Առաջին գիշերվա իրավունք

Առաջին գիշերվա իրավունք, (ֆր.՝ droit du seigneur՝ [Ն 1] տիրոջ իրավունք, նաև հայտնի որպես լատ.՝ jus primae noctis[Ն 2], առաջին գիշերվա իրավունք, prima nocta), ենթադրյալ օրինական իրավունք միջնադարյան Եվրոպայում, որը թույլ էր տալիս ֆեոդալական տերերին բռնաբարել իրենց ենթակա կանանց, մասնավորապես՝ իրենց հարսանեկան գիշերներում։
Պատմաբաններ Դևիդ Ա. Ուոլքերը և Հեկտոր Մաքկենին գրել են, որ այդ «իրավունքը» կարող էր գոյություն ունենալ միջնադարյան Եվրոպայում[1][2], բայց այլ պատմաբաններ եզրակացրել են, որ այն առասպել է, և որ դրա մասին բոլոր հիշատակումները հետագա ժամանակներից են[3][4]։
Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Droit du seigneur» ֆրանսերեն արտահայատությունը բառացի թարգմանվում է որպես տիրոջ իրավունք, բայց մայրենի ֆարնսերենը նախընտրում է «droit de jambage»-ն (ֆրանսերեն: , որտեղ jambe-ը «ոտք» է) կամ droit de cuissage (ֆրանսերեն: , որտեղ cuisse-ը «ազդր» է)։
Տերմինը հաճախ օգտագործվում է լատիներեն «jus primae noctis» արտահայտության հոմանիշ, որը թարգմանվում է որպես «առաջին գիշերվա իրավունք»։
Հնագույն դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Շումերաբաբելական «Գիլգամեշ» էպոսում Գիլգամեշ արքան նկարագրվում է որպես նման սովորություն ունեցող․ «Նա արքա է, նա անում է, ինչ՝ ուզում է․․․ աղջկան վերցնում է մորից և օգտագործում է նրան, վերցնում է զինվորի դստերը, երիտասարդի հարսնացուին»[5]։
Նրա ընկեր Էնկիդուի հետ նրա առաջին հանդիպումը այս գործողություններից որևէ մեկի փորձ է, որտեղ Էնկիդուին հաջողվում է կանգնեցնել նրան։
Հերոդոտոսը նման սովորույթ է նկարագրում նաև Մարմարիկայում, անտիկ Լիբիայում․
![]() |
Նրանք նաև միակ ցեղն են, որի մոտ կա սովորություն թագավորի մոտ բերել բոլոր ամուսնացող կանանց, որպեսզի նա ընտրի իրեն հաճելիներին։ - Հերոդոտոս, գիրք 4
|
![]() |
Երբ մ.թ.ա. 280 թվականին Էտրուսկների Վոլսինիի քաղաքի պլեյբեյները ըմբոստացան ազնվականների դեմ, նրանք իրենց կանանց վերցրեցին իրենց համար և ազնվականների աղջիկներին դրեցին «jus primae noctis»-ի տակ, մինչ նրանց բոլոր նախկին տերերը ում վրա ձեռքը դնում էին, կարող էին խոշտանգել մինչև մահ[6]։
Միջնադարյան Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան ամուսնության տուգանքը երբեմն մեկնաբանվել է որպես «droit du seigneur»-ից հրաժարվելու վճար[7]։ Այլընտրանքորեն դա մեկնաբանվել է որպես տիրոջը փոխհատուցում նրա հողերը լքող երիտասարդ կանանց համար[1]։ Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի, ապացույցները ցույց են տալիս, որ դա վասալային ամուսնությունների հետ կապված դրամական հարկ էր, քանի որ զգալի թվով իրավունքներ կապված էին ամուսնության հետ[4]։
Նմանատիպ վճարումը եկեղեցու իշխանություններին նույնպես մեկնաբանվել է որպես «droit du seigneur»-ի հարկ։ Սակայն, բրիտանացի գիտնական Վ․ Դ․ Հովարտի կարծիքով, եկեղեցին որոշ դեպքրում արգելում էր հարաբերությունները հենց առաջին ամուսնական գիշերը։ Վճարն էլ «մեղքերի թողություն» (Ինդուլգենցիա) էր եկեղեցու կողմից[8]։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Boureau Alain (September 1998) [1995:Albin Michel Le droit de cuissage: La fabrication d'un mythe (XIIIe–XXe siècle)]։ The Lord's First Night: The Myth of the Droit de Cuissage։ University of Chicago Press։ ISBN 978-0-226-06743-8։ OCLC 901480901
