Ավտոմատ (նկար, Հոփեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավտոմատ
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Հոփեր
տարի1927
բարձրություն71,4 սանտիմետր
լայնություն88,9 սանտիմետր
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԴե Մոյնի արվեսի կենրոն
հավաքածուԴե Մոյնի արվեսի կենրոն
հիմնական թեմաautomat?
կայք
Ծանոթագրություններ
 Automat (Hopper) Վիքիպահեստում

«Ավտոմատ» (անգլ.՝ Automat), ամերիկացի ռեալիստ նկարիչ Էդվարդ Հոփերի նկարը, ստեղծված 1927 թվականին։ Նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1927 թվականի Սուրբ Վալենտինի օրը ՝ Նյու Յորքի Ռենի պատկերասրահներում Հոպերի երկրորդ անհատական ցուցահանդեսի բացմանը։ Ապրիլին այն վաճառվել է 1200 դոլարով[1]։ Պահվում է ԱՄՆ Այովա նահանգի Դե Մոյնի արվեստի կենտրոնում։

Բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է սուրճի բաժակին նայող աղջիկ, որը նստած է մենության մեջ, այն ժամանակ ԱՄՆ-ում հանրաճանաչ ավտոմատ մեքենայացված սրճարանում։ Խավարած ապակու վրա արտացոլվում են միանման լամպերի շարքերը։ Բնօրինակը Հոփերի կինն է` Ջոզեֆինը[2]։ Սակայն Հոփերը փոխել է նրա դեմքը, դարձնելով ավելի երիտասարդ (1927 թվականին Ջոզեֆինը 44 տարեկան էր), ինչպես նաև կառուցվածքը, Ջոզեֆինը ուներ նրբագեղ կազմվածք։ Այն ժամանակ մի քննադատ բնութագրել է նկարի աղջկան, «տղայանման» (տափակակուրծք)[3]։

Ինչպես հաճախ հանդիպում ենք Հոփերի նկարներում, աղջկա նյութական վիճակը և նրա տրամադրությունը անհասկանալի են։ Նա գեղեցիկ հագած է շպարված, ինչը ցույց է տալիս, որ նա գնում է աշխատանքի, կամ մի աշխատանքից մյուսը, որտեղ կարևոր է արտաքին տեսքը, կամ գնում է հանդիպման։

Աղջիկը հանել է մի ձեռնոցը, որը ցույց է տալիս նրա ցրված լինելը, որ նա շտապում է և միայն մի ակնթարթ կարող է կանգ առնել, կամ էլ նա նոր էր մտել և դեռ չէր տաքացել։ Բայց վերջին տարբերակի հավանականությունը քիչ է, քանի որ նրա բաժակի և պնակի առջև դրված է ոչ մեծ դատարկ ափսե, որը վկայում է նրա սրճարանում սնվելու և որոշ ժամանակ գտնվելու մասին։

Տարվա եղանակը` ուշ աշուն է, կամ ձմեռ, բխում է այն փաստից, որ կինը տաք է հագած։ Բայց անհասկանալի է օրվա որ ժամն է, քանի որ տարվա այդ եղանակին օրերը կարճ են։ Գուցե մայրամուտից հետո էր, և դեռ շատ վաղ էր ընկերուհու հետ հանդիպելու համար։ Կամ էլ ուշ գիշեր էր, այն բանից հետո երբ աղջիկը ավարտել էր աշխատանքը։ Կամ դա կարող էր լինել վաղ առավոտյան լուսաբացից առաջ և նրա աշխատանքը շուտով կսկսվի։

Օրվա որ ժամն էլ լինի, սրճարանը կարծես դատարկ է, և փողոցում չկա ոչ մի ակտիվություն (կամ որևէ կյանք), ինչը ուժեղացնում է միայնակության զգացողությունը և պատճառ է հանդիսանում, որ նկարը ասոցացվի քաղաքային մենության հայեցակարգի հետ։ Մի քննադատ նկատել է, որ աղջիկը այնպիսի դիրքով է նկարված, որը բնորոշ է Հոփերի մելամաղձոտ նկարներին` «աղջկա աչքերը կախված են, իսկ նրա մտքերը դեպի ներս»[4]։ Մեկ այլ քննադատ բնութագրել է նրան ինչպես «նա, ով նայում է իր սուրճի բաժակին այնպես, կարծես դա աշխարհի վերջին բանն է, որը նա կարող է պահել»[5]։ 1995 թվականին Թայմ ամսագիրը օգտագործել է «Ավտոմատ» նկարը 20-րդ դարում, որպես պատկերազարդում սթրեսի և դեպրեսիայի մասին հոդվածներում[6]։

