Աշոտ Քոչարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | դիվանագետ |
Աշոտ Ստեփանի Քոչարյան (հունիսի 8, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974-1979 թթ. սովորել և ավարտել է Վ. Բրյուսովի անվան օտար և ռուսաց լեզուների ինստիտուտը՝ անգլերեն և ռուսերեն լեզվի ու գրականության մասնագետի որակավորմամբ։
- 1987-1990 թթ. սովորել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Միջազգային հարաբերությունների և մարդու իրավունքների ոլորտներին վերաբերող տպագրված մի շարք հոդվածների և թարգմանությունների հեղինակ։
- 1992 թ. ավարտել է Հաագայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հատուկ դիվանագիտական դասընթացները։
- 1993-1994 թթ. սովորել և ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1979-1983 թթ. - աշխատել է միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ։
- 1983-1984 թթ. - միջնակարգ դպրոցի դաստիարակության գծով դպրոցի տնօրենի տեղակալ։
- 1984-1986 թթ. - աշխատել է Իրաքում որպես անգլերեն լեզվի թարգմանիչ։
- 1988-2005 թթ. - Հայաստանի տարբեր բուհերում դասավանդել է միջազգային հարաբերություններ, փիլիսոփայություն, անգլերեն։
- 1991-1992 թթ. - ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղար։
- 1992-1997 թթ. - աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության ռազմաքաղաքական, ապա՝ Եվրոպական երկրների, ապա՝ միջազգային կազմակերպությունների վարչություններում։
- 1997-1999 թթ. - Ավստրիայում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար։
- 1999-2002 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության խորհրդական-մարդու իրավունքների բաժնի պետ։
- 2002-2003 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ։
- 1994-2003 թթ. ՀՀ պաշտոնական պատվիրակությունների կազմում մասնակցել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱԷՄԳ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գագաթաղողովների, հատուկ նստաշրջանների և կոմիտեների աշխատանքներին։
- 2002-2003 թթ. - Մարդկանց ապօրինի առուվաՃառքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ։
- 2003 թ. մայիսից 2005 թ. փետրվար - ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար։
- 2005 թ. փետրվարից – 2009 թ. օգոստոս - Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
- 2005 թ. հուլիսին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
- 2005 թ. հոկտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
- 2006 թ. հուլիսին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Նեպալում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
- 2007 թ. հունիսին ՀՀ Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
- 2009 թ. սեպտեմբերի 10-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[1]։
- 2009 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
- 2011 թ. հունվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
- 2011 թ. մարտի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[5]։
- 2016 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[6]։
«Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու որդի։
Նախորդող Վահե Գաբրիելյան |
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյան 2003 թ. մայիս - 2005 թ. փետրվար |
Հաջորդող Վիկտոր Սողոմոնյան |
Նախորդող |
Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյան 2005 թ. փետրվար – 10 սեպտեմբերի 2009 թ. |
Հաջորդող Արա Հակոբյան |
Նախորդող Վահան Տեր-Ղևոնդյան |
Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյան 10 սեպտեմբերի 2009 թ. - 4 մարտի 2016 թ. |
Հաջորդող Սամվել Մկրտչյան |
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա. Քոչարյանին Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. Քոչարյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Ա. Քոչարյանին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. Քոչարյանին Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. Քոչարյանին Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