Միլորադ Դոդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միլորադ Դոդիկ
սերբ.՝ Милорад Додик
Milorad Dodik mod cropped.jpg
Դրոշ
(9-րդ) Սերբական Հանրապետության նախագահ
 2010 թվականի նոյեմբերի 15
Նախորդող Ռայկո Կուզմանովիչ
Դրոշ
(10-րդ) Սերբական Հանրապետության վարչապետ
 
Քաղաքացիություն՝ Flag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Կուսակցություն՝ Alliance of Independent Social Democrats
Կրթություն՝ Faculty of Political Sciences, University of Belgrade
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն սերբ
Դավանանք Սերբ ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 12, 1959(1959-03-12) (60 տարեկան)
Ծննդավայր Laktaši, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
 
Պարգևներ

Բարեկամության շքանշան, Order of St. Sava, Q6471297? և Q19910708?

Միլորադ Դոդիկ (սերբ.՝ Милорад Додик, մարտի 12, 1959(1959-03-12), Laktaši, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ 2010 թվականի նոյեմբերից, 1998-2001 թվականներին և 2006-2010 թվականներին եղել է Սերբական Հանրապետության վարչապետ: Անկախ սոցիալ-դեմոկրատների միության ղեկավար:

Բելգրադում ավարտել է քաղաքական գիտությունների ֆակուլտետը: «Պարտիզան» բասկետբոլային ակումբի պատվավոր նախագահ:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականից 1990 թվականը եղել է Լակտաշի մունիցիպալ վեհաժողովի գործադիր կոմիտեի նախագահ: 1990 թվականին Բոսնիայի և Հերցեգովինայի առաջին բազմակուսակցականների ընտրությունների ընթացքում ընտրվել է ժողովրդական սկուպշչինայի պատգամավոր: Բոսնիա-Հերցեգովինայում պատերազմի ժամանակ եղել է Սերբական Հանրապետության Ժողովրդական սկուպշչինայի անդամ: Նա Սկուպշչինայում հիմնադրել է անկախ պատգամավորների ակումբ, որի անդամները հանդես են եկել Սերբական դեմոկրատական կուսակցության քաղաքականության դեմ, որն իշխում էր պատերազմական շրջանում:

Դեյտոնի համաձայնագրի ստորագրումից հետո, 1996 թվականին ակումբից  ձևավորվեց անկախ սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը, և Դոդիկը դարձավ առաջին նախագահը: 1997 թվականին Դոդիկը Պլավշիչի կողքին էր, որին աջակցում էին նաև միջազգային կառույցները: Սերբական Հանրապետության Ժողովրդական սկուպշչինայի ընտրություններում Դոդիկի կուսակցությունը ստացավ միայն երկու մանդատ, և նա 1998 թվականին դարձավ Սերբական Հանրապետության վարչապետ[1]:

Դոդիկը առաջին անգամ եղել է Սերբական Հանրապետության վարչապետ 1998-2001 թվականներին: 1998 թվականին նա վերացրել է նորությունների ՍՌՆԱՆ հանրապետական գործակալությունը[2]: Շուտով Սերբական Հանրապետության նախագահ Նիկոլա Պոպլաշենի և Դոդիկի միջև սսկանդալ է հասունանում որը 1999 թվականի մարտի 8-ին վարչապետի պաշտոնից հանելու մասին հրամանագիր է ստորագրել: Սակայն պայքարին միջամտել է Բոսնիա և Հերցեգովինայի Գերագույն ներկայացուցիչը, որը իր որոշմամբ հանեց Պոպլաշենին Սերբական Հանրապետության նախագահի պաշտոնից[3]: Նույն ամսին՝ ի նշան բողոքի Սերբական Հանրապետությունից Բրչկոյի շրջանի բաժանմանը, Դոդիկը ինքը հրաժարական տվեց, բայց այն Բոսնիա և Հերցեգովինայի Գերագույն ներկայացուցիչը չնդունեց[4]:

2006-2010 թվականներին կրկին դարձել է Սերբական Հանրապետության վարչապետ: Սերբական Հանրապետության նախագահական ընտրություններում 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Սերբական Հանրապետության նախագահ է ընտրվել, ստանալով 615 319 ձայն (50,52 %-ով): 2006-2014 թվականներին նա արգելափակել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջխաղացման փորձերը ՆԱՏՕ-ում[4]:

2014 թվականի հունիսին, Սարաևի սպանության 100-րդ տարելիցին նվիրված, Իստոչնո Սարաևում հանդիսավորությամբ կանգնեցվեց Գավրիլո Պրինցիպի հուշարձանը: Ներկա գտնվելով բացման արարողությանը Միլորադ Դոդիկը հայտարարել է, որ «սերբերը հպարտանում են նախնիներով, որոնք պայքարում են իրենց ինքնության պահպանման համար»[5]:

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]