Արգեոս, Առգենոս, Աոգեոս, Արգայոս, Արժեա, Արկեոս, Արղեոս, Արճեաս, Արճիաս, Արճիյաս, էրճիաս, էրճիեշ, էրճիես, էրջիաս, էրջիեշ, էրշյաս, ճեպելի էրճասիպ, Ջեբելի Երջասիբ, Ջեբելի էրջասիբ, լեռ Փոքր Հայքի արևմտյան սահմանի մոտ, Անտիտավրոս լեռնաշղթայում, Կեսարիա քաղաքից հարավ։ Արգեոս և նրա մյուս այլաձևերր ոմանք առաջացած են համարում նրա Արղեոս ձևից՝ վերջինս համարելով անվան հնագույն տարբերակը, ծագած argeantum («արծաթ») բառից, իսկ ֆրանսիացիների կողմից լեռը անվանված է Արժեա (ֆր.՝ Argéa)։ Արգեոս հրաբխային ծագումի վեհատեսիլ լեռ է, որը շրջակա բնակչության համար Մասիսի նման խորհրդավոր, ներշնչռղ և ժողովուրդը խորհրդանշող լեռ է եղել։ Բարձրություն 3916 մ։ Արգեոսի գագաթը ծածկված է հավերժական ձյունով։ Ունի երեք բարձրաբերձ գագաթներ Բուն կամ Մեծ Արգեոս, Հողային Արգնոս,Փոքր Արգեոս անուններով։ Այստեղից բխում են անուշահամ աղբյուրներ։ Արգեոսի լանջերին էր գտնվում Սուրբ Կարապետ վանքը, որն ըստ ոմանց հիշատակվում է IV դարից։ Լեռան ստորոտին կան կամարակապ և տաճարանման շինվածքների ցին ու ցան ավերակներ։ Դրանցից քիչ հեռու ավելի ընդարձակ տարածության վրա կան այլ ավերակներ ևս, որոնք ենթադրաբար համարվում են հին Կեսարիայի ավերակները։ Արգեոսը պատմական լեռ է։ Նրա պատկերը կա բազմաթիվ դրամների վրա։ Ստրաբոնի ժամանակներում (I դ. մ. թ. ա.), նրա իսկ վկայությամբ Արգեոս դեռևս գործող հրաբուխ էր։ Այն բոլորովին մարած էր կարծվում, երբ 1880 թ. կրկին գործել սկսեց[1]։