Աստրիդ Իվասկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստրիդ Իվասկ
լատիշ․՝ Astrīde Ivaska
Ծնվել էօգոստոսի 7, 1926(1926-08-07)[1]
ԾննդավայրՌիգա, Լատվիական Հանրապետություն[2]
Վախճանվել էմարտի 24, 2015(2015-03-24) (88 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիա
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Լեզուլատիշերեն և անգլերեն
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունՄարբուրգի համալսարան
ԱշխատավայրՕկլահոմայի համալսարան
Պարգևներ
Սպիտակ աստղի չորրորդ դասի շքանշան և Երեք աստղերի շքանշան
ԱմուսինIvar Ivask?

Աստրիդ Իվասկ (օգոստոսի 7, 1926(1926-08-07)[1], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[2] - մարտի 24, 2015(2015-03-24), Ռիգա, Լատվիա)[3], լատիշ-ամերիկացի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրիդ Իվասկը (ի ծնե Astrīde Helena Hartmaņa) ծնվել է Ռիգայում, Լատվիայի բանակի գեներալ Մարտինշ Հարթմանիսի և Իռմա Մարիջա Հարթմանեի դուստրն է։ Նրա եղբայրը համակարգչային գիտնական Յուրիս Հարթմանիսն էր։ Լիտվայի 1940 խորհրդային օկուպացիայից հետո գեներալ Հարթմանիսը բանտարկվեց Խորհրդային Միության կողմից[3]։ Նա մահապատժի ենթարկվեց 1941 թվականին, սակայն նրա ընտանիքը չիմացավ նրա ճակատագրի մասին մինչև 1991 թվականի ԽՍՀՄ-ի փլուզումը[4]։

Իվասկը, նրա մայրը և եղբայրը թողեցին Լատվիան 1944 թվականին՝ Գերմանիայում փախստականների ճամբարներում տեղավորվելու պատճառով։ Իվասկը լեզուներ է սովորել Մարբուրգի համալսարանում։ Հետագայում նա գրել է. «Ինձ համար Մարբուրգում բացվեց եվրոպական ինտելեկտուալ կյանքը, համալսարանի երեք տարիների ընթացքում ես աշխատեցի յոթ լեզուներով, որոշները ապրեցին, որոշները մեռան ինչ-որ ժամանակ անց, իսկ ես ամուսնացա ուգրո-ֆիննական մշակույթի տարածքի հետ»։ Նա մագիստրատուրան ավարտել է 1949 թվականին։ Նույն տարում ամուսնացել է էստոնացի բանաստեղծ Իվար Իվասկի հետ, որը գրականության և արվեստի պատմության իր դոկտորի աստիճանը ստացել է այնտեղ և տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ Իվար Իվասկը Մինեսոտայի Սբ. Օլաֆ քոլեջում աշխատել է որպես դասախոս[3][4][5]։

1967 թվականին տեղափոխվել են Նորման, Օկլահոմա, որտեղ Իվար Իվասկը Օկլահոմայի համալսարանում դարձել է ժամանակակից լեզուների և գրականության պրոֆեսոր։ Նա աշխատել է որպես լրացուցիչ դասախոս` դասավանդելով ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն։ Իվար Իվասկը համալսարանի «Համաշխարհային գրականությունն այսօր» (World Literature Today) գրական ամսագրի խմբագիրն էր և զույգը իրենց տանը հյուրընկալել է բազմաթիվ հեղինակների և քննադատների և մասնակցել ընթերցումների և գրական իրադարձություններին[3][5]։

1991 թվականին զույգը տեղափոխվել է Իռլանդիա՝ Կորկոյի կոմսություն, սակայն 1992 թվականին Իվար Իվասկը մահացել է։ Աստրիդ Իվասկը 2001 թվականին վերադարձել է Ռիգա[3][5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվասկի բանաստեղծությունների առաջին ժողովածուն Ezera Kristibas-ն էր ("Լճի մկրտությունը", 1966): Այլ ժողովածուներ ընդգրկում են Ziemas Tiesa ("Ձմռան դատաստանը", 1968), Solis Silos (“Քայլ անտառում,” 1973), Līču Loki ("Կորացած դափնիներ", 1981), At the Fallow’s Edge (1981), Gaisma Levainoja ("Լույսը վիրավորվեց", 1982). Նրա ստեղծագործությունների մեծ մասը գրվել է լատիշերենով, բայց մեկ ժողովածու` Oklahoma Poems (1990), գրվել էր անգլերենով։ Նրա բանաստեղծությունների ընտրանին Wordings-ն է (1987)[3][4][6][7]։

Նրա մյուս ստեղծագործությունները ներառում են` Parsteigumi un atklajumi ("Անակնկալներ և բացահայտումներ", 1984), մանկական բանաստեղծություններ և պատմվածքներ և բանաստեղծական ճանապարհորդական համառոտ ակնարկների գիրքը, Licu loki: Ainas un ainavas ("Կորացած դափնիներ. Տեսարաններ և բնապատկերներ", 1981)` պատկերազարդված Իվար Իվասկի լուսանկարներով[5]

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրիդ Իվասկը պարգևատրվել է Ziemas Tiesa-ի Զինաիդա Լազդայի անվան մրցանակով և Մշակութային հիմնադրամի լատվիական մրցանակին գրականության բնագավառում` Solis Silos -ի համար[6]։ Նա նվաճեց Janis Jansudrabins Prose մրցանակը, ճանապարհորդական համառոտ ակնարկների համար[7]։ Goppers մրցանակին արժանացավ Parsteigumi in atklajumi[5]։ Licu loki -ն հաղթել է Janis Jaunsudrabins Prose- ի մրցանակը[5]։ Նա արժանացել է Լատվիայի «Երեք աստղերի շքանշանին», Էստոնիայի «Սպիտակ աստղի շքանշանին» և Լատվիայի գրողների միության ամենամյա մրցանակին` մշակույթի և գրականության զարգացման գործում ունեցած ավանդի համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «A Tribute to Astrid Ivask: A Literary Light». World Literature Today. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 Aistars, Zinta (2008 թ․ ապրիլի 8). «Astride Ivaska (1926-)». Her Circle. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ezergailis, Inta (2001). «Astride Ivaska». In Serafin, Steven (ed.). Twentieth-Century Eastern European Writers: Third Series. Dictionary of Literary Biography. Vol. 232. Gale.
  6. 6,0 6,1 Wilson, Katharina M. (1991). An Encyclopedia of Continental Women Writers. Taylor & Francis. ISBN 9780824085476.
  7. 7,0 7,1 George, Emery Edward (1993). Contemporary East European Poetry: An Anthology. Oxford University Press. ISBN 9780195086362.