1921 թվականին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր։ 1926 թվականին և 1928-1940 թվականներին՝ ֆինանսների նախարար, միաժամանակ 1930 թվականին՝ գաղութների նախարար։ 1932-1968 թվականներին՝ Նախարարների խորհրդի նախագահ և Պորտուգալիայի փաստական բռնապետը։ 1930 թվականին հիմնել է Ազգային միություն ֆաշիստ կուսակցությունը, մասնակցել է 1933 թվականի սահմանադրության նախապատրաստմանը, որն ավարտեց Պորտուգալիայում կորպորատիվ ֆաշիստական պետության ստեղծումը։ 1968 թվականին հիվանդության պատճառով հեռացել է պետական գործունեությունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 115)։