Աստվածաշնչի թանգարան (Ամստերդամ)
Աստվածաշնչի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղագրություն | Ամստերդամ |
Ղեկավարության նստավայր | Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[1] |
Հասցե | Herengracht 366-368Հերենգրախտ (366, 368) |
Հիմնադրվել է | 1975 |
Այցելուներ | 40 157 մարդ (2014) |
Կայք | bijbelsmuseum.nl |
Աստվածաշնչի թանգարան (հոլ.՝ Bijbels Museum), գտնվում է Նիդերլանդներում (Ամստերդամ)` Հերենգրախտի № 366-370 հասցեում։ Թանգարանի ցուցասրահում ներկայացված են հինդուիզմի և քրիստոնեության, Աստվածաշնչի պատմության, ավանդույթների և հասարակական կյանքի վրա Աստվածաշնչի ազդեցության, նաև կերպարվեստի ցուցանմուշներ։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1852 թվականին 19-րդ դարի քահանա Լինդերտ Ստոուտենի հավաքածուի հիման վրա։ 1975 թվականին թանգարանը տեղափոխվել է այժմյան տեղը` Հերենգրախտ ջրանցքի վրա գտնվող չորս կից տներում, որոնք հայտնի են որպես Cromhouthuizen: 2002 թվականին թանգարանի 150-ամյակին ներկա է գտնվել Բեատրիս թագուհին[2]։
2001 թվականի համեմատ թանգարանի այցելուների թիվը աճել է 40 %-ով. դա կապված է հանրաճանաչ ժամանակավոր ցուցադրությունների անցկացման հետ[3]:. 2006 թվականին թանգարանն ունեցել է 47 հազար այցելու[4]:. Թանգարանը գոյատևում է պետբյուջեից ստացվող դրամական օժանդակության շնորհիվ[5]:.
Թանգարանի էքսպոզիցիաներում կան շատ թանկարժեք ցուցանմուշներ։ Դրանց շարքում է նիդերլանդական առաջին Աստվածաշունչը (Delftse Bijbel)(1477)[6], հոլանդերեն առաջին Աստվածաշունչը (1637), Կումրանի ձեռագրերի ֆաքսիմիլային պատճենները, հիմնականում Եսայի գրքից։
Թանգարանում կան նաև 19-րդ դարում Ստոուտենի կողմից հավաքված Հին Եգիպտոսի հնագիտական գտածոներ` յուղալամպեր, կավե ցուցատախտակներ, կերամիկական իրեր, կավե ամանների մնացորդներ և դրամներ։ Նրանք պատկերացում են տալիս հին հռոմեացիների կրոնական կյանքի մասին[6]:.
Կան նաև հին հրեական տաճարների մակետներ, այդ թվում` Սողոմոնի և Հերովդեսի տաճարների մոդելներ, ինչպես նաև 19-րդ դարի խորանի մոդելը, Աստվածաշնչում եբրայերեն նկարագրված Անկեղծության տապանի վերակերտվածքը, որը իսրայելցիները արտաքսման ժամանակ անապատում տանում էին իրենց հետ։ Ցուցադրության մի մասը նախատեսված է երեխաների համար, որտեղ ձայնի և լույսի օգնությամբ պատմվում են աստվածաշնչյան պատմություններ երեք տարբեր տարածքներում` Եգիպտոս, Երուսաղեմ և անապատ։ Այդ ցուցադրությունը մշակվել է Ռիտվելդի ակադեմիայի շրջանավարտներ Էբբի Ստեյնհաուզերի և Սասկի վան դեր Զանդենի կողմից[7]:.
2009 թվականին թանգարանը,վիճակախաղերի հոլանդացի օպերատորի ֆինանսական հովանավորությամբ, ձեռք բերեց Վան Նուրդվիյկի հավաքածուն, որն ուներ արծաթե կազմով կրոնական գրքեր[8]:.
Ամեն տարի հոկտեմբերի վերջին շաբաթ օրը թանգարանում անց է կացվում հին Աստվածաշունչ և կրոնական գրականություն ունեցողների հավաք, որին ցանկացած մարդ կարող է բերել 1900 թվականից առաջ տպագրված գրքեր։ Այդ հավաքների ժամանակ եվրոպացի փորձագետ Թոն Բոլլանդը գնահատում է այդ հազվագյուտ իրերը։
Շենքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը իրենից ներկայացնում է Հերենգրախտ ջրանցքի վրա գտնվող չորս կից տներ, որը կառուցվել է 1662 թվականին փայտերի վաճառքով զբաղվող հարուստ վաճառական և գեղարվեստական իրերի կոլեկցիոներ Յակով Կրոմհոուտի համար։ Ճարտարապետը եղել է Ֆիլիպ Վինգբոոնսը։
Շենքի ինտերիերում պահպանվել են Նիդերլանդների ամենահին խոհանոցներից երկուսը։ Տան մեջ պահպանվել են 1718 թվականին Յակով դե Վիտոյի կողմից արված առաստաղի զարդանկարները, որոնք ներկայացնում են հռոմեական աստվածների դիցաբանական պատկերացումները[9]։ 1717 թվականին տան վերակառուցման ժամանակ կառուցվել են մարմարե սրահից դեպի վերևի հարկեր տանող անգլիական քանդակազարդ աստիճանները։
Թանգարանի այգում կան Աստվածաշնչում հիշատակվող ծառեր և բույսեր` թզենի, արմավենի, դափնեվարդ և այլն, իսկ «Բուրմունքների սենյակում» այցելուները կարող են զգալ Աստվածաշնչում հիշատակվող տարբեր բուրավետ նյութերի հոտը, ինչպիսիք են` նշենին և ակացիան։
-
Քրիստոսը տաճարից հանում է դրամները։ Յակոբ Յորդանս
-
Խաչի կանգնեցնելը(1683)։ Ադրիեն Բակեր
-
Հովհաննես Մկրտչի ծառայությունը (1606)։ Հերրիտ Պետերս Սվեյելինկ
-
Քրիստոսի Հարությունը (1607-1669)։ Կասպար դե Կրայեր
-
Մովսեսը նշանակում է 70 ավագներին (1735)։ Յակոբ դե Վիտ
-
Սուրբ ընտանիք (1650)։ Յան վան Կեսել
-
Բարի սամարացին (1617). Յան վան Ամստել
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://anbi.nl/publicatieverplichting/stichting-bijbels-museum/
- ↑ «Beatrix aanwezig bij viering 150-jarig bestaan Bijbels Museum». Nieuws.nl. 2002 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Recordaantal bezoekers voor Bijbels Museum». Friesch Dagblad. 2003 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «2006 recordjaar voor Bijbels Museum» (Dutch). Brabants Dagblad. 2007 թ․ հունվարի 2. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bijbels Museum krijgt toch subsidie» (Dutch). Nederlands Dagblad. 2006 թ․ նոյեմբերի 21.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 Labalme, Corinne (2002 թ․ մարտի 31). «What's Doing in Amsterdam». New York Times. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Staal, Gert (2004). Asking Questions: 10 Years of Architectural Design at the Gerrit Rietveld Academy. Rotterdam: 010 Publishers. էջ 273. ISBN 978-90-6450-531-7.
- ↑ «Drie ton voor aankoop Bijbels met zilverwerk». IKON. 2009 թ․ փետրվարի 17. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Versloot, Anne (2000 թ․ փետրվարի 11). «Peuteren op de vierkante millimeter». Radio Nederland Wereldomroep. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Музей Библии в Амстердаме Արխիվացված 2016-08-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածաշնչի թանգարան (Ամստերդամ)» հոդվածին։ |
|