Jump to content

Անոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անոթ

Անոթ (իտալ.՝ vaso, լատ.՝ vas, vasis, vasorum - սափոր, սպասք, տարա, սկահակծաղկաման)[1], նյութական մշակույթի պատմության մեջ հեղուկների՝ ջրի, գինու, յուղի տարայի ավանդական ձև։ Դեկորատիվ անոթների ընդհանուր անվանումը,սակայն, ի տարբերություն տարայի ուտիլիտար-կառուցողական հասկացության, դեկորատիվ կիրառական արվեստի պատմության մեջ անոթները տարաներ են, որոնք ունեն ոչ միայն օգտակար (գործնական) արժեք, այլև էսթետիկ, իսկ որոշ դեպքերում նաև գեղարվեստական ​​հատկություններ։

Դեկորատիվ անոթը ճարտարապետության մեջ կոչվում է սկահակ։ Այս առումով ուսանելի է իտալական «Վազարի» (իտալ.՝ vasari - բրուտ, բրուտի որդի) ազգանվան ծագումը։ Իտալական Վերածննդի հայտնի պատմաբան Ջորջիո Վազարին բրուտի որդի էր. նա, ինչպես և շատ այլ իտալացի վարպետներ, դուրս են եկել է արհեստագործական միջավայրից և դարձել նկարիչ և ճարտարապետ։

Սահմանում և տիպաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անոթ» հասկացության սահմանումը տերմինաբանորեն շատ հակասական են, օրինակ «կենցաղային գեղարվեստական անոթ, որն ունի ոչ միայն ուտիլիտար, այլ նաև դեկորատիվ նշանակություն[2]»։ Կոմպոզիցիայի ժամանակակից տեսության մեջ բերվում են դեկորատիվ կիրառական արվեստի իրերի հետևյալ տարբերակումները և տիպոլոգիան, որի համաձայն բոլոր ծավալային ձևերը, այդ թվում անոթները, բաժանվում են խմբերի ըստ 3 հիմնական հատկանիշների կամ ֆունկցիոնալ դոմինանտների․

  • ըստ գործառույթի․ դեկորատիվ իրեր, բազմանպատակ նշանակության ապրանքներ, ուտիլիտար իրեր,
  • ըստ կառուցվածքային ձևավորման և դեկորի․ արխիտեկտոնիկ, քանդակագործական-ճարտարապետական, պատկերագրական և գրաֆիկական ձևեր և տեխնիկա.
  • ըստ ստեղծման տեխնոլոգիայի․ յուրահատուկ,սերիական, մասսայակ արտադրության[3][4]։

Սափորը, որպես որոշակի տեսակի անոթ և դեկորատիվ, և կիրառական արվեստի գործ, վերագրվում է դեկորատիվ գործերին կամ բազմաֆունկցիոնալ արտադրանքին, ըստ ձևավորման եղանակի, այն համատեղում է արխիտեկտոնիկան (պատահական չէ, որ սափորները համեմատվում են սյունաշարի հետ. տաճարի, ճարտարապետական ​​սյունակարգի և կնոջ կերպարանքի հետ), այն կարող է ունենալ քանդակագործական կամ պատկերագրական և գրաֆիկական դեկորի (հարդարման) տարրեր՝ սերիական կամ մեկ օրինակով՝ որպես նկարչի եզակի աշխատանք։ Այսպիսով, ծաղկամանների հետ կապված կիրառվում է Վիտրուվիոսի հայտնի եռյակը՝ օգտակարություն, դիմացկունություն, գեղեցկություն։

Կումայան հիդրա(Ռեգինա Վասորում), մ․թ․ա․ 4-րդ դար, Կերամիկա, Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ

Կենցաղային անոթի ձևը, որը երկարատև էվոլյուցիայի ընթացքում վերածվել է ծաղկամանի կամ սկահակի, ձևավորվել է աստիճանաբար, մ․թ․ա․ 4-րդ հազարմայակի ընթացքում[5]։ Ի տարբերություն այլ ծիսակարգային և ուտիլիտար անոթների (կենդանակերպ, ուղղանկյուն, կարծրացված), դեկորատիվ անոթի ձևը ստեղծվել է շնորհիվ հանճարեղ տեխնիկական հայտնագործության՝ կավագործության շրջանի, իսկ ավելի ուշ, մ․թ առաջին դարում՝ ապակեգործի խողովակի։ «Մինչ այս արխայիկ անոթները պատրաստում էին ուռենու ճյուղերից պատրաստված հյուսած զամբյուղները կավով պատելով։ Պտտվող սեղանի վրա ճկուն կավից անոթի ձևավորումը հնարավորություն էր տալիս ոչ միայն հասնել կատարյալ սիմետրիկության (և, հետևաբար, կայուն ձևի), պատի միատեսակ հաստության, հարթ մակերեսի, այլև գեղագիտորեն ​​գնահատել նման ձևը որպես կատարյալ, կանոնավոր, գեղեցիկ»[6]։

