Վայոց ձորի մարզպետարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականին՝ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համաձայն։ Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Վայոց ձորի մարզում, ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացվում է պետական կառավարում։ Այս ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, օրենքներով, ՀՀ նախագահի` «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում պետական կառավարումն իրականացնում է Վայոց ձորի մարզպետը՝ մարզպետարանի միջոցով։ Մարզպետարանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականից, և մարզպետարանի աշխատակազմից։ Մարզպետարանի կանոնադրության համաձայն՝ կանոնակարգվել են մարզպետի տեղակալների, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։ Աշխատանքները կազմակերպվում են մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների աշխատանքային ծրագրերին համապատասխան։ 2013 թվականին մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համար սահմանվել է 90 հաստիքային միավոր, որից՝ 73-ը՝ քաղաքացիական ծառայության պաշտոններ, 7-ը՝ մարզպետի գրասենյակի աշխատակիցներ, 10-ը՝ տնտեսական սպասարկում իրականացնող անձնակազմ։
Ղեկավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզպետ՝
Տեղակալ՝
ՀՀ Վայոց ձորի մարզպետները[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1. Աշոտ Բագրատի Սարգսյան 1996-1996 թվականներ
- 2. Պանդուխտ Հմայակի Մանուկյան 1997-2001 թվականներ
- 3. Վաղինակ Գետեոնի Մաթևոսյան 2001-2003 թվականներ
- 4. Սամվել Ֆրունզիկի Սարգսյան 2003-2007 թվականներ
- 5. Վարդգես Գետեոնի Մաթևոսյան 2007-2010 թվականներ
- 6. Սերգեյ Պապաշի Բագրատյան 2010-2012 թվականներ
- 7. էդգար Ֆերդինանդի Ղազարյան 2012-2014։
- 8. Հարություն Վաչագանի Սարգսյան - 2014 թվականից