Հին հռոմեական Ավենտիկում քաղաքը հիմնադրել է Հուլիոս Կեսարը՝ իր գալլական ռազմարշավների ժամանակաշրջանում։ Նորաստեղծ բնակավայրը դարձել է հին հռոմեական Հելվեցիա մարզի վարչական կենտրոնը, ծաղկման շրջանում ունեցել շուրջ 20 հազար բնակիչ, որ բավականին պատկառելի թվաքանակ էր այն ժամանակներում, և այն էլ՝ հյուսիսային ու լեռնային բնակավայրի համար։ Սակայն չորրորդ դարում ֆրանկների ու բուրգունդացիների հարձակումների հետևանքով քաղաքն անկում է ապրել, և այսօր նրա բնակչության թիվը հնգապատիկ զիջում է հնագույն ժամանակների ցուցանիշին։ Այդուհանդերձ, Ավանշը շարունակում է մնալ հնագետների ու զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնող բնակավայր։ Պատմամշակութային հնագույն հուշարձաններից հիշարժան են հատկապես հին հռոմեականամֆիթատրոնի ու թատրոնի, տաճարի, բաղնիքի, քաղաքային աշտարակավոր պարսպի ավերակները։ Շվեյցարիայի պատմամշակութային ժառանգության ցանկում, բացի վերոնշյալներից, ընդգրկված են նաև Ավանշի միջնադարյան միջնադարյան ամրոցը, Cure-ը, շվեյցարական ռեֆորմիստական եկեղեցին, Դոնատիրի տաճարը, Tour de l’évêque-ը (Եպիսկոպոսի աշտարակը)՝ ամֆիթատրոնով և հռոմեական թանգարանը։ Ինքը՝ Ավանշ քաղաքն ամբողջությամբ, ինչպես նաև Haras fédéral կոչվող տարածքը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[6]։
↑«Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)