Անդրեաս Գրանկվիստ
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Շվեդիա | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 16, 1985[1][2][3] (39 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 192 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 84 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Հելսինգբորգ | ||||||||||||||||||||||||||
Համար | 6 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անդրեաս Գրանկվիստ (շվեդ.՝ Andreas Granqvist, ապրիլի 16, 1985[1][2][3], Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, «Հելսինգբորգ» ակումբի[4] և Շվեդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան։ 2017 թվականին արժանացել է Guldbollen (Ոսկե գնդակ) մրցանակի, որ շնորհվում է տարվա շվեդ ֆուտբոլիստին[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեաս Գրանկվիստն իր մասնագիտական կարիերան սկսել է 2004 թվականին «Հելսինգբորգում», որի կազմում անցկացրել է 74 հանդիպում և խփել մեկ գոլ, ինչից հետո՝ 2007 թվականի հունվարին, վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է անգլիական «Ուիգան Ատլետիկ» ակումբ, որի հետ նույն թվականի հունիսի 19-ին կնքել է երկամյա պայմանագիր։ 2008 թվականի մարտի 12-ին վերադարձել է հարազատ «Հելսինգբորգ», որի կազմում վարձավճարային հիմունքներով հանդես է եկել մինչև 2008 թվականի հունիս։
2008 թվականի հուլիսին չորս տարով պայմանագիր է կնքել նիդերլանդական «Գրոնինգեն» ակումբի հետ[6]։ Նոր ակումբում նա Ջիբրիլ Սանկոյի հետ կազմել է կենտրոնական պաշտպանության հիմնական օղակը, ինչպես նաև խփել մի քանի գոլ (առաջինը՝ 2008 թվականի սեպտեմբերի 14-ին «Ուտրեխտի» դարպասը)։ 2008/09 մրցաշրջանում բաց է թողել ընդամենը երկու խաղ կարմիր քարտերի պատճառով[7]։ 2010 թվականին Ջիբրիլ Սանկոն հեռացել է «Գրոնինգենից», ինչի պատճառով 2010/11 մրցաշրջանում խաղացել է բելգիացի Յոնաս Իվենսի հետ[8]։ Հատկապես աչքի է ընկել 2010/11 մրցաշրջանում, երբ Նիդերլանդների առաջնությունում խփել է 11 գոլ։
2011 թվականի հունիսի 15-ին տեղափոխվել է իտալական «Ջենոա» ակումբ. տրանսֆերի արժեքը կազմել է 2 մլն եվրո, իսկ պայմանագիրը կնքվել է 4 տարով[9][10]։
2012 թվականի ապրիլին լուրեր են տարածվել այն մասին, որ Գրանկվիստով հետաքրքրվում է «Միլանը»։
2013 թվականի օգոստոսի 16-ին հայտարարվել է, որ Գրանկվիստը տեղափոխվում է «Կրասնոդար» ակումբ։ Պայմանագիրը կնքեվել է երեք տարով։ 2015 թվականի հուլիսին Գրանկվիստը «Կրասնոդարի» երկրպագուների կողմից ընտրվել է ակումբի լավագույն խաղացող[11]։ 2014 թվականի նոյեմբերին Գրանկվիստը ճանաչվել է Շվեդիայի լավագույն պաշտպան[12], իսկ 2017 թվականի նոյեմբերին՝ Շվեդիայի լավագույն խաղացող[13]։
2018 թվականի ձմռանը «Կրասնոդարը» Գրանկվիստին առաջարկել է երկամյա պայմանագիր տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձով, սակայն ֆուտբոլիստը մերժել է՝ նախընտրելով պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադառնալ Շվեդիա[14]։
2018 թվականի հունվարի 28-ին «Հելսինգբորգի» պաշտոնական կայքում հայտարարվել է Գրանկվիստի հետ պայմանագրի կնքման մասին. ըստ պայմանագրի նախատեսվել է, որ նա ակումբում կխաղա 3,5 տարի, ապա երեք տարի կզբաղեցնի ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։ «Կրասնոդարից» Գրանկվիստը կհեռանա 2017/18 մրցաշրջանի ավարտից հետո որպես ազատ գործակալ[15]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեաս Գրանկվիստը հանդես է եկել Շվեդիայի երիտասարդական (մինչև 21) հավաքականում, որի կազմում իր նորամուտը կատարել է 2004 թվականի ապրիլի 27-ին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[16][17]։ Մասնակցել է 2006 և 2007 թվականների Եվրոպայի երիտասարդական առաջնությունների որակավորման փուլերին։
