Jump to content

Աննա Հովներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Հովներ
Բնօրինակ անունԱննա Ներսեսի Ազատյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1982
Երևան
ԵրկիրՀայաստան
Մասնագիտություներգչուհի, երգահան

Աննա Ներսեսի Ազատյան (նոյեմբերի 8, 1982, Երևան, Հայաստան), հայազգի երգչուհի, երգահան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Հովները ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 8-ին, Երևանում։ Հայրը հայ է, մայրը` ռուս։ Ավարտել է Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոց-վարժարանը և Ավետ Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցը։ Աննա Հովները սովորել է նաև Երևանի Մենեջմենթի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է մասնագիտությամբ։ Տպագրվել է տարբեր թերթերում, ամսագրերում, պատրաստել հաղորդումներ Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսության համար։ Սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակից և գրել բանաստեղծություններ, պատմվածքներ, երաժշտություն։ Հետագայում թողել է աշխատանքը և զբաղվել միայն երաժշտությամբ և երգով։ Երկու տարի սովորել է Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի Արվեստի բարձրագույն դպրոցում և 2002 թվականից, վերադառնալով Երևան, աշխատել է տեղի ակումբներում, ռեստորաններում` որպես մենակատար։ Այդ ընթացքում, որպես էստրադային ժանրի կատարող և հեղինակ, նա մասնակցել է երաժշտական մի շարք մրցույթների։ Աննա Հովները երգերը հնչել են այն ժամանակվա առաջատար երաժշտական փառատոների և մրցույթների ընթացքում` «Սայաթ-Նովա», «Կռունկ» և այլն։ 2007 թվականին Սամվել Գրիգորյանի հետ ձայնագրել է զուգերգ, որի պրեմիերան տեղի է ունեցել Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ և նույն թվականին նկարահանվել է «Не забывай» երգի տեսահոլովակը։ Հետագայում թողարկել է նաև «Ջանս, սիրտս», «Армяне», «Люблю» և այլ երգեր։ Որպես երգահան, Աննան համագործակցել է մի շարք կատարողների հետ` Ռազմիկ Ամյան, Սամվել Գրիգորյան, Արմինե Գրիգորյան, Անդրե, Եվա Ռիվաս, Անժելա Բարխուդարյան և այլք։ Թողարկել է բանաստեղծությունների գիրք և իր կատարմամբ ռուսական շանսոնի ձայնասկավառակ։ Նկարահանել է երեք տեսահոլովակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]