Անգելիկա Ռաուբալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելիկա Գելի Ռաուբալ
Angelika (Geli) Maria Raubal
Դիմանկար
Ծնվել է1908 թվական հունիս 4
ԾննդավայրԼինց
Մահացել է1931 թվական սեպտեմբեր 18
Մահվան վայրՄյունխեն
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա,  Ավստրիա,  Գերմանական կայսրություն և  Վայմարյան Հանրապետություն
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
ԾնողներԱնգելա Հիտլեր

Անգելիկա Գելի Մարիա Ռաուբալ (ռուս.՝ Анге́лика (Ге́ли) Мари́я Ра́убаль, հունիս 4 1908 թվական, Լինց - սեպտեմբեր 18 1931 թվական, Մյունխեն), Ադոլֆ Հիտլերի զարմուհին, դուստրը՝ Անգելա Հիտլերի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելիկայի պապը մայրական գծով Ա. Հիտլերի հայրն էր՝ Ալոիս Հիտլերը, իսկ տատը Ալոիս Ֆրանցիսկոսի երկրորդ կինն էր։ Անգելիկան 1927 թվականին ավարտում է դպրոցը։ Գալով Մյունխեն՝ բնակություն է հաստատում Հիտլերի բնակարանից ոչ հեռու և պատրաստվում է ստանալ բժշկական կրթություն, իսկ 1928 թվականից երգի դասեր է ստանում Ադոլֆ Ֆոգելից։ 1929 թվականից բնակվում է Հիտլերի մոտ՝ Պրինցռեգենտենպլացում։ Գ. Էռնեստի վկայությամբ՝ Անգելիկան ազատ վարքի տեր աղջիկ է եղել։ Շուտով նա սիրավեպ է սկսում Հիտլերի վարորդ՝ Էմիլ Մորիսի հետ՝ զուգահեռաբար այլ ինտրիգների մեջ մտնելով շատ տղամարդկանց հետ։ Է. Մորիսի և Անգելիկայի նամակագրությունից պահպանված հատվածներ կան, սակայն հետագայում դրանք հանվել են վաճառքի, որոնց ճակատագիրն այժմ անհայտ է։ Հիտլերի և Անգելիկայի կապը սկսվել է 1925 թվականից մինչև Անգելիկայի մահը (նա մահացել է 19 տարեկանում), այնուհետև Հիտլերի կապը շարունակվում է Եվա Բրաունի հետ[1]։ 1930 թվականից Հիտլերը սկսում է հանդիպել Եվա Բրաունի հետ, բայց շարունակում է դեռ մտածել Անգելիկայի մասին։ Անգելիկան գիտեր Հիտլերի և Եվայի կապի մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 1931 թվականին, Անգելիկան ինքնասպան լինելիս հղի է եղել[2]։ 1931 թվականին Հիտլերի հետ վեճից հետո նա ինքնասպան է լինում։

Մահվան վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պաշտոնական վարկածների՝ Անգելիկան ինքնասպան է եղել Հիտլերի բնակարանում՝ Մյունխենում, 1931 թվականի սեպտեմբերի 18-ին։ Ինքնասպանության դրդապատճառները և հանգամանքները այդպես էլ չեն պարզվել։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Անգելիկան սպանվել է Հիտլերի քաղաքական հակառակորդների կողմից. նրանք պարզապես ցանկանում էին Հիտլերին դուրս բերել քաղաքական պայքարից։ Այս վարկածը հաստատում է դիահերձման արձանագրությունը, որի իսկությունը, սակայն, բազմիցս կասկածի տակ է առնվել։ Մինչև 2000 թվականը Անգելիկայի մահվան մասին որևէ տեղեկություն չկար։ 2000 թվականից հետո տեղի ունեցածի մասին բազմաթիվ նոր վարկածներ են ի հայտ եկել։ Անգելիկային ներկայացնում են կա՛մ բռնակալ քեռու զոհը, կա՛մ «ոչ անմեղ աղջիկ, ում այդ հարաբերությունները ձեռնտու էին»։ Ինչպես արտասահմանյան, այնպես էլ գերմանական մամուլը, ընթերցողներին տրամադրել է ինքնասպանության հետ կապված տարբեր վարկածներ։ Թերթերից մեկը, օրինակ, գրում է, որ Անգելիկային սպանել է Հիտլերը։ Ընդ որում՝ հանցագործության ականատեսն է եղել Էմիլ Մորիսը։ Այդ ժամանակ Մորիսն ապրում էր Ավստրիայում և աշխատում էր իր ժամացույցի արհեստանոցում՝ ամեն կերպ ցանկանալով մոռանալ Անգելիկային։ Հիտլերի իշխանության գալուց հետո՝ մամուլը հանկարծ լռեց այդ վարկածի մասին, ինչը զարմանալի չէ։ Թվում է, թե միջադեպի մասին խոսակցությունները սպառվեցին, սակայն 1945 թվականին այդ պատմությունն անսպասելի շարունակություն ունեցավ։ Գերեզմանը, որը ոչ ոքի չէր խանգարել ընդհուպ մինչև 1945 թվականը, հանկարծ սկսեց գրավել գերեզմանոցի աշխատակիցների ուշադրությունը։ Հայտնի է, որ Հիտլերն իր առաջին կտակում Անգելիկային պատկանող բոլոր իրերը կտակել է վերջինիս քրոջը։ Նա գրել է. «Ոչ ոք չպետք է դիպչի նրանց, իսկ թե ինչպես պետք է վարվել հետագայում, Անգելիկայի քույրը կորոշի»։ Վերջին կտակում այդ բաների մասին խոսք չկար։ 1945 թվականին գրված կտակը ավելի քաղաքական բնույթ էր կրում։ 1948 թվականին հայր Սուրբ Յոհան Պանտը, որը ներկա է գտնվել Անգելիկայի հուղարկավորությանը, հայտարարել է, որ. «Ես երբեք թույլ չեմ տվել, որ ինքնասպանների մարմինը թաղվի Սուրբ հողում…»: Սակայն այն, որ հայր սուրբը ներկա է եղել հուղարկավորությանը, կարելի է վիճարկել՝ ըստ այլ քահանաների տված ցունցմունքների։ Կա կարծիք, որ ճանապարհին վերջին հրաժեշտը տվել է հայր սուրբը։ Հուղարկավորությունից հետո նա ասել է, որ. «Ես երբեք չեմ հավատա, որ այդ աղջիկն ինքնասպան է եղել։ Ես շատ լավ գիտեի նրան…»: Որոշ ժամանակ անց՝ Յոհան Պանտին սպանում են։ Ուղիղ հինգ տարի ոչ ոք չգիտեր թե որտեղ է գտնվում Անգելիկայի հողաթումբը։ Գերեզմանոցի աշխատակիցները հրաժարվում էին այդ մասին որևէ բան ասել։ 1959 թվականին պատմաբան Հանս Գորվաթը բացահայտում է նոր փատեր։ Դրա համար նրան պահանջվում էր Անգելիկայի մարմնի արտաշիրմում, սակայն 60-ական թվականներին այդ գերեզմանները հավասարեցվել էին գետնին։ Գերեզմանը վերականգնվել է, բայց գոյատևել է շատ կարճ ժամանակով։ Վախենալով այն փաստից, որ Անգելիկայի գերեզմանոցը կվերածվի ուխտավայրի, կրկին հավասերեցրել են գետնին։ Այն տանը, որտեղ ապրել են Հիտլերը և Անգելիկան, այժմ գտնվում է ոստիկանության շտաբը։ Տան կահավորանքը մասամբ բաշխվել է թանգարաններին, մասամբ վաճառվել է մասնավոր կոլեկցիոներներին։ Ատրճանակը, որով Անգելիկան ինքնասպան է եղել, պահպանվել է։