- Walker David M. (1988)։ A Legal History of Scotland, vol. 1։ Edinburgh: T & T Clarke։ ISBN 0414008162
- Bullough Vern L. (1991)։ «Jus Primae Noctis or Droit du Seigneur»։ The Journal of Sex Research։ 28, number 2։ էջեր 163–166
- McKechnie Hector (1930)։ «Jus Primae Nostis»։ Juridical Review 42։ էջեր 303–311
- Howarth WD (1971)։ «'Droit du seigneur': fact or fantasy»։ Journal of European Studies։ 1, issue 4։ էջեր 291–312
- Evans, Hilary. Harlots, whores & hookers: a history of prostitution. Taplinger Pub. Co., 1979.
- Schmidt-Bleibtreu, Hermann Friedrich Wilhelm. Jus Primae Noctis im Widerstreit der Meinungen. Bonn: Röhrscheid, 1988.
- Utz, Richard. "'Mes souvenirs sont peut-être reconstruits': Medieval Studies, Medievalism, and the Scholarly and Popular Memories of the 'Right of the Lord's First Night'Կաղապար:-", Philologie im Netz 31 (2005), 49–59.
- Wettlaufer, Jörg. "The jus primae noctis as a male power display: A review of historic sources with evolutionary interpretation", in Evolution and Human Behavior Vol. 21: No. 2: pages 111–123. Elsevier, 2000.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Առաջին գիշերվա իրավունք Վիքիպահեստում |
---|
- The Straight Dope: Did medieval lords have "right of the first night" with the local brides? Archived 2008-07-03 at the Wayback Machine.
- Snopes: First Knight - A discussion of the droit du seigneur, or the 'right of the lord.'
- Jus primae noctis. Das Herrenrecht der ersten Nacht (in German), (in English)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Walker, 1988, էջ 328
- ↑ McKechnie, 1930
- ↑ Howarth, 1971, էջեր 311–312
- ↑ 4,0 4,1 «Droit du seigneur»։ Վերցված է հուլիսի 11, 2019
- ↑ Mitchell Stephen (2006)։ Gilgamesh: A New English Version։ New York City: Free Press։ էջեր 72։ ISBN 978-0-7432-6164-7
- ↑ Von Vacano, Otto-Wilhelm, The Etruscans in the Ancient World, at 164 (Indiana University Press)(0253200814).
- ↑ The jus primae noctis as a male power display: A review of historic sources with evolutionary interpretation Archived 2018-09-18 at the Wayback Machine. by Jörg Wettlaufer - Evolution and Human Behavior, Vol 21, Nr. 2 (2000): 111-123
- ↑ Howarth, 1971, էջեր 301–302
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Pronunciation: English: /ˌdrwʌ də sɛnˈjɜːr/ DRWUH də sen-YUR, /[invalid input: 'alsous']ˌdrwɑː də seɪnˈjɜːr/ DRWAH də sayn-YUR, ֆրանսերեն: .
- ↑ English: /dʒʌs ˌpraɪmi ˈnɒktɪs/ juss PRY-mee NOK-tiss, Classical Latin: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[juːs ˈpriːmae̯ ˈnɔktɪs]]].
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 526)։ ![]() |