2006 թվականին սկսել է հանդես գալ Շվեդիայի ազգային հավաքականում, որի կազմում իր նորամուտը կատարել է 2006 թվականի հունվարի 23-ին՝ մասնակցելով Հորդանանի հավաքականի դեմ ընկերական խաղին։ Ընդգրկվել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում եղել է Ուլոֆ Մելբերգի ու Դանիել Մայստորովիչի փոխարինողը և չի խաղացել։ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին՝ 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղում Մելբերգը հեռացվել է դաշտից հանդիպման 33-րդ րոպեին[18]։ Ընդմիջումից հետո Էրիկ Համրենը դաշտ է դուրս բերել Գրանկվիստին, և վեց րոպե անց վերջինս գոլ է խփել գլխով[19]։ Գրանկվիստը մասնակցել է որակավորման փուլի հաջորդ երկու հանդիպումներին՝ փոխարինելով որակազրկված Մելբերգին։ Այդ խաղերից առաջինում, որ կայացել է 2010 թվականի հոկտեմբերի 12-ին ընդդեմ Նիդերլանդների, Գրանկվիստը կրկին գոլ է խփել գլխով[20]։ Երբ Ուլոֆ Մելբերգի որակազրկման ժամկետն ավարտվել է, նա վերադարձել է հավաքականի մեկնարկային կազմ, իսկ Գրանկվիստը կրկին հայտնվել է պահեստայինների նստարանին։
2018 թվականի մայիսն Անդրեաս Գրանկվիստն է Շվեդիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու նույն թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը[21]։ Նա եղել է թիմի ավագը մրցաշարում Շվեդիայի հավաքականի առաջին՝ Հարավային Կորեայի հետ խաղում, որ կայացել է 2018 թվականի հունիսի 18-ին։ Հանդիպման 65-րդ րոպեին նա խփել է խաղի միակ գոլը։ Գրանկվիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող[22]։ Ինն օր անց նա իրացրել է ևս մեկ տուգանային՝ խփելով երկրորդ գոլը Մեքսիկայի դեմ Շվեդիայի հավաքականի հաղթական խաղում, որն ավարտվել է 3:0 հաշվով, ինչի շնորհիվ Շվեդիայի հավաքականն անցել է հաջորդ փուլ[23]։
Գրանկվիստի գոլերը Շվեդիայի հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Գոլ | Հաշիվ | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1 | 7 սեպտեմբերի, 2010 | Սվեդբանկ, Մալմյո, Շվեդիա | Սան Մարինո | 4–0 | 6–0 | Եվրո-2012 նախընտրական փուլ (խումբ Ե) |
2 | 12 հոկտեմբերի, 2010 | Ամստերդամ Արենա, Ամստերդամ, Նիդերլանդներ | Նիդերլանդներ | 1–4 | 1–4 | |
3 | 24 մարտի, 2016 | Անթալիա Սթեդիում, Անթալիա, Թուրքիա | Թուրքիա | 1–1 | 1–2 | Ընկերական խաղ |
4 | 18 հունիսի, 2018 | Նիժնի Նովգորոդ մարզադաշտ, Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան | Հարավային Կորեա | 1-0 | 1–0 | Աշխարհի առաջնություն 2018 (խումբ F) |
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելույթներ | Առաջնություն | Գավաթներ[29] | Այլ[30] | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Հելսինգբորգ | Ալսվենսկան | 2004 | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 21 | 0 |
2005 | 26 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 1 | ||
2006 | 25 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 30 | 0 | ||
Ընդհանուր | 72 | 1 | 0 | 0 | 5 | 0 | 77 | 1 | ||
Ուիգան Ատլետիկ | Պրեմիեր լիգա | → 2006/07 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2007/08 | 14 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 16 | 0 | ||
Ընդհանուր | 14 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 17 | 0 | ||
→ Հելսինգբորգ | Ալսվենսկան | 2008 | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 1 |
Ընդհանուր | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 1 | ||
Գրոնինգեն | Բարձրագույն դիվիզիոն | 2008/09 | 32 | 4 | 3 | 1 | 4 | 0 | 39 | 5 |
2009/10 | 32 | 6 | 3 | 1 | 2 | 0 | 37 | 7 | ||
2010/11 | 32 | 11 | 4 | 1 | 4 | 0 | 40 | 12 | ||
Ընդհանուր | 96 | 21 | 10 | 3 | 10 | 0 | 116 | 24 | ||
Ջենոա | Սերիա Ա | 2011/12 | 28 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 30 | 1 |
2012/13 | 36 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 37 | 1 | ||
Ընդհանուր | 64 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 67 | 2 | ||
Կրասնոդար | ՌԴՊԼ | 2013/14 | 20 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 23 | 1 |
2014/15 | 27 | 0 | 2 | 0 | 9 | 1 | 38 | 1 | ||
2015/16 | 29 | 1 | 3 | 1 | 12 | 1 | 44 | 3 | ||
2016/17 | 29 | 0 | 2 | 2 | 12 | 1 | 43 | 3 | ||
