Վայոց ձորի մարզպետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականին՝ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համաձայն։ Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Վայոց ձորի մարզում, ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացվում է պետական կառավարում։ Այս ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, օրենքներով, ՀՀ նախագահի` «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում պետական կառավարումն իրականացնում է Վայոց ձորի մարզպետը՝ մարզպետարանի միջոցով։ Մարզպետարանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականից, և մարզպետարանի աշխատակազմից։ Մարզպետարանի կանոնադրության համաձայն՝ կանոնակարգվել են մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։ Աշխատանքները կազմակերպվում են մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների աշխատանքային ծրագրերին համապատասխան։ 2013 թվականին մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համար սահմանվել է 90 հաստիքային միավոր, որից՝ 73-ը՝ քաղաքացիական ծառայության պաշտոններ, 7-ը՝ մարզպետի գրասենյակի աշխատակիցներ, 10-ը՝ տնտեսական սպասարկում իրականացնող անձնակազմ։

Ղեկավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզպետ՝

Տեղակալ՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1. Աշոտ Բագրատի Սարգսյան 1996-1996 թվականներ
  • 2. Պանդուխտ Հմայակի Մանուկյան 1997-2001 թվականներ
  • 3. Վաղինակ Գետեոնի Մաթևոսյան 2001-2003 թվականներ
  • 4. Սամվել Ֆրունզիկի Սարգսյան 2003-2007 թվականներ
  • 5. Վարդգես Գետեոնի Մաթևոսյան 2007-2010 թվականներ
  • 6. Սերգեյ Պապաշի Բագրատյան 2010-2012 թվականներ
  • 7. էդգար Ֆերդինանդի Ղազարյան 2012-2014։
  • 8. Հարություն Վաչագանի Սարգսյան - 2014 թվականից