Արմինե Գրիգորյան (երգչուհի)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմինե Գրիգորյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արմինե Գրիգորյան | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 5, 1968 (58 տարեկան) Էջմիածին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
| Գործիքներ | վոկալ |
| Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն և Դար 21 |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1987) |
Արմինե Գրիգորյան (հունիսի 5, 1968, Էջմիածին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, դերասանուհի։
Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի քույրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականին ավարտել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1985-1987 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ Որպես մեներգչուհի և դերասանուհի աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, «Մետրո», «Ոզնիներ» թատրոններում։ 1995 թվականից երգում է որպես անհատ երգչուհի։ 2006-2008 թվականներին «Դար 21» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Իմ արև» հաղորդաշարը։ Արմինե Գրիգորյանի երգերի մեծ մասը հումորային ժանրին են պատկանում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արմինե Գրիգորյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023-12-08-ին. Վերցված է 2023-12-17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||