Արարատ Գրիգորյան
Արարատ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան, ՊԿԱ և Հայ-Ռուսական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պետական գործիչ |
Ararat Grigoryan Վիքիպահեստում |
Արարատ Գրիգորյան[2](հոկտեմբերի 3, 1985[1], Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական պետական գործիչ, ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ (31.10.2019 - 7.12.2023)[3][4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արարատ Գրիգորյանը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Եղեգնաձոր քաղաքի 2-րդ միջնակարգ դպրոցը։ 2002-2009 թվականներին սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ստացել է բակալավրի կոչում։ 2003-2005 թթ ծառայել է ՀՀ-ում ռուսական սահմանապահ զորքերում, զինվորական կոչումը՝ ավագ հրաձիգ, եֆրեյտոր։
2009-2011 թվականներին սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում իրավագիտություն մասնագիտացմամբ, ստանալով մագիստրոսի կոչում։ 2011-2014 սովորել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայում մասնագիտացումը` քաղաքացիական իրավունք, գործարարական իրավունք, աշխատանքային իրավունք, ընտանեկան իրավունք, միջազգային մասնավոր իրավունք։ Որակավորումը՝ իրավաբան (մագիստրոսի աստիճան)։
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին։
Հասարակական-քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]14.07.2012թ-ից առ 31.10.2019 -ը ծավալել է փաստաբանական գործունեություն[6]
08.01.2017-30.12.2018թթ. աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպան գրասենյակի փաստաբան (հանրային պաշտպան)
10.08.2011- 30.12.2016թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որպես իրավաբան-խորհրդատու
01.02.2015-01.12.2015թթ աշխատել է Ա/Ձ Իշխան Անտոնյանի հետ, որպես իրավախորհրդատու, փաստաբան (համատեղությամբ);
14.02.2014-10.09.2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում, որպես քաղաքացիական իրավունք առարկայի դասախոս
07.04.2010- 03.08.2011թթ. աշխատել է Ա/Ձ Բագրատ Գրիգորյանի հետ, որպես իրավախորհրդատու
2019թ. Հոկտեմբերի 31-ին նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ։
Կուսակցական պատկանելությունը՝ անկուսակցական։
Անձնական տվյլաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի դեկտեմբերին «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի հարցումների համաձայն Արարատ Գրիգորյանը ճանաչվել է տարվա լավագույն մարզպետ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արարատ Գրիգորյան, ՀՀ Վայոց ձորի մարզպետ
- ↑ «Վայոց ձորի մարզպետարան». vdzor.mtad.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի նոր մարզպետ, Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին
- ↑ «Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից. նրան կփոխարինի Կոլյա Միքայելյանը». news.am. 2023 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Փաստաբաններ - ՀՀ Փաստաբանների Պալատ». www.advocates.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն արժանացել է մրցանակին - Վայոց ձորի մարզպետարան». vdzor.mtad.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
|