Անգելիկա Ռաուբալի մահվան ազդեցությունը Հիտլերի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձավոր ազգականները Հիտլերին նման վիճակում չեն տեսել ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո։ Վիեննայում հուղարկավորությանը Հիտլերը ներկա չի եղել, քանի որ չի կարողացել մանկացել ոչ ֆիզիկապես և ոչ անգամ հոգեպես։ Գոֆմանը հիշում էր, որ վարորդը ստիպված է եղել երկու ատրճանակներն էլ վերցնել, որպեսզի կանխի երկրորդ մահը։ Վարորդի վկայությամբ՝ (այլ վարկածով՝ Ռուդոլֆ Հեսս) Հիտլերի ձեռքից խլել են ատրճանակներից մեկը։ Անգելիկայի մահից հետո Հիտլերը չորս օր անցկացրել է ընկերների տանը։ Նա հրաժարվել է սնունդից և ջրից, դարձել խիստ լռակյաց։ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության գլխավոր ղեկավարը բոլորին հայտնել է, որ Հիտլերը բուսակեր է, և երբեք չի կերել ոչ միս և ոչ էլ կենդանական որևէ սնունդ։ Նրան կյանքի է վերադարձրել ավելի վաղ կազմակերպված հանրահավաքը։ Հիտլերի մյունխենյան բնակարանում (Պրինցրեգենտենպլաց 16), որը 15 սենյակ ուներ, Անգելիկայի սենյակ ոչ ոք՝ բացի իրենից և տնտեսուհի Աննի Վինտերից, իրավունք չուներ մուտք գործել։ Քանդակագործ Յոզեվ Տորակին ստեղծում է Անգելիկայի կիսանդրին։ Նկարիչ Ադոլֆ Ցիգլերը ստեղծում է Անգելիկայի դիմանկարը, որը Հիտլերի տան սենյակներից մեկում է դրվել՝ զարդարված ծաղիկներով։ 1938 թվականի մայիսն իր կտակում Հիտլերը կգրի, որ այն սենյակի կահավորանքը, որտեղ ապրել է Անգելիկան, պետք է հանձնվի վերջինիս քրոջը։

Անգելիկա Ռաուբալի կերպարը ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադական մինիսերիալում՝ Հիտլեր։ Հրեշի վերելքը, լավագույնս մարմնավորված է Անգելիկայի կերպարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вернер Мазер. Адольф Гитлер. — Ростов н/Д: Феникс, 1998. — 608 с. - (След в истории)
  2. Ronald Hayman. Hitler and Geli(չաշխատող հղում). — St Martins Pr: 1998. — ISBN 1-58234-008-0, ISBN 978-1-58234-008-1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зигмунд А. М. Лучший друг фюрера: Адольф Гитлер, его племянница Гели Раубал и Эмиль Морис (пер. с нем. Н. Н. Нестеровой). Серия: Неизвестные знаменитости. Изд-во: АСТ, Астрель, 2006. (ռուս.)
  • Раубаль, Гели Արխիվացված 2009-02-03 Wayback Machine — биография на сайте Хронос (ռուս.)
  • «Гитлер был моим другом» (Г. Гоффман, мемуары), «Женщины Гитлера», «Hitler und Geli» (ռուս.)
  • Вернер Мазер. Адольф Гитлер. — Ростов н/Д: Феникс, 1998. — 608 с. — (След в истории) (ռուս.)