Արվեստագետ Իվո Կրանցֆելդերը համեմատում է այդ պատկերը (սրճարանում մենության մեջ սուրճ խմող աղջիկը) Էդուարդ Մանեի-Սլիվովիցա և Էդգար Դեգաի-Աբսենթ նկարների հետ[7]։

Տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի ստորին աջ անկյունում աթոռի հենակի առկայությունը խոսում է այն մասին, որ, հնարավոր է, հանդիսատեսը նստած է հարևան սեղանի շուրջ։ Որպես նորարարական ընդունելություն՝ Հոփերն առանձնացրել է աղջկա ոտքերը՝ դրանք դարձնելով նկարի ամենապայծառ գունային կետը՝ այդպիսով «այն դարձնելով ցանկության առարկա և դիտողին դարձնելով վուայերիստ»[8]։ Այսօրվա չափանիշներով այս նկարագրությունը չափազանցված է թվում, բայց 1927 թվականին կանանց ոտքերի հրապարակային ցուցադրումը համեմատաբար նոր երևույթ էր համարվում։

Հոփերը վառ ներկայացնում էր կանանց ոտքերը, ավելի ուշ, մի շարք նկարներում` ներառյալ «Կուպե Ս, գնացք 293» (1938) և «Լոբբի հոթել» (1943)։ 1931 թվականին նրա «Վարսավիրանոց» նկարի իգական կերպարը նույն դիրքով է, ինչպիսին «Ավտոմատ» նկարում։ Բայց աղջկա գտնվելը պայծառ, մարդաշատ վայրում, կեսօրին, դարձնում է ավելի քիչ մեկուսացված և խոցելի, հետևաբար, դիտողի հայացքը կարծես թե ավելի քիչ է ձանձրալի թվում։

Ռեստորան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է քննադատ Կերոլ Տրոյենը` «միայն անվանումը, այլ ոչ թե ինչ-որ դետալ նկարի վրա, որոշում է ռեստորանն ինչպես ավտոմատ»[3]։ Տրոյենը շարունակում է թվարկել մի շարք հատկություններ, որոնք կդարձնեին ռեստորանն ավելի ճանաչելի նյույորքցիների համար 1920-ական թվականներին։ «Նրանք եղել են մաքուր, տպավորիչ, լավ լուսավորությամբ և որպես կանոն կահավորված Կարրարյան մարմարե սեղաններով և կաղնու աթոռներով, ինչպես երևում է նկարում։ Այն ժամանակ, երբ Հոփերը նկարում էր իր նկարը, ավտոմատները սկսեցին զարգանալ որպես անվտանգ և պատշաճ վայր աշխատող կանանց համար, մենության մեջ ճաշելու համար»[3][9]։

Ավտոմատները աշխատում էին շուրջօրյա, «աշխույժ և աղմկոտ, նրանք սպասարկում էին տաս հազար հաճախորդ մեկ օրում»[3]։ Ավելին, կինը նստած է ռեստորանի ոչ այնքան բարենպաստ վայրում ինքնավերլուծությամբ զբաղվելու համար։ Ինչպես նկատել է Տրոյեն, նրա սեղանը մուտքին մոտ է, իսկ նրա մյուս կողմում աստիճաններն են, որը տանում է ռեստորանի ստորին հարկ։ Նույնիսկ, եթե ռեստորանը համեմատական դատարկ լիներ, նրա սեղանի կողքով անցնում է ինչ-որ մեկը։ Այդպիսով «լուռ, հայեցողական կազմվացքը», «որը չի համապատասխանում քաղաքի էներգիային, նրա տեմպի և մեքենայացված ռիթմի հետ»[3] դառնում է ավելի ուշագրավ հատկապես աշխույժ տեղանքի պատճառով, որտեղ որոշել էր նստել աղջիկը։

Լուսամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոփերի նկարներում հաճախ կարելի է տեսնել լուսամուտներ, որով նայում են կամ դիտորդը կամ գործող անձիք։ Նկարում Մայրամուտը երկաթգծի վրա (1929) Անքունները (1942) և Գրասենյակ փոքր քաղաքում (1953), կարելի է տեսնել շատ տեսարանների դետալներ։ Բայց երբեմն Հոփերը ցանկանում էր թաքցնել տեսքը, տեղադրելով լուսամուտը սուր անկյան տակ ծածկված վարագույրով կամ շերտավարագույրով։ Նրա մյուս սիրելի մեթոդը որն օգտագործվում է Գիշերային խորհրդակցություն գործում (1949), օգտագործում է պայծառ լույս, որը ներթափանցում է սուր անկյան տակ արևից կամ անտեսանելի փողոցային լապտերից (կամ լույսի այլ աղբյուրից), լուսավորելու համար մի քանի մանրամասներ։

Համեմատելու համար Ավտոմատում, թեև լուսամուտը գերակշռում է միևնույն է այն «թույլ չի տալիս տեսնել փողոցը»[10]։ Արտաքին խավարը շեղում է Հոփերի սովորական տեխնիկայից, այնպես էլ իրականությունից, քանի որ Նյու Յորքի գիշերային փողոցը լի է ավտոմեքենաների և փողոցային լապտերների լույսերով։ Այդ ամբողջ դատարկությունն ընդգծում է սենյակի ներսում գտնվող պատկերները և կենտրոնանում է դիտորդի ուշադրությունը աղջկան։

Ինչպես նշում է Մարկ Ստրենդը, լուսամուտից արտացոլվում է միայն լամպերի երկու շարք և ուրիշ ոչինչ ավտոմատի ինտերիերից։ Գուցե Հոփերը իջեցրել է այդ արտացոլանքը, որպիսի չշեղի դիտորդի ուշադրությունը աղջկանից։ Սթրենդը երբեմն առաջարկում է աղջկա արտացոլանքի բացակայության այլընտրանքային պատճառ։

Կիզակետում գտնվող դատարկ պատուհանի առկայությունը աղջկա հետևում ավելի պարզ տեսանելի է Արևի լույսը սրճարանում (1958)[11],

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Carol Troyen, Hopper in Gloucester, in Carol Troyen, Judith Barter, Janet Comey, Elliot Bostwick Davis and Ellen Roberts (eds.), Edward Hopper. Boston: MFA Publications (Museum of Fine Arts), 2007, p. 72.
  2. Gail Levin, Edward Hopper: An Intimate Biography. New York: Rizzoli, (1995) 2007, p. 201.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Carol Troyen, 'The Sacredness of Everyday Fact': Hopper’s Pictures of the City. In Carol Troyen, Judith Barter, Janet Comey, Elliot Bostwick Davis and Ellen Roberts (eds.), Edward Hopper. Boston: MFA Publications (Museum of Fine Arts), 2007, p. 118.
  4. Iversen, Margaret, Edward Hopper. Tate Publishing Ltd, 2004, p. 57.
  5. Schmied, Wieland, Edward Hopper: Portraits of America. Translated by John William Gabriel. Munich: Prestel, 1999, p. 76.
  6. Time magazine, August 28, 1995.
  7. Ivo Kranzfelder, Hopper. Cologne, Germany: Benedikt Taschen, 2010, p. 146.
  8. Robert Hobbs, Edward Hopper. New York: Harry N. Abrams, 1987, p. 72.
  9. See photograph in Lorraine B. Diehl and Marianne Hardart, The Automat: The History, Recipes, and Allure of Horn and Hardart's Masterpiece. New York: Clarkson Potter, 2002, p. 26.
  10. Mark Strand, Hopper. New York: Knopf, 2007, p. 43.
  11. The comparison between Automat and Sunlight in a Cafeteria is made in Ivo Kranzfelder, Hopper. Cologne, Germany: Benedikt Taschen, 2010, p. 146, and in Lloyd Goodrich, Edward Hopper. New York: Abradale Press / Harry N. Abrams, 1983, p. 133.