Jump to content

Անդրե Անտուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Անտուան
ֆր.՝ André Antoine
Դիմանկար
Ծնվել էհունվարի 31, 1858(1858-01-31)[1][2][3]
ԾննդավայրԼիմոժ[3][2]
Մահացել էհոկտեմբերի 19, 1943(1943-10-19)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԼե Պուլիգեն[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Ազդվել էՀենրիկ Իբսեն և Էմիլ Զոլա
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, theater director, թատերական քննադատ և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱնդրե-Պոլ Անտուան
 André Antoine Վիքիպահեստում

Անդրե Անտուան (ֆր.՝ André Antoine, հունվարի 31, 1858(1858-01-31)[1][2][3], Լիմոժ[3][2] - հոկտեմբերի 19, 1943(1943-10-19)[1], Լե Պուլիգեն[2]), ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, թատրոնի տեսաբան, «թատերական նատուրալիզմի» խոշորագույն ներկայացուցիչ, բազմաթիվ տաղանդավոր դերասանների դաստիարակ։ Ծնվել է հունվարի 31-ին, Լիմոժում։ 1887 թվականին կազմակերպել է «Ազատ թատրոնը», 1897 թվականին՝ «Անտուանի թատրոնը»։ 1906–14-ին եղել Է «Օդեոն» թատրոնի տնօրենը։ Այնուհետև աշխատել է կինոյում, զբաղվել գրական–քննադատական ստեղծագործությամբ։ Անտուանը դերասանական և ռեժիսորական արվեստում եղել է ռեֆորմատոր։ Նա առաջինն է ժամանակակից բովանդակություն հաղորդել ռեժիսորի մասնագիտությանը։ Հանդես է եկել մելոդրամայի, քաղքենիական թատերագրության դեմ։ Առաջին անգամ Ֆրանսիայում նա է բեմադրել Լ. Տոլստոյի «Խավարի իշխանությունը» (1888), Իբսենի «Ուրվականները» (1890), Հաուպտմանի «Ջուլհակները» (1893), Բ. Բյոռնսոնի «Սնանկացումը» (1893) ևն։ «Ազատ թատրոն»–ի օրինակով թատրոններ են ստեղծվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Բելգիսւյում։ Մահացել է հոկտ. 9-ին, Պուլիգենում։ «Ազատ թատրոն»–ի օրինակով թատրոններ են ստեղծվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Բելգիայում։ Մահացել է հոկտ. 9-ին, Պուլիգենում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Անտուան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 458