Կոիմբրայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոիմբրայի համալսարան
Logo of the University of Coimbra, Portugal.png
Coimbra December 2011-19a.jpg
Տեսակհասարակական համալսարան
Հիմնադրված է1290
ՀիմնադրիրDenis I of Portugal?
ԱնդամակցությունՈւտրեխտի ցանց, Կոիմբրայի խումբ և Եվրոպայի համալսարանների միություն[1]
ԵրկիրFlag of Portugal.svg Պորտուգալիա
ՏեղագրությունԿոիմբրիա
ՊարգևներԱստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար
Կայքuc.pt
Կոորդինատներ: 40°12′26.640000099999″ հս․ լ. 8°25′35.400000100003″ ամ. ե. / 40.20740000002777492° հս․. լ. 8.42650000002777944° ավ. ե. / 40.20740000002777492; 8.42650000002777944
Universidade de Coimbra Վիքիպահեստում

Կոիմբրայի համալսարան (պորտ.՝ Universidade de Coimbra), Պորտուգալիայի հնագույն համալսարանը, Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը: Հիմնադրվել է 1290 թվականին Լիսաբոնում Դինիշ I արքայի հրամանով, ավելի ուշ տեղափոխվել է Կոիմբրա, ուր գործում է մինչ այժմ[2]:

2013 թվականի հունիսի 22-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]:

Համալսարանում սովորում է մոտ 23.000 ուսանող: Այն ունի 8 ֆակուլտետ, 4 մասնաշենք: Համալսարանի գրադարանը Եվրոպայի հնագույն ու ամենահարուստ ակադեմիական գրադարաններից է: Այն նաև երկրի մշակութային խոշոր կենտրոններից է:

Պաշտոնական ու տոնական միջոցառումների ժամանակ համալսարանի ուսանողներն ու դասախոսները հատուկ համազգեստ են հագնում (traje académico), որը ժապավեններով զարդարված սև անձրևանոց է: Ժապավենի գույները խորհրդանշում են ֆակուլտետները, իսկ քանակը` ուսման տարիների թիվը: Մայիսի կեսերին` քննություններից հետո, Կոիմբրայի համալսարանի ուսանողները կազմակերպում են տոն, որի ընթացքում վառում են ժապավենները[4]:

Համալսարանը մտնում է եվրոպական համալսարանների Ուտրեխտյան միավորման մեջ:

Համալսարանում ուսանած կամ դասավանդած նշանավոր մարդկանց ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժոզե դի Անշիետա - բրազիլական առաջին գրողը (XVI դար)
  • Գրեգորիու դե Մատոս - բրազիլացի բանաստեղծ, գրող
  • Մանուել Արուդա դա Կամարա - բրազիլացի կենսաբան (XVIII դար)
  • Ջորջ Բյուկենեն - շոտլանդացի պատմաբան և հումանիստ (XVI դար)
  • Կարդոզու դա Սիլվա Պաիշ - Պորտուգալիայի վարչապետ, ապա նախագահ (1917-1918)
  • Կարվալիո Մոնտեյրո - պորտուգալացի միլիոնատեր
  • Կարլուշ Մոտա Պինտու - Պորտուգալիայի վարչապետ (1878-1979)
  • Անտոնիու Նունիշ - մաթեմատիկոս (XVI դար)
  • Անտոնիո դի Օլիվեյրա Սալազար - Պորտուգալիայի վարչապետ, փաստացի դիկտատոր (1932-1968)
  • Պեդրո դե սոուզա Գոլշտայն դե Պալմելա - Պորտուգալիայի վարչապետ (1834-1835, 1842, 1846)
  • Անտոնիո Խոմեմ - կանոնիկ իրավունքի պրոֆեսոր: Մահապատժի է ենթարկվել ինկվիզիցիայի կողմից:
  • Անտոնիու Էգաշ Մունիշ - բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949)

Կոիմբրայի համալսարանի գիտությունների ակադեմիայի անդամ է եղել ֆրանսիացի մաթեմատիկոս Լուի-Բենժամեն Ֆրանկյորը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]