Անքունները (կտավ)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Էդվարդ Հոփեր[1][2] |
| տարի | 1942[3][4][2] |
| բարձրություն | 84,1 սանտիմետր[5] |
| լայնություն | 152,4 սանտիմետր[5] |
| ստեղծման երկիր | |
| ուղղություն | ամերիկյան ռեալիզմ[6] |
| ժանր | կենցաղային ժանր[7] |
| նյութ | յուղաներկ[1][4] և կտավ[1][4] |
| գտնվում է | Չիկագոյի արվեստի ինստիտուտ[1][4] |
| հավաքածու | Չիկագոյի արվեստի ինստիտուտ[3][4] |
| հիմնական թեմա | diner? |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Անքունները» (անգլ.՝ Nighthawks), ամերիկացի նկարիչ Էդվարդ Հոփերի ամենահայտնի նկարը և ամերիկյան արվեստի առավել ճանաչված ստեղծագործություններից մեկը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի սյուժեն զարգանում է Մանհեթենի Գրինվիչ Վիլիջ թաղամասի խորտկարանում, նկարչի տան հարևանությամբ։ Այժմ խորտկարանի տեղում գտնվում է անգլ.՝ Mulry Square ավտոկայանը։ Հոփերն սկսել է աշխատել նկարի վրա Փերլ Հարբորի վրա հարձակումից անմիջապես հետո, երբ ամբողջ Միացյալ Նահանգներով տարածվել էին մռայլության և հուսահատության զգացումը, որն էլ փոխանցվել է նկարին։ Կտավում պատկերված են խորտկարանի գիշերային այցելուները` խորասուզված իրենց մտորումներում։ Միակ աշխատողը մի պահ կտրվել է իր աշխատանքից և պատուհանից դուրս է նայում։ Խորտկարանի մոտ գտնվող փողոցը դատարկ և մութ է և լուսավորվում է միայն այդ ժամին միակ բաց հաստատության լույսով։ Ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել, որ այդ հաստատությունից դուրս եկող որևէ երևացող ելք չկա. սա ավելի է խորացնում սահմանափակվածության և ճնշվածության զգացումը։ Հոփերը ժխտում էր, թե ցանկացել է նկարում հենց դա է ցանկացել պատկերել, բայց ասել է, որ «հնարավոր է` ենթագիտակցորեն ցանկացել է պատկերել մենակությունը մեծ քաղաքում»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անքունները» համարվում է Հոփերի միակ կտավը, որտեղ ցույց են տրվում պատուհանի ապակու ծռված մասերը և որում ապակին առհասարակ տեսանելի է[8]։ «Անքունները» կտավը մեծ ազդեցություն է թողել ամերիկյան մշակույթի վրա։ Կտավի նմանակումներ ու ծաղրանկարներ հանդիպում են շատ նկարներում, ֆիլմերում, գրքերում և երգերում[9]։ Կտավը ցուցադրվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում։ 1982 թվականին McDonald’s կազմակերպությունը փորձել է Չիկագոյի արվեստի ինստիտուտից ձեռք բերել կտավի վերարտադրության իրավունքը։ Ընկերության մարկետինգի բաժինը մտադրված էր սրճարանում տեղավորել իրենց ծաղրածուին, սակայն առաջարկը մերժվել է մամուլում բարձրացած աղմուկի պատճառով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 https://www.artic.edu/artworks/111628/nighthawks
- 1 2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- 1 2 http://www.artic.edu/aic/collections/artwork/111628
- 1 2 3 4 5 6 Չիկագոյի արվեստի ինստիտուտ — 1879.
- 1 2 ARTIC — Art Institute of Chicago.
- ↑ http://archive.artic.edu/hopper/nighthawks/
- ↑ http://www.visual-arts-cork.com/paintings-analysis/nighthawks.htm
- ↑ Реннер, Рольф Гюнтер. Эдвард Хоппер. 1882–1967. Трансформация реальности. — Москва: Taschen / «Арт-родник», 2009. — С. 77. — 3000 экз. — ISBN 978-5-9794-0267-3
- ↑ Gordon Theisen Staying Up Much Too Late: Edward Hopper’s Nighthawks and the Dark Side of the American Psyche. — T. Dunne Books, 2006. — ISBN 0312333420
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cook, Greg, «Visions of Isolation: Edward Hopper at the MFA», Boston Phoenix, May 4, 2007, p. 22, Arts and Entertainment.
- Spring, Justin, The Essential Edward Hopper, Wonderland Press, 1998
- Անքունները Չիկագոյի արվեստի ինստիտուտում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Реннер, Рольф Гюнтер. Эдвард Хоппер. 1882–1967. Трансформация реальности. — Москва: Taschen / «Арт-родник», 2009. — С. 77. — 3000 экз. — ISBN 978-5-9794-0267-3.
- Gordon Theisen. Staying Up Much Too Late: Edward Hopper’s Nighthawks and the Dark Side of the American Psyche. — T. Dunne Books, 2006. — ISBN 0312333420.
- 10 самых пародируемых картин в истории мировой живописи.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անքունները (կտավ)» հոդվածին։ |
| ||||||
