Աստվածաշնչի թանգարան (Ամստերդամ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աստվածաշնչի թանգարան
Bijbels Museum-Amsterdam.jpg
Տեսակ թանգարան
Երկիր Նիդերլանդներ
Տեղագրություն Նիդերլանդներ Նիդերլանդներ
Վայր Ամստերդամ
Հիմնադրված է 1852
Հիմնադիր Լինդերտ Ստոուտեն
Այցելուներ 40 157
Կոորդինատներ: 52°22′7.0″ հս․ լ. 4°53′11.0″ ավ. ե. / 52.368611° հս․. լ. 4.886389° ավ. ե. / 52.368611; 4.886389
Կայք www.bijbelsmuseum.nl/bijbels-museum-0
Աստվածաշնչի թանգարան (Ամստերդամ)ը գտնվում է Նիդեռլանդներում
Աստվածաշնչի թանգարան (Ամստերդամ)
Bijbels Museum Վիքիպահեստում

Աստվածաշնչի թանգարան (հոլ.՝ Bijbels Museum), գտնվում է Նիդերլանդներում (Ամստերդամ)` Հերենգրախտի № 366-370 հասցեում: Թանգարանի ցուցասրահում ներկայացված են հինդուիզմի և քրիստոնեության, Աստվածաշնչի պատմության, ավանդույթների և հասարակական կյանքի վրա Աստվածաշնչի ազդեցության, նաև կերպարվեստի ցուցանմուշներ:

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1852 թվականին 19-րդ դարի քահանա Լինդերտ Ստոուտենի հավաքածուի հիման վրա: 1975 թվականին թանգարանը տեղափոխվել է այժմյան տեղը` Հերենգրախտ ջրանցքի վրա գտնվող չորս կից տներում, որոնք հայտնի են որպես Cromhouthuizen: 2002 թվականին թանգարանի 150-ամյակին ներկա է գտնվել Բեատրիս թագուհին:[1]

2001 թվականի համեմատ թանգարանի այցելուների թիվը աճել է 40 %-ով. դա կապված է հանրաճանաչ ժամանակավոր ցուցադրությունների անցկացման հետ:[2]. 2006 թվականին թանգարանն ունեցել է 47 հազար այցելու:[3]. Թանգարանը գոյատևում է պետբյուջեից ստացվող դրամական օժանդակության շնորհիվ:[4].

Թանգարանի էքսպոզիցիաներում կան շատ թանկարժեք ցուցանմուշներ: Դրանց շարքում է նիդերլանդական առաջին Աստվածաշունչը (Delftse Bijbel)(1477)[5], հոլանդերեն առաջին Աստվածաշունչը (1637), Կումրանի ձեռագրերի ֆաքսիմիլային պատճեները, հիմնականում Եսայի գրքից:

Թանգարանում կան նաև 19-րդ դարում Ստոուտենի կողմից հավաքված Հին Եգիպտոսի հնագիտական գտածոներ` յուղալամպեր, կավե ցուցատախտակներ, կերամիկական իրեր, կավե ամանների մնացորդներ և դրամներ: Նրանք պատկերացում են տալիս հին հռոմեացիների կրոնական կյանքի մասին:[5].

Կան նաև հին հրեական տաճարների մակետներ, այդ թվում` Սողոմոնի և Հերովդեսի տաճարների մոդելներ, ինչպես նաև 19-րդ դարի խորանի մոդելը, Աստվածաշնչում եբրայերեն նկարագրված Անկեղծության տապանի վերակերտվածքը, որը իսրայելցիները արտաքսման ժամանակ անապատում տանում էին իրենց հետ: Ցուցադրության մի մասը նախատեսված է երեխաների համար, որտեղ ձայնի և լույսի օգնությամբ պատմվում են աստվածաշնչյան պատմություններ երեք տարբեր տարածքներում` Եգիպտոս, Երուսաղեմ և անապատ: Այդ ցուցադրությունը մշակվել է Ռիտվելդի ակադեմիայի շրջանավարտներ Էբբի Ստեյնհաուզերի և Սասկի վան դեր Զանդենի կողմից:[6].

2009 թվականին թանգարանը,վիճակախաղերի հոլանդացի օպերատորի ֆինանսական հովանավորությամբ, ձեռք բերեց Վան Նուրդվիյկի հավաքածուն, որն ուներ արծաթե կազմով կրոնական գրքեր:[7].

Ամեն տարի հոկտեմբերի վերջին շաբաթ օրը թանգարանում անց է կացվում հին Աստվածաշունչ և կրոնական գրականություն ունեցողների հավաք, որին ցանկացած մարդ կարող է բերել 1900 թվականից առաջ տպագրված գրքեր: Այդ հավաքների ժամանակ եվրոպացի փորձագետ Թոն Բոլլանդը գնահատում է այդ հազվագյուտ իրերը:

Շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը իրենից ներկայացնում է Հերենգրախտ ջրանցքի վրա գտնվող չորս կից տներ, որը կառուցվել է 1662 թվականին փայտերի վաճառքով զբաղվող հարուստ վաճառական և գեղարվեստական իրերի կոլեկցիոներ Յակով Կրոմհոուտի համար: Ճարտարապետը եղել է Ֆիլիպ Վինգբոոնսը:

Շենքի ինտերիերում պահպանվել են Նիդերլանդների ամենահին խոհանոցներից երկուսը: Տան մեջ պահպանվել են 1718 թվականին Յակով դե Վիտոյի կողմից արված առաստաղի զարդանկարները, որոնք ներկայացնում են հռոմեական աստվածների դիցաբանական պատկերացումները:[8]: 1717 թվականին տան վերակառուցման ժամանակ կառուցվել են մարմարե սրահից դեպի վերևի հարկեր տանող անգլիական քանդակազարդ աստիճանները:

Թանգարանի այգում կան Աստվածաշնչում հիշատակվող ծառեր և բույսեր` թզենի, արմավենի, դափնեվարդ և այլն, իսկ «Բուրմունքների սենյակում» այցելուները կարող են զգալ Աստվածաշնչում հիշատակվող տարբեր բուրավետ նյութերի հոտը, ինչպիսիք են` նշենին և ակացիան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Beatrix aanwezig bij viering 150-jarig bestaan Bijbels Museum»։ Nieuws.nl։ 2002-11-22։ Վերցված է 2009-02-25 
  2. «Recordaantal bezoekers voor Bijbels Museum»։ Friesch Dagblad։ 2003-01-08։ Վերցված է 2009-02-25 
  3. «2006 recordjaar voor Bijbels Museum» (Dutch)։ Brabants Dagblad։ 2007-01-02։ Վերցված է 2009-02-25 
  4. «Bijbels Museum krijgt toch subsidie» (Dutch)։ Nederlands Dagblad։ 2006-11-21 
  5. 5,0 5,1 Labalme Corinne (2002-03-31)։ «What's Doing in Amsterdam»։ New York Times։ Վերցված է 2009-02-25 
  6. Staal Gert (2004)։ Asking Questions: 10 Years of Architectural Design at the Gerrit Rietveld Academy։ Rotterdam: 010 Publishers։ էջ 273։ ISBN 978-90-6450-531-7 
  7. «Drie ton voor aankoop Bijbels met zilverwerk»։ IKON։ 2009-02-17։ Վերցված է 2009-02-25 
  8. Versloot Anne (2000-02-11)։ «Peuteren op de vierkante millimeter»։ Radio Nederland Wereldomroep։ Վերցված է 2009-02-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]