2017/18 | 29 | 1 | 0 | 0 | 4 | 1 | 33 | 2 | ||
Ընդհանուր | 134 | 3 | 10 | 3 | 37 | 4 | 181 | 10 | ||
Հելսինգբորգ | — | 2018 | 15 | 2 | 0 | 0 | — | — | ? | ? |
2019 | 22 | 0 | 0 | 0 | — | — | ? | ? | ||
20120 | 1 | 0 | 0 | 0 | — | — | ? | ? | ||
2021 | 5 | 0 | 0 | 0 | — | — | ? | ? | ||
Ընդհանուր | 43 | 2 | 0 | 0 | — | — | ? | ? | ||
Ամբողջ կարիերա | 422 | 30 | 26 | 6 | 37 | 3 | 485 | 39 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2006 | 1 | 0 |
2007 | 1 | 0 |
2008 | 2 | 0 |
2009 | 1 | 0 |
2010 | 4 | 2 |
2011 | 6 | 0 |
2012 | 12 | 0 |
2013 | 5 | 0 |
2014 | 8 | 0 |
2015 | 8 | 0 |
2016 | 12 | 1 |
2017 | 9 | 3 |
2018 | 12 | 3 |
2019 | 7 | 0 |
Ընդհանուր | 88 | 9 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեդիայի գավաթակիր – 2006
- Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2013/14
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկի № 1 հորիզոնականում (2015/16)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «ANDREAS GRANQVIST RETURNS TO HIF» (Swedish). Helsingborgs IF. 2018 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Guldbollen 2017 till Andreas Granqvist» (Swedish). Svenskfotboll. 2017 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Новость на сайте sports.ru
- ↑ Статистика на football-lineups.com
- ↑ FC Groningen in Eredivisie 2010/2011 football-lineups.com
- ↑ «FC Groningen verkoopt Granqvist aan Genoa» (հոլանդերեն). FC Groningen. 15-06-11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Fatta per il difensore svedese Granqvist» (իտալերեն). Genoa CFC. 06/15/2011. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Гранквист стал лучшим игроком «Краснодара» в июле
- ↑ Гранквист признан защитником года в Швеции
- ↑ «Гранквист стал лучшим футболистом Швеции». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Гранквист отказался от двухлетнего контракта с «Краснодаром» на € 7 млн
- ↑ «Хельсингборг» объявил о переходе Гранквиста из «Краснодара»
- ↑ «U21 herr yngre: Dags för första matchen» (շվեդերեն). SvFF. 2004 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «U21 herr yngre: Seger för "nya" U21» (շվեդերեն). SvFF. 2004 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Швеция — Сан-Марино 6:0 Արխիվացված 2011-10-20 Wayback Machine УЕФА
- ↑ «Счастливое возвращение Ибрагимовича». УЕФА. 7 сентября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Хунтелаар да Афеллай». УЕФА. 12 октября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Revealed:Every World Cup squad
- ↑ Cawthorne, Andrew (2018 թ․ հունիսի 18). «Sweden bury World Cup opening jinx to beat South Korea». Reuters. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Mexico 0-3 Sweden: World Cup 2018 – as it happened». The Guardian. 2018 թ․ հունիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Վիճակագրությունն ամբողջական չէ «Հելսինգբորգի» կազմում գավաթային խաղերին մասնակցելու վերաբերյալ տվյալների բացակայության պատճառով։
- ↑ Andreas Granqvist SvFF
- ↑ Статистика Гранквиста в Королевской лиге football-lineups.com
- ↑ Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- ↑ Andreas Granqvist fcgstats.nl
- ↑ Շվեդիայի գավաթ, Անգլիայի գավաթ, անգլիական լիգայի գավաթ, Նիդերլանդների գավաթ
- ↑ Թագավորական լիգա, Նիդերլանդների առաջնության փլեյ-օֆֆ, Եվրագավաթներ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Գրանկվիստ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գրոնինգենի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Կրասնոդարի ֆուտբոլիստներ
- Հելսինգբորգի ֆուտբոլիստներ
- Շվեդ ֆուտբոլիստներ
- Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Ուիգան Ատլետիկի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