Առաջին գիշերվա իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Պոլենով, Տիրոջ իրավունքը (1874), 19-րդ դարի նկարիչը պատկերել է տարեց մարդու, որն իր երիտասարդ աղջիկներին բերել է ֆեոդալ տիրոջ մոտ

Առաջին գիշերվա իրավունք, (ֆր.՝ droit du seigneur՝ [Ն 1] տիրոջ իրավունք, նաև հայտնի որպես լատին․՝ jus primae noctis[Ն 2], առաջին գիշերվա իրավունք, prima nocta), ենթադրյալ օրինական իրավունք միջնադարյան Եվրոպայում, որը թույլ էր տալիս ֆեոդալական տերերին բռնաբարել իրենց ենթակա կանանց, մասնավորապես՝ իրենց հարսանեկան գիշերներում։

Պատմաբաններ Դևիդ Ա. Ուոլքերը և Հեկտոր Մաքկենին գրել են, որ այդ «իրավունքը» կարող էր գոյություն ունենալ միջնադարյան Եվրոպայում[1][2], բայց այլ պատմաբաններ եզրակացրել են, որ այն առասպել է, և որ դրա մասին բոլոր հիշատակումները հետագա ժամանակներից են[3][4]։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Droit du seigneur» ֆրանսերեն արտահայատությունը բառացի թարգմանվում է որպես տիրոջ իրավունք, բայց մայրենի ֆարնսերենը նախընտրում է «droit de jambage»-ն (ֆրանսերեն: , որտեղ jambe-ը «ոտք» է) կամ droit de cuissage (ֆրանսերեն: , որտեղ cuisse-ը «ազդր» է)։

Տերմինը հաճախ օգտագործվում է լատիներեն «jus primae noctis» արտահայտության հոմանիշ, որը թարգմանվում է որպես «առաջին գիշերվա իրավունք»։

Հնագույն դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումերաբաբելական «Գիլգամեշ» էպոսում Գիլգամեշ արքան նկարագրվում է որպես նման սովորություն ունեցող․ «Նա արքա է, նա անում է, ինչ՝ ուզում է․․․ աղջկան վերցնում է մորից և օգտագործում է նրան, վերցնում է զինվորի դստերը, երիտասարդի հարսնացուին»[5]։

Նրա ընկեր Էնկիդուի հետ նրա առաջին հանդիպումը այս գործողություններից որևէ մեկի փորձ է, որտեղ Էնկիդուին հաջողվում է կանգնեցնել նրան։

Հերոդոտոսը նման սովորույթ է նկարագրում նաև Մարմարիկայում, անտիկ Լիբիայում․

Նրանք նաև միակ ցեղն են, որի մոտ կա սովորություն թագավորի մոտ բերել բոլոր ամուսնացող կանանց, որպեսզի նա ընտրի իրեն հաճելիներին։
- Հերոդոտոս, գիրք 4

Երբ մ.թ.ա. 280 թվականին Էտրուսկների Վոլսինիի քաղաքի պլեյբեյները ըմբոստացան ազնվականների դեմ, նրանք իրենց կանանց վերցրեցին իրենց համար և ազնվականների աղջիկներին դրեցին «jus primae noctis»-ի տակ, մինչ նրանց բոլոր նախկին տերերը ում վրա ձեռքը դնում էին, կարող էին խոշտանգել մինչև մահ[6]։

Միջնադարյան Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոն Իտալիայի Իվրեա քաղաքում, որը ենթադրաբար հիշեցնում է ապստամբություն առաջին գիշերվա իրավունքի դեմ։

Միջնադարյան ամուսնության տուգանքը երբեմն մեկնաբանվել է որպես «droit du seigneur»-ից հրաժարվելու վճար[7]։ Այլընտրանքորեն դա մեկնաբանվել է որպես տիրոջը փոխհատուցում նրա հողերը լքող երիտասարդ կանանց համար[1]։ Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի, ապացույցները ցույց են տալիս, որ դա վասալային ամուսնությունների հետ կապված դրամական հարկ էր, քանի որ զգալի թվով իրավունքներ կապված էին ամուսնության հետ[4]։

Նմանատիպ վճարումը եկեղեցու իշխանություններին նույնպես մեկնաբանվել է որպես «droit du seigneur»-ի հարկ։ Սակայն, բրիտանացի գիտնական Վ․ Դ․ Հովարտի կարծիքով, եկեղեցին որոշ դեպքրում արգելում էր հարաբերությունները հենց առաջին ամուսնական գիշերը։ Վճարն էլ «մեղքերի թողություն» (Ինդուլգենցիա) էր եկեղեցու կողմից[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boureau, Alain (1998 թ․ սեպտեմբեր) [1995:Albin Michel Le droit de cuissage: La fabrication d'un mythe (XIIIe–XXe siècle)]. The Lord's First Night: The Myth of the Droit de Cuissage. Translated by Cochrane, Lydia G. University of Chicago Press. ISBN 978-0-226-06743-8. OCLC 901480901.
  • Walker, David M. (1988). A Legal History of Scotland, vol. 1. Edinburgh: T & T Clarke. ISBN 0414008162.
  • Bullough, Vern L. (1991). «Jus Primae Noctis or Droit du Seigneur». The Journal of Sex Research. Vol. 28, number 2. էջեր 163–166.
  • McKechnie, Hector (1930). «Jus Primae Nostis». Juridical Review. Vol. 42. էջեր 303–311.
  • Howarth, WD (1971). «'Droit du seigneur': fact or fantasy». Journal of European Studies. Vol. 1, issue 4. էջեր 291–312.
  • Evans, Hilary. Harlots, whores & hookers: a history of prostitution. Taplinger Pub. Co., 1979.
  • Schmidt-Bleibtreu, Hermann Friedrich Wilhelm. Jus Primae Noctis im Widerstreit der Meinungen. Bonn: Röhrscheid, 1988.
  • Utz, Richard. "'Mes souvenirs sont peut-être reconstruits': Medieval Studies, Medievalism, and the Scholarly and Popular Memories of the 'Right of the Lord's First Night'Կաղապար:-", Philologie im Netz 31 (2005), 49–59.
  • Wettlaufer, Jörg. "The jus primae noctis as a male power display: A review of historic sources with evolutionary interpretation", in Evolution and Human Behavior Vol. 21: No. 2: pages 111–123. Elsevier, 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Walker, 1988, էջ 328
  2. McKechnie, 1930
  3. Howarth, 1971, էջեր 311–312
  4. 4,0 4,1 «Droit du seigneur». Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  5. Mitchell, Stephen (2006). Gilgamesh: A New English Version. New York City: Free Press. էջեր 72. ISBN 978-0-7432-6164-7.
  6. Von Vacano, Otto-Wilhelm, The Etruscans in the Ancient World, at 164 (Indiana University Press)(0253200814).
  7. The jus primae noctis as a male power display: A review of historic sources with evolutionary interpretation Արխիվացված 2018-09-18 Wayback Machine by Jörg Wettlaufer - Evolution and Human Behavior, Vol 21, Nr. 2 (2000): 111-123
  8. Howarth, 1971, էջեր 301–302

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pronunciation: English: /ˌdrwʌ də sɛnˈjɜːr/ DRWUH də sen-YUR, /[invalid input: 'alsous']ˌdrwɑː də snˈjɜːr/ DRWAH də sayn-YUR, ֆրանսերեն: .
  2. English: /ʌs ˌprmi ˈnɒktɪs/ juss PRY-mee NOK-tiss, Classical Latin: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[juːs ˈpriːmae̯ ˈnɔktɪs]]].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջին գիշերվա իրավունք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 526