Անդրիչգրադ
Անդրիչգրադ (սերբ.՝ Андрићград, բառացի` Անդրիչի քաղաք), քաղաքաշինական նախագիծ Սերբական Հանրապետությունում` Վիշեգրադ քաղաքում։ Կառուցվել է ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ղեկավարությամբ ու ֆինանսավորմամբ` ի պատիվ հարավսլավացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվո Անդրիչի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրիչգրադի (հայտնի է նաև «Կամինգրադ» անունով) շինարարությունը սկսվել է 2011 թվականի հունիսի 28-ին։ Պաշտոնապես բացվել է 2014 թվականի հունիսի 28-ին` ճիշտ հարյուր տարի անց այն օրից, երբ սպանվեց էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը[1]։ Նախագծի արժեքը կազմել է մոտ 15 միլիոն եվրո[2]։
Անդրիչգրադը գտնվում է Դրինա գետի աջ ափին` Վիշեգրադի կամրջի հարևանությամբ, որ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, և ձգվում է մինչև Ռզավայի գետաբերանի կամուրջը[3]։ Սերբիայի Դրվենգրադ էթնոգյուղից հետո սա երկրորդ բնակավայրն է, որ հիմնադրել է Էմիր Կուստուրիցան։ Անդրիչգրադը գտնվում է Դրվենգրադից 20 կմ արևմուտք։
Քաղաքը զբաղեցնում է 1.7 հա տարածք։ Այն ունի քաղաքապետարան, խանութներ, հյուրանոցներ, թատրոն, հումանիտար ինստիտուտ, գրադարան, պատկերասրահ, կինոթատրոն, ոչ մեծ նավակայան, սրճարաններ և ռեստորաններ[2]։ Այնտեղ են գտնվում Իվո Անդրիչի տուն-թանգարանը, Սուրբ իշխան Լազարի եկեղեցին։ Շինությունները ներկայացնում են ճարտարապետական տարբեր ոճեր ու դարաշրջաններ։
Անդրիչգրադը պետք է դառնար Կուստուրիցայի նոր ֆիլմի նկարահանման վայրը։ Ֆիլմը լինելու էր Իվո Անդրիչի «Կամուրջ Դրինայի վրա» վեպի մոտիվներով։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվո Անդրիչի արձան։ Գտնվում է Անդրիչգրադի կենտրոնում[4][5]։ Այն ունի 2.4 մ բարձրություն։ Բացվել է 2012 թվականի հունիսի 28-ին` Սերբիայի ազգային տոնին` Վիդովդանին։ Այն բացվել է Անդրիչգրադի կառուցման մեկամյակին նվիրված միջոցառման ժամանակ[4]։ Արձանը ստեղծվել է` ի պատասխան 1991 թվականին մուսուլման ծայրահեղականների` Իվո Անդրիչի կիսանդրին Վիշեգրադից հանելուն[4][5][6][7]։
- Պյոտր II Պետրովիչի հուշարձան։ Գտնվում է հրապարակում` Սուրբ իշխան Լազարի եկեղեցու դիմաց։ Բացումը եղել է 2013 թվականի նոյեմբերի 29-ին։ Պոդգորիցայում ու Բելգրադում գտնվող արձանների կրկնօրինակն է։
Պատվավոր քաղաքացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրիչգրադի պատվավոր քաղաքացիներն այն մարդիկ են, ում տրվել են քաղաքի բանալիները։ Նրանք են[8].
- Միլորադ Դոդիկ - Սերբիայի Հանրապետության նախագահ։
- Վուկ Երեմիչ - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի քարտուղար
- Մատիա Բեչկովիչ - գրող
- Նովակ Ջոկովիչ - թենիսիստ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անդրիչգրադի կենտրոնական հրապարակը
-
Բացման արարողությունը 2014 թվականի հունիսի 28-ին
-
Անդրիչգրադի գլխավոր փողոցը
-
Հրապարակ Անդրիչգրադում
-
Միջնադարյան սերբական ճարտարապետություն
-
Արևելյան ճարտարապետություն
-
Անդրիչգրադը գիշերով
-
Իվո Անդրիչի արձանը
-
Պյոտր II Պետրովիչի արձանը
-
Զբոսաշրջային նավակ
-
Պյոտր II Պետրովիչի հրապարակը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Otvaranje kompleksa Andrićgrad u znaku stogodišnjice Velikog rata(սերբ.)
- ↑ 2,0 2,1 Российский писатель и публицист удостоился премии имени Иво Андрича за роман «Обитель» и книгу рассказов «Семь жизней»
- ↑ Uz ćupriju novi Kusturicin grad(չաշխատող հղում)(недоступная ссылка)
- ↑ 4,0 4,1 4,2 «Обиљежавања годишњице од почетка изградње Андрић града» (սերբերեն). Радио-телевизија Републике Српске. 28. 6. 2012. Վերցված է 30. 6. 2012-ին.(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 «Откривен споменик Иви Андрићу» (սերբերեն). Радио-телевизија Републике Српске. 28. 6. 2012. Վերցված է 30. 6. 2012-ին.
- ↑ «Откривен споменик Иви Андрићу» (սերբերեն). СРНА. 28. 6. 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 30. 6. 2012-ին.
- ↑ «Данас откривање споменика нобеловцу» (սերբերեն). СРНА. 28. 6. 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 30. 6. 2012-ին.
- ↑ «Đokoviću ključevi Andrićgrada». Večernje Novosti. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրիչգրադ» հոդվածին։ |
|