Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ
բոս․՝ Mehmed Paša Sokolović Bridge*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Կամրջի ընդհանուր տեսքը
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2007  (31-րդ նստաշրջան)
Լայնացումներ 1260
Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ (Բոսնիա և Հերցեգովինա)##
Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ (Բոսնիա և Հերցեգովինա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ կամ Վիշեգրադի կամուրջ (բոս․՝ Mehmed Paša Sokolović Bridge), պատմական կամուրջ Դրինա գետի վրա՝ Բոսնիա և Հերցեգովինայի արևելքում։

Կամրջի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1577 թվականին՝ օսմանյան ճարտարապետ Միմար Սինանի նախագծմամբ։ Կամուրջը կառուցվել է մեծ վեզիր Մեհմեդ փաշա Սոկոլովիչի հրամանով։ 2007 թվականի ՅՈւՆԵՍԿՕ-ի 31-րդ նստաշրջանում այն ներառվել է Բոսնիա Հերցեգովինայում Համաշխարհային ժառանգության օբեկտների ցանկում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջը համարվում է թուրքական մոնումենտալ ճարտարապետության և ինժեներայի գլուխգործոցներից մեկը։ 179,5 մետր երկարությամբ այս կամուրջը համարվում է նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի գլխավոր ստեղծագործություններից մեկը։

2007 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկանում։ ՅՈւՆԵՍԿՕ-ի ամփոփումը՝

Յուրօրինակ շքեղության և մոնումենտալ ազնվականության կառույց։ Որպես ամբողջություն՝ ցույց է տալիս ճարտարապետական ոճի վեհությունն ու շքեղությունը[1]
- ՅՈւՆԵՍԿՕ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշեգրադի կամուրջը ստեղծվել է իշխանաց իշխան Մեհմեդ փաշա Սոկոլովիչի հրամանով։ Այն կառույցվել է առևտրի և տարածաշրջանի բարգավաճման նպատակներով։

Շինարարական ընդհանուր աշխատանքները տեղի են ունեցել 1571-ից 1577 թվականներին։ Այն բազմիցս հիմնանորոգվել է։ Կարևոր նորոգումներ են կատարվել 1664, 1875, 1911, 1940 և 1950-52 թվականներին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչնչացվել են կամրջի 11 կամարներից 3-ը։ Եվս 5-ը վնասվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[2]։

Բոլոր կամարները հետագայում վերանորոգվել են։ Բոսնիա և Հերցեգովինայի 1992-1995 թվականների պատերազմի ժամանակ հարյուրավոր բոսնիացիներ սպանվել են կամրջի վրա՝ սերբ զինյալների կողմից։

Թուրքական Միջազգային համագործակցության և զարգացման գործակալությունը տրամադրել է 3,5 մլն եվրո կամրջի վերանորոգման աշխատանքների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեհմեդ փաշայի կամուրջ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ, 31-րդ նստաշրջան, 2007
  2. «Աշխարհի հուշարձաններ, 100 ամենավտանգված օբյեկտներ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]