database (չեխերեն)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Никиш Артур // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 295)։ |