Նման գեղեցկության ամենաբարձր նվաճումը երկրաչափական ոճն է, և այս տերմինը բնութագրում է ոչ միայն «մութ դարերի» վերջի հին հունական սափորանկարչությունը (մ. թ․ ա 900-700 թթ), այլ նաև արխաիկ քանդակագործական դեկորի ծավալուն ձևերի յուրահատկությունները։ Անհատ վարպետների փառասիրությունը ժամանակի ընթացքում անոթների դեկորատիվ ձևավորում մասնագիտությունը պահանջված է դարձրել, բայց բրուտները նույնպես մրցում էին վարպետության մեջ («նկարիչ» հասկացությունը ժամանակակից իմաստով դեռ գոյություն չուներ)։ Այստեղից էլ արտահայտությունը. «Աստվածները անոթներ չեն թրծում»։

Հին հունական Սափորանկարչությունը ոչ միայն կիրառական, այլ նաև կարևոր պատկերագրական նշանակլություն ունի։ Անոթների դեկորատիվ ձևավորման սյուժետների ընտրության համար կիրառում էին և առասպելական տեսարաններ և բնանկարչության հերոսների և հայտնի քանդակների կերպարներ, որոնց բնօրինակ աղբյուրներից շատերը ավելի ուշ անհետացել են[7]։

Հին հունական անոթների նկարները, սյուժետների բազմազանության շնորհիվ ծառայում են որպես հելլենական հնության պատկերազարդ մեկնաբանություն. տեսարաններ հերոսների մասին ասքից, կրոնական և թաղման ծեսերից, մարմնամարզական խաղերից, հասարակական և անձնական կյանքի տարբեր դրվագներից։ Հին հունական նկարազարդված ծաղկամանների հավաքածուներով հատկապես հարուստ են Լուվրը Փարիզում, Բրիտանական ինչպես նաև Վիկտորիայի և Ալբերտի թանգարանները Լոնդոնում, Հնագույն հավաքածուն (Բեռլին), Նեապոլի ազգային հնագիտական ​​թանգարանը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը, Ազգային հնագիտական ​​թանգարանը (Աթենք) և Պետական ​​Էրմիտաժը Սանկտ Պետերբուրգում՝ շնորհիվ 1861 թվականին մարկիզ Ջ.Պ. Կամպանի եզակի հավաքածուի ձեռքբերման։

Հնաոճ անոթները նաև խորհրդանշական նշանակություն ունեին. Հունաստանի, Հնդկաստանի և Չինաստանի հին մշակույթներում ծաղկամանները խորհրդանշում էին կյանքի աղբյուրը և «հավերժական ներդաշնակությունը»։ Դիպիլոնի մեծ ամֆորաները ծառայել են որպես գերզմանային հուշարձաններ։ Բուդդիզմում ծաղկամանի պատկերը Բուդդայի նշաններից մեկն է։ Ծաղկամանների պատկերները ներառված են «Համաշխարհային ծառի» հնագույն սիմվոլիզմում, դրանք ներկայացնում են «Մեծ մայրը», պտղաբերությունը և կյանքի համընդհանուր կանացի սկիզբը։ Անոթ-ծաղկամանը սիրո աստվածուհի Վեներայի անփոխարինելի հատկանիշն է, ինչպես նաև հոտառության այլաբանության «հինգ զգայարանների» ատրիբուտն է։ Սպիտակ շուշաններով անոթ-ծաղկամանը Մարիամ Աստվածածնի Ավետման խորհրդանիշն է։

Անոթների ձևերն ու դեկորը ցույց են տալիս ուտիլիտար գործառույթը գեղարվեստականի վերածելու դարավոր գործընթացը։ Սա կարելի է տեսնել պանաթենյան ամֆորաների, հայտնի Կումայական հիդրիայի կամ «Ծաղկամանների թագուհու», Ֆրանսուայի և Պորտլենդյան ծաղկամանների օրինակում։

Անոթների ձևավորման ձևերը, նյութերը և մեթոդները փոխվել են դարերի ընթացքում և հետևել գեղարվեստական ​​ոճերի և նորաձևության էվոլյուցիային.Վերածննդի դարաշրջանից Բարոկկո, նեոկլասիցիզմ և այլն, բայց հիմնական կառուցվածքը, որով սկահակը կարելի է հեշտ ճանաչել մնում է անփոփոխ․ իրան, «ուսեր», պսակիկ, գրիչներ։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ըստ Ֆասմերի բառն ունի գերմանական կամ ֆրանսիական ծագում Фасмер М. Этимологический словарь русского языка: В 4-х томах.— М.: Прогресс. — Т. 1, 1986. — С. 266
  2. Аполлон. Изобразительное и декоративное искусство. Архитектура. Терминологический словарь. — М.: НИИ теории и истории изобразительных искусств РАХ—Эллис Лак, 1997. — С. 88
  3. Декоративно-прикладное искусство // Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. III, 2005. — С. 384—391
  4. Теоретико-методологические концепции искусства и терминология дизайна. Автореф. дис. доктора иск-я. СПб., 2009. С. 36—38
  5. Անտիկ դարաշրջան
  6. Ваза // Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. II, 2004. — С. 381—382
  7. Блаватский В. Д. История античной расписной керамики. — М.: Изд-во Московского университета, 1953. — С. 3—15

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]